11:24 03.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ, հայտնում է gov.am պաշտոնական կայքը: Փոխվարչապետը Վաշինգտոնում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին: Գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
11:12 03.04.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտնել է Ֆեսյբուքի իր էջում: Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցել է տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել է […]
10:35 03.04.2023
Չեռնոգորիայում ավարտվեց Միլո Ջուկանովիչի երեսունամյա դարաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Երկրի երկարամյա ղեկավարը, ով տարբեր պաշտոններով ղեկավարել է հանրապետությունը 1991 թվականից՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ ընտրություններում պարտություն է կրել։ Նա պարտվել է տնտեսագետ Յակով Միլատովիչին, ով քաղաքականություն է մտել ընդամենը երեք տարի առաջ։ Ջուկանովիչի նախընտրական քարոզարշավի գլխավոր կարգախոսին՝ «Սիրուն, էլ ո՞վ». Չեռնոգորիայի բնակիչները պատասխանեցին. […]
10:22 03.04.2023
Երկկողմ հարաբերությունների, հացահատիկի գործարքի իրականացման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ըԹուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ունենք հարցերի լայն շրջանակ, որոնք նախատեսվում է քննարկել։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այդ հարցի շուրջ մարտի […]
10:09 03.04.2023
Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ի երկու ծանրորդուհիները։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: 76 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան) երկամարտի 204 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր մյուս մարզուհին՝ 81 կգ […]
10:00 03.04.2023
Երկրաշարժից հետո Կամչատկայի որոշ շենքերում ճաքեր են հայտնվել, հաղորդում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Մինչ օրս, ըստ օպերատիվ խմբերի հաղորդագրությունների, զոհեր կամ շենքերի ավերածություններ չկան, միևնույն ժամանակ տեղեկություններ կան գիպսի վնասման և որոշ շենքերում ճաքերի մասին»,- ասել է վարչության պետի պաշտոնակատար Յուրի Կարտաշևը։ Կամչատկայի սոցիալական ցանցերում տեսանյութ է պտտվում, որտեղ […]
09:45 03.04.2023
Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել ընդդիմադիր Կոալիցիոն կուսակցությունը, պարզ է դառնում երկրի արդարադատության նախարարության տվյալներից։ «Ձայների 99,6%-ի հաշվարկից հետո առաջին տեղում է Պետերի Օրպոյի գլխավորած ընդդիմադիր կոալիցիոն կուսակցությունը՝ 20,8%, Ռիիկա Պուրրայի գլխավորությամբ ընդդիմադիր «Ճշմարիտ ֆինները» հավաքել է ձայների 20%-ը, իշխող սոցիալ-դեմոկրատները՝ Սաննա Մարինի գլխավորությամբ՝ 19,9%, Աննիկա Սաարիկկոյի ղեկավարած «Ցենտրիստները»՝ 11,3%»,- ասվում է զեկույցում։ Օրպոն, […]
09:34 03.04.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հետագա հանդիպումներից Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ, ով ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Թուրքիայի նախագահի յոթ ընդդիմադիր կուսակցություններից թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն վերջինիս նախաձեռնությամբ հանդիպել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի հետ, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի խորհրդական Ունալ […]
09:11 03.04.2023
Կամչատկայում ուժեղ ցնցումներից հետո մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնք գրանցվել են թերակղզում, հայտնում է Ռիա նովոստին։ Ըստ Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայության կայքի՝ նոր ցնցումները եղել են 4,6, 4,0, 3,7, 3,6 և 4,1 մագնիտուդի։ Բոլորը գրանցվել են Խաղաղ օվկիանոսում, այն նույն տարածքում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից մոտ 50 կմ […]
08:59 03.04.2023
Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, 10-ի վիճակը ծանր է, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 30 տուժածի մասին, որից 24-ը հոսպիտալացվել են։ «Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է, 10 տուժածի վիճակը գնահատվում […]
08:18 03.04.2023
Դամասկոսի արևմուտքում գտնվող Մեցցա շրջանում ականապատ մեքենա է պայթել, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը։ «Մեցցա շրջանում կայանված մեքենայում պայթուցիկ սարք է գործի դրվել… Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրը հավելում է, որ հրշեջները փորձում են մարել կրակը, դեպքի վայրում են շտապօգնության մեքենաները։ Աղբյուրը նաև նշել է, որ Mezze […]
08:00 03.04.2023
Երկուշաբթի Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, թարմացված տվյալները հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Անընդմեջ երկու ուժեղ ցնցում եղավ: Մենք սրճարանում էինք, երբ պատերը ցնցվեցին: Շենքի պատուհանները շատ սարսափելի դղրդացին: Կամչատկայում իմ կյանքում առաջին անգամ տեսա, […]
23:58 02.04.2023
Իսրայելական բանակը հայտնել է, որ ռազմաօդային ուժերը խոցել են անհայտ ինքնաթիռ, որը ենթադրաբար ներխուժել է Իսրայելի օդային տարածք Սիրիայից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
23:46 02.04.2023
Կիրակի օրը Պապուա Նոր Գվինեայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ամբունտի քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը 73 կիլոմետր խորության վրա է։ Սկզբում հաղորդվում էր, որ ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ, սակայն ավելի ուշ կենտրոնը ճշտել է տվյալները։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ […]
23:24 02.04.2023
70 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի բռնցքամարտիկ Իգոր Վիսոցկին։ ԽՍՀՄ-1978-ի չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Վիսոցկին դարձավ միակ բռնցքամարտիկը, ով կարողացավ երկու անգամ հաղթել օլիմպիական եռակի չեմպիոն կուբացի Թեոֆիլո Սթիվենսոնին։ Բացի այդ, ժամանակին նա սպարինգի է մասնակցել լեգենդար Մուհամմեդ Ալիի հետ։ Վիսոցկին ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան՝ չկարողանալով 1980 թվականի Օլիմպիական […]
22:58 02.04.2023
Բենզոլ պարունակող չոր շամպունները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի ավելի լավ է սահմանափակել նման ապրանքների օգտագործումը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Իգոր Սամոյլենկոն։ «Բենզոլը կարող է առաջացնել տարբեր տեսակի ուռուցքներ՝ կախված նրանից, թե ինչի հետ է շփվում, այն լայն սպեկտրի քաղցկեղածին է»,-ասել է նա: […]
22:37 02.04.2023
Բելառուսում մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի Միութենական պետության արևմտյան սահմաններին, СТВ հեռուստաալիքի եթերում ասել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դիվանագետը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 1-ը, ըստ Վլադիմիր Պուտինի, երկիրը կնախապատրաստի այս տեսակի զենքի պահեստարան։ «Այն (միջուկային զենքը.- խմբ.) կտեղափոխվի մեր Միութենական պետության արևմտյան սահմաններ և կմեծացնի մեր անվտանգությունն ապահովելու հնարավորությունը»,- […]
22:10 02.04.2023
Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո, որտեղ զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Թատարսկին, տուժածների թիվը հասել է 19-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սանկտ Պետերբուրգում կիրակի օրը պայթյուն էր որոտացել սրճարաններից մեկում, մեկ մարդ մահացել էր՝ ռազմական թղթակից Վլադլեն Թատարսկին։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ ևս 16 մարդ վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, պայթուցիկ […]
20:14 02.04.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով բանակցություններ է վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովն ու Բլինկենը քննարկել են Մոսկվայում Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունը։ Բլինկենին ասվել է, որ ԱՄՆ պաշտոնյաները և լրատվամիջոցները չպետք է այս դեպքում աղմուկ բարձրացնեն, ինչը քաղաքական ենթատեքստ է հաղորդում դրան։ Լավրովն ընդգծել է, որ Գերշկովիչին ձերբակալել են գաղտնի տեղեկություններ […]
18:12 02.04.2023
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ ֆիքսված է արտակարգ դեպքի պահը, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Նովոսիբիրսկում կրկեսային ներկայացման ժամանակ։ Կադրերում երևում է, թե ինչպես է հնարքի կատարման ժամանակ արտիստը վայր ընկնում և գլխով հարվածում անվտանգության գորգին։ Նրան անմիջապես օգնության են հասնում գործընկերները: Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տղամարդը հետազոտվել է, […]
17:47 02.04.2023
Էկվադորի կենտրոնում տեղի ունեցած սողանքից հետո փլատակների տակից դուրս է բերվել ևս չորս մարդու մարմին, զոհերի ընդհանուր թիվը հասել է 27-ի, հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։ «Ալաուսիում տեղի ունեցած սողանքից հետո հաստատվել է 27 զոհ: Էկվադորի դատախազությունը կազմակերպել է փլատակների տակ վերջերս հայտնաբերված ևս երկու դիերի դուրսբերում: Նույնականացումից հետո դրանք կհանձնվեն հարազատներին»,- ասվում է դատախազության […]
16:45 02.04.2023
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժը գրանցվել է Ֆլորես ծովում՝ 66,9 հազար բնակչություն ունեցող Բիմա քաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
16:12 02.04.2023
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվում է անցկացնել առաջիկա երկու օրվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Էմիր Աբդոլահիանին։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս պահին ընթանում են վերջնական քննարկումները բանակցությունների վայրի և ժամկետների շուրջ։ Սաուդյան […]
15:14 02.04.2023
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 9,6 հազար։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 հիվանդ, հայտնում է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Անցած 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվածների թիվը կազմել է 589, նախորդ օրվա համեմատ նվազել է 49,4 տոկոսով։ Ռուսաստանի Դաշնության ինը մարզերում արձանագրվել է COVID-19-ով հոսպիտալացումների թվի աճ, 66-ով նվազել է։ Երկրի […]
14:16 02.04.2023
Գրեթե մերկ երեխան հանկարծ հայտնվել է Տվերի բանուկ ճանապարհի վրա։ Երեխան հրաշքով չի ընկել մեքենաների անիվների տակ. նրան փրկել են կողքով անցնող վարորդները։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի երեկոյան: Այն ֆիքսել է տեսախցիկը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մերկ երեխան հանկարծակի մայթից վազում և սկսում անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով։ Նրան քիչ էր […]
12:46 02.04.2023
Ոստիկանները հայտնաբերել են երկու օր առաջ անհետ կորած հինգ երեխաներին, նրանք ողջ են, հայտնում է ՆԳՆ մարզային վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ կիրակի օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, քրեական հետախուզության աշխատակիցները տղաներին հայտնաբերել են Ադլերի Լենինի փողոցում։ Նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին։ Երեխաների հեռանալու պատճառներն ու հանգամանքները կուսումնասիրեն իրավապահները։ Առաջիկայում երեխաներին կհանձնեն ծնողներին։ Մարզի դատախազությունը կգնահատի միջադեպի պատճառները, […]
11:40 02.04.2023
Ավելի քան 70 մարդ փնտրում է Սոչիում մարտի 31-ից կորած հինգ երեխայի. որոնում են փրկարարները, ոստիկանները, կամավորները, խումբը գնալով մեծանում է, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Տղաները միասին զբոսնել են Ադլերի շրջանում և մարտի 31-ի երեկոյան տուն չեն վերադարձել։ Ծնողները ցերեկը ինքնուրույն որոնել են երեխաներին, հետո դիմել են ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, […]
11:25 02.04.2023
ԱՄՆ մի շարք նահանգներում ուժեղ տորնադոյի զոհերի թիվը հասել է 26-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է CBS News-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։ «Ընդհանուր առմամբ, ութ նահանգում վատ եղանակի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ, տասնյակ հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի»,- հայտնել է հեռուստաալիքը։ PowerOutage.us մոնիտորինգի ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում առանց էլեկտրամատակարարման […]
22:29 01.04.2023
Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանի հոգեբանները պարզել են, որ հեռավար աշխատանքը նվազեցնում է աշխատանքում սոցիալական հմտությունների կարևորությունը: Գիտնականների հետազոտության եզրակացությունները հրապարակվել են The Journal of Personality and Individual Differences ամսագրում: Համաճարակի ընթացքում գրեթե բոլոր բիզնեսներն անցել են հեռավար աշխատանքի։ Որոշ ընկերություններ դեռ կիրառում են այս ձևաչափը, որն ազդել է աշխատողների՝ աշխատանքի ընդունվելու վրա: Նախկինում ընկերությունները նախապատվությունը տալիս […]
20:15 01.04.2023
Շաբաթ երեկոյան 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կովկասյան Միներալնիե Վոդիում: Այս մասին հայտնել է նախալեռնային մունիցիպալ շրջանի ղեկավար Նիկոլայ Բոնդարենկոն։ Առողջարանային քաղաքներում մագնիտուդը կազմել է 4,3։ Առայժմ վնասների և տուժածների մասին տեղեկություններ չկան, Telegram-ալիքում գրել է Պյատիգորսկի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը: Ըստ Էսսենտուկի ղեկավար Ալեքսանդր Նեկրիստովի՝ հանգստավայրում ավերածություններ և վնասներ չեն գրանցվել: Սեյսմոլոգները հայտնում են, […]