09:08 13.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը թույլ կտա Ուկրաինայում խաղաղության գործընթացն ավելի արագ սկսել։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Կարծիքների փոխանակման արդյունքները վկայում են իրատեսական մոտեցման մասին, ելնում են հակամարտությունը դադարեցնելու և փոխադարձ ընդունելի հիմունքներով դեէսկալացիայի հասնելու ցանկությունից»,-ասել է քաղաքական գործիչը։ Patriots-ի […]
08:58 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահի օգնական, Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու և նախագահ […]
08:50 13.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-18-ը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրերը և Իրանին հակազդելու հարցը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ չորեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։ Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության […]
08:40 13.02.2025
Ավելի քան 3000 վրաններ և ժամանակավոր կացարաններ են կառուցվել Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության (PRCS) աշխատակիցների կողմից Գազա քաղաքում և դրա շրջակայքում անկլավի հյուսիս վերադարձող փախստականների համար: Այս մասին հաղորդվում է կազմակերպության X էջում հրապարակված հայտարարության մեջ։ PRCS-ը նշել է, որ իրենց տներ վերադարձող փախստականների համար ճամբարները կառուցվում են «Գազայի հատվածում աղետալի հումանիտար իրավիճակի համատեքստում պաղեստինցիներին […]
08:25 13.02.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ծայրահեղ աջ ընդդիմության ղեկավարության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) ստացած 5 միլիարդ դոլարը գողացվել և օգտագործվել է երկիրը ապակայունացնելու համար։ «Վենեսուելայի դեմ դավադրությունը, ինչպես ցույց տվեց USAID-ի սկանդալը, պետք է դադարեցվի»,-ասել է Մադուրոն Venezolana de Television-ի եթերում: Նա ասել է, որ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն ստացել է […]
03:24 13.02.2025
Ամերիկյան ռազմական EA-18G Growler ինքնաթիռը Կալիֆորնիայի ափերի մոտ ընկել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո ծովածոցում՝ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն կայանի մոտ։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ անել: Որոշ ժամանկ ջրում մնալուց հետո նրանց փրկել է ձկնորսական նավի անձնակազմը: Ներկա պահին դեպքի վայրում […]
03:07 13.02.2025
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ici ռադիոկայանը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Օլիմպիական ավանում գտնվող բար-ռեստորանի ուղղությամբ նետել են նռնակ: Պայթյունի հետևանքով վիրավորված 12 մարդկանցից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ կրիտիկական: Գրենոբլի քաղաքապետը դատապարտել է «աննախադեպ բռնության հանցավոր արարքը»։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են 80 […]
02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]
01:55 13.02.2025
Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը: Երդման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ազգային հետախուզության տնօրենը ամերիկյան բոլոր 18 հետախուզական գործակալությունների համակարգողն է։ Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը Գաբբարդին հաստատել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա օգտնին քվեարկել էր […]
00:55 13.02.2025
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […]
00:32 13.02.2025
Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […]
00:01 13.02.2025
ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […]
23:16 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […]
22:34 12.02.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […]
22:12 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]
21:43 12.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
21:30 12.02.2025
Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […]
21:15 12.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայաությունը: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։ Տեղի է […]
18:11 12.02.2025
Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ Կոնստանտինոս Տասուլասին։ Իշխող Պահպանողական կուսակցության թեկնածու Տասուլասը 300 տեղանոց խորհրդարանում ստացել է 160 ձայն: Տասուլասն այդ պաշտոնում կփոխարինի Կատերինա Սակելլարոպուլուին, որի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 13-ին: Երդման արարողությունը տեղի կունենա նույն օրը:
17:33 12.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը և գերիների փոխանակումը, հայտնում է շարժումը։ «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե և սկսել հանդիպումներ Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ տեխնիկական խմբերի և միջնորդների միջոցով հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի կատարման վերահսկման շրջանակներում», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
16:10 12.02.2025
Ռուսաստանը նախընտրում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ շփումների գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածություններին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչպես հասկանում եք, դիվանագիտական և այլ շփումները սիրում են լռություն: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցեր են տրվել տարբեր մակարդակներով, այդ թվում՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Եվ նա պատասխանել է այն, ինչ կարելի էր պատասխանել, […]
15:28 12.02.2025
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 2025-2028 թվականներին՝ որպես Ուկրաինայի վերակառուցման, բարեփոխումների և կայուն զարգացման 12-ամյա ծրագրի մաս: Այս մասին ասվում է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2025 թվականի փետրվարի 12-ի իր նիստում Դաշնային խորհուրդը սահմանեց երկրի ծրագրի առաջնահերթությունները Ուկրաինայի վերաբերյալ: Այն ներառում է […]
14:58 12.02.2025
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․ «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է […]
14:52 12.02.2025
Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է […]
14:37 12.02.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները բարելավվեn։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նախորդ չորս տարիները, որոնք մենք կորսված ժամանակաշրջան ենք համարում, արդեն պատմության գրկում են», – Չինաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Ալիևը։ Ալիևը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վատթարացել էին՝ «Բայդենի վարչակազմի […]
14:18 12.02.2025
Գազայի կառավարությունը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի կողմից անկլավում արձանագրել է հրադադարի խախտման ավելի քան 270 դեպք: Այս մասին հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տնօրեն Իսմայիլ ալ Սավաբտան։ «Օկուպացիոն բանակը հրադադարի ուժի մեջ մտնելուց (հունվարի 19) ի վեր ավելի քան 270 խախտում է թույլ տվել», – մեջբերում է նրա խոսքերը Al Araby […]
14:12 12.02.2025
Բրյուսելում Ռամշտեյնի ձևաչափով հանդիպումից առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների, նաև հայտարարել է, որ իր եվրոպացի գործընկերներից ավելի շատ զենք կխնդրի։ «Ուկրաինան պատրաստ է բանակցությունների՝ հակամարտությանը վերջ տալու համար», – գրել է նա իր Telegram ալիքում։ Նա կրկնել է Կիևի այն թեզը, որ խաղաղություն կնքելու համար «Ուկրաինան պետք […]
14:06 12.02.2025
Չինաստանի իշխանությունները ընդունելի չեն համարում Գազայի հատվածի բնակիչներին այլ տարածքներ տեղափոխելու առաջարկները, հաղորդում են ԶԼՄ-ները: «Գազան պատկանում է պաղեստինցիներին և պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է»,-հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ևս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակիչների վերաբնակեցման գաղափարն անվանել է «անընդունելի արաբական աշխարհի […]
13:50 12.02.2025
Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Բանակցությունները ենթադրում են պայմաններ, ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը ոչ մի կերպ չի նպաստում բանակցություններին, նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։ Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը […]