TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

10:50 15.03.2025

Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն: «Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը: Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է […]

̰
Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումները

10:33 15.03.2025

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաներն ուրբաթ օրը դրական բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Լավ բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, լավ են նաև Ուկրաինայի հետ շփումները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը «դրական պատասխան է ստացել Ռուսաստանից»՝ կապված Ուկրաինայում հրադադարի հետ։ Միաժամանակ […]

̰
Եվրոպային սպառնում է «քաղաքակրթական ինքնասպանություն»․ Վենս

10:10 15.03.2025

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են «քաղաքակրթական ինքնասպանություն գործել»՝ չկարողանալով վերահսկել իրենց սահմանները և սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում […]

̰
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի

09:45 15.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։ «Ես կարող եմ ձեզ ասել, որ սա գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Դա կլիներ այնպիսի պատերազմ, ինչպիսին չի եղել՝  միջուկային զենքի և զենքի այլ տեսակների կիրառման պատճառով», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Ուկրաինայում […]

̰
Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պահանջում է ազատ արձակել 11 պատանդի

09:22 15.03.2025

Իսրայելը Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել իր մոտ գտնվող 11 պատանդներին և հանձնել 16 զոհված գերիների մարմինները՝ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման դիմաց։ Այս մասին հայտնում է  Al Jazeera հեռուստաալիքը ՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պահանջել է, ի թիվս այլ բաների, վերադարձնել իսրայելցի զինվոր Իդան Ալեքսանդրին, ով ունի նաև ամերիկյան քաղաքացիություն։ Ի պատասխան՝ Իսրայելը […]

̰
Մեքսիկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:00 15.03.2025

Մեքսիկայում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Օախակա քաղաքից 77 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 225 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստանի ԱԳՆ

00:37 15.03.2025

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և […]

̰
Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության ճանապարհ

22:46 14.03.2025

Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին նշվում է Բրազիլիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որն իրագործվելուց հետո կվերականգնի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորի երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին հետամուտ լինել […]

̰
ՆԱՏՕ-ն անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

22:35 14.03.2025

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է […]

̰
Ռումինիան ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

21:44 14.03.2025

Ռումինիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ «Ռումինիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շնորհավորում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին ու Արարատ Միրզոյանին՝ անխոնջ ջանքերի և քաջության համար: Տևական խաղաղությունը կայունության, բարգավաճման և տարածաշրջանի հսկայական ներուժի բացահայտման բանալին […]

̰
Երկու կողմի երկխոսությունը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն. Խորվաթիայի ԱԳՆ

21:13 14.03.2025

Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը՝ որպես Հարավային Կովկասում կայունությանն ու հաշտեցման ուղղված նշանակալի քայլ։ Այս մասին նշվում է Խորվաթիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում: Որպես […]

̰
Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ

20:55 14.03.2025

Չեռնոգորիայի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական պայմանագրին։ «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու գլոբալ անվտանգության գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ, սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության […]

̰
Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր բոլորի ուշադրության կենտրոնում է. Փաշինյան

19:55 14.03.2025

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումը

19:39 14.03.2025

Սպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանվում է, որ […]

̰
Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

19:00 14.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։ Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն […]

̰
ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

18:24 14.03.2025

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները բանակցությունների ավարտի վերաբերյալ և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը»,-ասված է հայտարարության մեջ: ՀԱՊԿ […]

̰
Թրամփը հայտնել է, որ խոսել է Պուտինի հետ

17:44 14.03.2025

Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը խոսել է Պուտինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ նախագահն ասել է, որ զրույցը «լավ և արդյունավետ է եղել»: Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «շատ լավ հնարավորություն» կա։ «Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և բոլոր հնարավորությունները կան, որ այս սարսափելի, […]

̰
Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների հակամարտության էջը. ԱՄՆ պետքարտուղարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

17:37 14.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ. «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ։ Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Ժամանակն է՝ պարտավորվել խաղաղության, ստորագրել […]

̰
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին․ Կոշտա

17:05 14.03.2025

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։ «Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է […]

̰
Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման համար

16:58 14.03.2025

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն է մեղավոր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան վատացել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ջո Բայդենը մեզ իսկական խառնաշփոթի մեջ գցեց Ռուսաստանի հետ, բայց ես պատրաստվում եմ մեզ դուրս հանել այդտեղից», – գրել է նա Truth Social-ում:

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հավանականությունը

16:43 14.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորության հարցում։ «Այո, ես լավատես եմ, զգուշավոր լավատես եմ այս տարվա վերաբերյալ, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա ավելի վաղ»,- ասել է նա ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

̰
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

16:15 14.03.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին ասել է, որ պատրաստ է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին և հանձնել չորս մահացած գերիների մարմինները, ովքեր երկքաղաքացիություն են ունեցել։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվել է իրենց պատասխանը՝ հինգշաբթի օրը նրանց կողմից արված առաջարկին: Մենք համաձայն ենք ազատ արձակել իսրայելցի զինվորական Էդեն Ալեքսանդրին, […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

16:07 14.03.2025

Ինդոնեզիայում 5․4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից 231 կմ հյուսիս (Սուլավեսի կղզի), որտեղ ապրում է 282 հազար մարդ։ Օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

̰
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ

15:25 14.03.2025

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարության մեջ։ Այնտեղ ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին, եթե պահանջվի: «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական ​​հարաբերությունների […]

̰
Ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին․ Չեխիայի ԱԳՆ

15:17 14.03.2025

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը խաղաղության հասնելու ճանապարհին։ «Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանի կայունության և բարգավաճման տեսանկյունից»,- ասված է X-ի միկրոբլոգում Չեխիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ […]

̰
Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցը

14:49 14.03.2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ժամը դեռ որոշված ​​չէ։ Ժամկետները կսահմանվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի՝ ամերիկացի առաջնորդին զեկուցելուց հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկու նախագահների զրույցի ճշգրիտ ժամանակը դեռ համաձայնեցված չէ: Սակայն այն բանից հետո, երբ պարոն Վիթքոֆն իր պետության ղեկավարին կփոխանցի Մոսկվայում […]

̰
Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Հայաստան

14:35 14.03.2025

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»,- ասել է Միրզոյանը:

̰
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ պատժամիջոցներն ապացուցում են, որ Վաշինգտոնը չի ցանկանում բանակցություններ վարել Թեհրանի հետ

14:30 14.03.2025

Իրանի էներգետիկ ոլորտի և երկրի նավթի նախարարի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ և չի ցանկանում բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի հայտարարության մեջ։ «Նշելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունները բանակցելու պատրաստակամության մասին՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների […]

̰
Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հարցում կայուն խաղաղության համաձայնագրի օգտին

14:18 14.03.2025

Չինաստանի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինայի վերաբերյալ կայուն խաղաղության համաձայնագրի օգտին և պատրաստ են նպաստել դրա լուծմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Մենք հուսով ենք, որ երկխոսության և բանակցությունների միջոցով կողմերը կկարողանան հասնել արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի, որը պարտադիր և ընդունելի կլինի նրանցից յուրաքանչյուրի համար», – ասել […]

̰
Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում չկա՛ որևէ կարգավորում, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին. ՀՀ ԱԳ նախարար

14:14 14.03.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում չկա որևէ կարգավորում, որը Հայաստանին ձեռնտու չէ, ձենտու է միայն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին: «Չկա՛ որևէ միակողմի կարգավորում: Չկա՛ որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չէ, ու ձեռնտու է միայն Ադրբեջանին: […]

̰
BACK_TO_TOP