TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ԱՇԽԱՐՀ

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […]

̰
Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […]

̰
Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […]

̰
Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։

̰
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […]

̰
Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […]

̰
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։

̰
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […]

̰
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […]

̰
«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […]

̰
Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […]

̰
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […]

̰
Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […]

̰
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […]

̰
Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […]

̰
Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […]

̰
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […]

̰
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […]

̰
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […]

̰
Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […]

̰
Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […]

̰
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […]

̰
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […]

̰
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […]

̰
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […]

̰
Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […]

̰
Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […]

̰
Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […]

̰
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […]

̰
BACK_TO_TOP