TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Աթենքում դաժանաբար ծեծի են ենթարկել Հունաստանի ֆինանսների նախկին նախարարին

08:49 11.03.2023

Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, MERA25 (Diem25) խորհրդարանական կուսակցության առաջնորդ Յանիս Վարուֆակիսը ուրբաթ երեկոյան դաժան ծեծի է ենթարկվել Աթենքի Էքսարխիա թաղամասի ռեստորանում, հայտնում է կուսակցությունը։ «Որոշ ժամանակ առաջ MERA25-ի քարտուղար Յանիս Վարուֆակիսը դարձավ ավազակ սադրիչների համարձակ ֆաշիստական ​​հարձակման զոհը: MERA25-ի քարտուղարը հավաքվում էր Yantes ռեստորանում ամբողջ Եվրոպայից ժամանած Diem25 կուսակցության անդամների հետ, երբ մի փոքր ավազակների […]

̰
Վերլուծաբանը զգուշացնում է աշխարհում դոլարի մոտալուտ դեֆիցիտի մասին

08:34 11.03.2023

«Otkritie Investments»-ի առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը «Փրայմ» գործակալությանը հայտնել է, որ այն երկրներում, որոնց տնտեսությունները ԱՄՆ-ից ներմուծման կախվածություն ունեն, հնարավոր է դոլարի պակաս լինի: Տնտեսագետը նշել է, որ տասնյակ երկրներում նկատվում է բյուջեի և առևտրային հաշվեկշռի կրկնակի դեֆիցիտ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելք կարող է դառնալ ազգային ֆինանսական համակարգի արժույթը։ Կոչետկովն ընդգծել է, որ դոլարի […]

̰
Չինացի բժիշկները 1-ամյա աղջկա գլխուղեղից հանել են նրա երկվորյակի պտուղը

22:35 10.03.2023

Չինացի վիրաբույժները 1 տարեկան աղջկա գլխուղեղից հեռացրել են նրա երկվորյակի պտուղը։ Հազվագյուտ անոմալիայի մասին հայտնում է Daily Mail-ը։ Մոտ 10 սմ երկարությամբ պտուղը հայտնաբերել են աղջկա գլխուղեղում, երբ ծնողները նրան հիվանդանոց են տեղափոխել գանգի մեծացման և շարժողական խնդիրների պատճառով: Բժիշկները նշել են, որ պտղի մոտ առաջացել են վերին վերջույթներ, ոսկրեր և նույնիսկ եղունգներ։ Սա նշանակում […]

̰
Լուկաշենկոն կայցելի Իրան

20:08 10.03.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Այս մասին ասվում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Թեհրանում Լուկաշենկոն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Թեհրանում կայանալիք բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Կողմերը […]

̰
Լավրովը Վրաստանում տեղի ունեցած ցույցերը համեմատել է Կիևի Մայդանի հետ

16:56 10.03.2023

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրով հայտարարել է, թե Վրաստանում բողոքի ցույցերը հիշեցնում են Կիևի «մայդանը», և, ըստ նրա, տեղի ունեցողի վերաբերյալ ԵՄ գնահատականներն ակնհայտ կեղծավոր են։ «ԱՄՆ-ի տարբեր արձագանքը Վրաստանի և Մոլդովայի իրադարձություններին միայն ժպիտ է առաջացնում»,-ասել է Լավրովը:

̰
Կրեմլը մեկնաբանել է Վրաստանում տիրող իրավիճակը

15:25 10.03.2023

Արտաքին ուժերը փորձում են հակառուսական տարրերին ներքաշել Վրաստանում իրավիճակի մեջ` ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով օտարերկրյա գործակալների մասին վրացական օրենքի նախագծի շուրջ բախումները։ «Տեսնում ենք, որ ինչ-որ մեկի ձեռքը, էլի, «անտեսանելի ձեռք» ասելն անհնար է, տեսանելի է, մենք տեսնում ենք, թե որտեղից է դիմում Վրաստանի նախագահը ժողովրդին, նա Վրաստանից չի դիմում […]

̰
Պեսկովը մեկնաբանել է լրատվամիջոցների ղեկավարների համար Հայաստան մուտքի արգելքը

14:53 10.03.2023

Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և այլ ռուսաստանյան լրատվամիջոցների մենեջերների` Հայաստան մուտքի արգելքին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Մոսկվայի և Երևանի միջև բարեկամական հարաբերությունները պետք է պաշտպանված լինեն նման դեպքերից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս լրագրող և հրատարակիչ, News Media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի մուտքը Հայաստան արգելվել է, […]

̰
Կոլումբիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:43 10.03.2023

Կոլումբիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Կոլումբիայի երկրաբանական ծառայության կայքը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04.18-ին (Երևանի ժամանակով 13.18-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Լոս Սանտոսի մունիցիպալիտետից 11 կմ հեռավորության վրա՝ երկրի հյուսիս-արեւելքում՝ Սանտանդեր դեպարտամենտում: Օջախը գտնվել է 151 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Ռուսաստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան մեկնելուց

11:44 10.03.2023

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս բողոքի ակցիաների ֆոնին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Նախարարությունը նաև Վրաստանում գտնվողներին խորհուրդ է տալիս խուսափել Թբիլիսիի և Բաթումի պատմական կենտրոնների մարդաշատ վայրեր այցելելուց։ «Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե ​​արդեն Վրաստանում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրերից, […]

̰
ԱՄՆ կիբերանվտանգության գործակալության ղեկավարը մտահոգված է ChatGPT տեխնոլոգիայով

11:00 10.03.2023

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կիբերանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալության (CISA) ղեկավար Ջեն Իսթերլին անհանգստացած է արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների, այդ թվում՝ ChatGPT չաթ բոտի զարգացման հետ կապված ռիսկերով։ «Հաջորդ մեծ բանը, որին մենք շարժվում ենք, ChatGPT-ն ու արհեստական ​​ինտելեկտն է: Ես մտահոգված եմ այս տեխնոլոգիայի արագացումով և կիրառմամբ՝ չհասկանալով դրա հետ կապված ռիսկերը», – ասել է […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Կանադայի կանանց հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

10:49 10.03.2023

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։ Կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել […]

̰
Վաշինգտոնը թույլ չի տվել, որ Վրաստանը դառնա ինքնիշխան երկիր. Պետդումայի խոսնակ

10:38 10.03.2023

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկումից հանելով՝ Վրաստանը կորցրել է ինքնիշխանության հնարավորությունը, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրել են ոստիկանությունը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, […]

̰
ԼՂ տարածաշրջանում իրավիճակը չափազանց հակված է բռնության. Փրայսը խոսել է խաղաղության հաստատման հրատապության մասին

10:30 10.03.2023

ԱՄՆ Պետքարտուղարոթյան խոսնակ Նեդ Փրայսը պատաախանել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հրատապության մասին հարցին: ԱՄՆ հետախուզությունը երեկ հայտարարեց, որ կանխատեսում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է, թե որքանով է դա ավելացնում հրատապությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերի առումով: «Սրա հետ կապված միշտ հրատապություն է եղել և հրատապություն է եղել, […]

̰
Իլոն Մասկը նախատեսում է Տեխասում ուտոպիստական ​​քաղաք կառուցել

09:57 10.03.2023

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մտադիր է Տեխասի մայրաքաղաք Օսթինի մոտ կառուցել սեփական ուտոպիա քաղաքը, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության համաձայն, հողատերերի և անշարժ գույքի գործակալների հետ հանդիպումների ժամանակ Մասկը նկարագրել է իր սեփական քաղաքը հիմնելու գաղափարը՝ որպես Կոլորադո գետի երկայնքով գտնվող Տեխասի ուտոպիայի ստեղծում, որտեղ իր ընկերությունների աշխատակիցները կարող են ապրել […]

̰
Կրասնոյարսկում 14-րդ հարկից շանը նետած կնոջից խլել են երկու երեխաներին

09:45 10.03.2023

Ոստիկանությունը երկու փոքր երեխայի է առգրավել Կրասնոյարսկի բնակչուհուց, ով իր շանը 14-րդ հարկից նետել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են շան տիրոջը ուժեղ ալկոհոլային հարբածության մեջ։ Նրա երկու մանկահասակ երեխաները (2018 և 2021 թվականներին ծնված) նույնպես առանց հսկողության էին»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Համբուրգում կրակոցներ արձակած տղամարդը, ըստ ոստիկանության, հնարավոր է՝ այլևս ողջ չէ

09:25 10.03.2023

Հինգշաբթի օրը Գերմանիայի Համբուրգ քաղաքում Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Եհովայի վկաներ» ծայրահեղական կազմակերպության կենտրոնի մոտ կրակած տղամարդը, ենթադրաբար, մահացած է, հայտնել է տեղի ոստիկանությունը։ «Շենքում կենդանության նշաններ չունեցող տղամարդու ենք գտել, որը, մեր կարծիքով, հանցագործն է»,- ասվում է ոստիկանության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։ Ոստիկանությունից հավելեցին, որ այս պահին դեպքի վայրում հետաքննություն է տարվում՝ պարզելու՝ հանցակիցները ծեծե՞լ […]

̰
Սի Ցզինպինը երրորդ ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

09:05 10.03.2023

Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ) պատգամավորները ուրբաթ օրը միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում երրորդ հնգամյա ժամկետով։ Ուրբաթ առավոտյան լիագումար նիստում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի են ունեցել պետության ղեկավարի ընտրություններ։ Դրան մասնակցել է 2952 պատգամավոր։ Սի Ցզինպինը դարձավ Չինաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց երրորդ ժամկետով։ Բացի դրանից, Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական […]

̰

08:53 10.03.2023

4,6 և 3,9 մագնիտուդով երկու երկրաշարժեր են տեղի ունեցել հինգշաբթի երեկոյան Կենտրոնական Իտալիայում՝ Պերուջայի մերձակայքում, մի քանի ժամ առաջ տեղի ունեցած ցնցումներից հետո, հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Հողի ցնցումները զգացվել են Մարկեի և Տոսկանայի հարևան շրջաններում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։ […]

̰
Համբուրգում Եհովայի վկաների կենտրոնի մոտ հրաձգության հետևանքով կան տասնյակ կյանքից զրկվածներ ու վիրավորներ

08:40 10.03.2023

Առնվազն վեց մարդ է զոհվել Համբուրգում Եհովայի վկաների կենտրոնի մոտ հրաձգության հետևանքով, առնվազն 24-ը վիրավորվել է, հարձակվողը փախել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հարձակումը, ըստ Hamburger Morgenpost-ի, տեղի է ունեցել հինգշաբթի օրը տեղի ժամանակով ժամը 21.00-ի սահմաններում Ալստերդորֆ թաղամասում։ Ինչպես հայտնում են Wetterauer Zeitung-ը եւ Allgemeine Zeitung-ը, հրաձգությունը տեղի է ունեցել աղանդավորական կենտրոնի մոտ։ «Առնվազն […]

̰
Մեծ Բրիտանիայում կինը հսկա երեխա է լույս աշխարհ բերել և զարմացրել բժիշկներին

08:09 10.03.2023

Մեծ Բրիտանիայի Չեշիր նահանգի Ուորինգթոն քաղաքի 24-ամյա բնակչուհի Ռուբի Էդենը հինգ կիլոգրամից ավելի կշռող երեխա է լույս աշխարհ բերել ու զարմացրել բժիշկներին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Կինը պատմել է, որ հղիության վերջին շաբաթներին բժիշկներն իրեն ասել են, որ որդին մեծ է ծնվելու։ Նրանց հաշվարկներով՝ երեխան պետք է կշռեր մոտ չորս կիլոգրամ։ «Աղջիկս կշռում […]

̰
Բեռլինում կանայք կկարողանան թոփլես լողալ լողավազաններում

00:04 10.03.2023

Բեռլինի իշխանությունները որոշում են կայացրել, որը թույլ է տալիս կանանց թոփլես լողալ հանրային լողավազաններում, ասվում է Բեռլինի Սենատի արդարադատության, բազմազանության և խտրականության դեմ պայքարի գերատեսչության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ ավելի վաղ ինչ-որ կին բողոքել է, որ իրեն թույլ չեն տվել թոփլես լողալ Բեռլինի լողավազանում, չնայած կանոնները չեն նախատեսում գենդերային սահմանափակումներ և միայն կարգադրում են […]

̰
Հրապարակվել է Մոսկվայի մետրոյում դեռահասին գնացքի տակ հրած տղամարդու հարցաքննության տեսանյութը

23:52 09.03.2023

Հրապարակվել է Վլադիմիր Կ.-ի հարցաքննության տեսանյութը, որը 15-ամյա տղային հրել է մետրոյի ժամանող գնացքի տակ: Տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի ՆԳՆ-ն։ Ձերբակալվածը չի կարողացել բացատրել իր արարքի դրդապատճառները.նրա և տուժածի միջև ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չի եղել: Միևնույն ժամանակ, տղամարդը գիտակցել է, թե ինչ է անում և հասկացել, որ դա կարող է հանգեցնել դեռահասի մահվան: Տեսանյութում […]

̰
Կրակոցներ Թել Ավիվում․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․

23:24 09.03.2023

Թել Ավիվի փողոցներից մեկի սրճարանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել է The Jerusalem Post թերթը, առնվազն երեք մարդ վիրավորվել է։ Պարբերականի տեղեկություններով ՝ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես գրում է Jewish News Syndicate-ը, ոստիկանությունը միջադեպը գնահատել է որպես ահաբեկչություն։ Հարձակվողը չեզոքացվել է։ Ընդ որում, ըստ The Jerusalem Post-ի, չարագործները երկուսն […]

̰
Քիմ Քարդաշյանն իր այգում հայկական ծառատեսակներ է աճեցնում

23:20 09.03.2023

Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում պատմել է իր այգու և այնտեղ հայկական ծառատեսակներ աճեցնելու մասին։ Ըստ նրա հրապարակած տվյալների՝ ծառերից մեկի մոտ ցուցանակ է կանգնեցված, որի վրա գրված է` «հրաշալի նուռ»։ Լուսանկարի նկարագրությունում հեռուստաաստղը գրել է նաև, որ «իր հայկական կեսը նուռ է աճեցնում»։   Մյուս լուսանկարում էլ ծիրանենի է և նախորդի նման գրառում` «հայուհին […]

̰
Հնդկաստանում ձկնորսները «բացահայտել են» աղավնի-լրտես

22:30 09.03.2023

Աղավնին` ոտքին կցված սարքերով, հայտնաբերվել է Հնդկաստանի արևելքում: Օդիշայի ափերի մոտ ձկնորսները բռնել են աղավնուն։ Հաղորդվել է, որ թռչնի թևերի վրա եղել է նաև անծանոթ լեզվով գրված տեքստ: Ոստիկանությունը կասկածում է, որ թռչունն օգտագործվել է լրտեսության համար: «Մենք աղավնուն բոլոր նյութերով կներկայացնենք կիբերանվտանգության փորձագետին՝ ճշմարտությունը պարզելու համար»,-  ասել է ոստիկանության ներկայացուցիչ Նիմայ Չարան Սեթին։ Ոստիկանության […]

̰
Մոսկվայում ուղևորը դեռահասին հրել է գնացքի տակ․ հրապարակվել են կադրեր

22:27 09.03.2023

Մոսկվայի մետրոյում ուղևորներից մեկը 15-ամյա դեռահասին հրել է մոտեցող գնացքի տակ։ Այս մասին մարտի 9-ին հայտնել է իր Telegram ալիքում հայտնել է տրանսպորտի վարչությունը։ Միջադեպը տեղի է ունեցել օղակաձև գծի «Կիևսկայա» կայարանում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մեջքից մոտենում գնացքին սպասող անչափահասին և հրում նրան։ «Մետրոպոլիտենի հերթապահի տեղեկություններով՝ ուղևորը ողջ է։ Նրան հրած […]

̰
Իտալիայում երկրաշարժ է գրանցվել

21:08 09.03.2023

Իտալիայի կենտրոնական մասում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15.05-ին (Երևանի ժամանակով 19.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ումբրիայի մայրաքաղաք Պերուջայից 20 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Լուկաշենկոն ստորագրել է պետական ​​դավաճանության համար մահապատժի մասին օրենքը

20:54 09.03.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ծայրահեղականության և հակապետական ​​գործունեության համար քրեական պատասխանատվության խստացման մասին օրենքը, որը նախատեսում է  մահապատիժ պաշտոնյաների նկատմամբ պետական ​​դավաճանության համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ «Օրենքը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածել պետական ​​պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց վրա, միևնույն ժամանակ զինվորականների նկատմամբ»,- ասվում […]

̰
Թուրքիան բողոքել է Եվրախորհրդարանի շենքի դիմաց քուրդ ակտիվիստների գործողություններից

20:46 09.03.2023

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է քուրդ մի շարք ակտիվիստների կողմից Եվրախորհրդարանի շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քրդերի իրավունքների:  Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Եվրամիությանը (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ, ապա պնդել, որ նրանք տարբերություն են դնում «ահաբեկչական» կազմակերպությունների միջև: Բացի այդ Թուրքիան դատապարտել է ԵՄ-ին՝ […]

̰
Միացյալ Նահանգները և դաշնակիցները մեկ տարում սառեցրել են ավելի քան 58 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները

19:57 09.03.2023

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում սառեցրել են ավելի քան 58 միլիարդ դոլարի չափով պատժամիջոցների ենթարկված ռուսների ակտիվները։ Այս մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել։ Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում REPO խումբը առգրավել է զբոսանավեր, ինքնաթիռներ, շքեղ անշարժ գույք և այլն։ Դրա […]

̰
BACK_TO_TOP