21:49 11.12.2022
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը մտադիր է շարունակել հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում, ասել է ԱԱԽ ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ պատասխանելով հատուկ ռազմական գործողություն շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ծրագրերի գնահատականների մասին հարցին։ «Այն, ինչ մենք տեսնում ենք իրադարձությունների վայրում, մի մարդ է (Վլադիմիր Պուտինը – խմբ.), ով մտադիր է շարունակել ռազմական […]
21:16 11.12.2022
Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցեց 16 երկիր: Հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Լիսանդրոն: Հայաստանի ներկայացուցիչ Նարեն DANCE! երգով ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
20:34 11.12.2022
Ամեն շաբաթ մեզանից յուրաքանչյուրը «ուտում է» 5 գրամ պլաստմասսա, օրինակ այնքան, որքան կշռում է բանկային քարտը։ Ինչպե՞ս են միկրոպլաստիկ մասնիկները մտնում մեր մարմին և ինչպիսի՞ վտանգներով է այն հղի՝ պարզաբանում է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ։ Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ […]
20:10 11.12.2022
Առնվազն հինգ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել Կանդահարում աֆղանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով, հայտնում է Aamaj News-ը: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի ցերեկը՝ Աֆղանստանի Սփին-Բոլդակ քաղաքի մոտ գտնվող Վեշ Չաման սահմանային անցակետի տարածքում։ Բախման պատճառները չեն հաղորդվում։ Աֆղանստանի աղբյուրները հաղորդում են 5 պակիստանցի զինվորի մահվան մասին, ևս 20-ը վիրավորվել է։ Թալիբան […]
19:45 11.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը։ Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել են «հացահատիկային միջանցքը», Սիրիային և էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:
19:25 11.12.2022
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Ինչպես տեղեկացնում է lurer.am-ը, պաշտոնական Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կատարել պայմանավորվածությունը ու չեն ապահովել ադրբեջանցի «բնապահպանների» շրջայցը Կաշենի և Դրմբոնի հանքավայրերում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Արցախում բնական ռեսուրսների արդյունահանումը որակել է «ապօրինի»` նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբն այդ […]
18:20 11.12.2022
Twitter սոցիալական ցանցը պատրաստվում է թուլացնել մեկ հաղորդագրության երկարության վրա դրված սահմանափակումը: Սահմանաչափը կավելանա 14 անգամ՝ 280-ից մինչև 4 հազար նիշ: Այս մասին հայտարարել է հարթակի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Բաժանորդներից մեկի հարցին՝ ճի՞շտ է, որ Twitter-ը պատրաստվում է թույլատրված նիշերի թիվը 280-ից հասցնել 4000-ի, գործարարը դրական է պատասխանել։ Այլ մանրամասներ Մասկը չի հայտնել, […]
17:10 11.12.2022
Մերձմոսկովյան Պոդոլսկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երեք մարդու դի, ենթադրաբար, ընտանիքը կարող է թունավորված լինել շմոլ գազից, քննիչները քրեական գործ են հարուցել, հայտնում է ՌԴ պետական քննչական կոմիտեի Telegram-յան ալիքը։ «2022 թվականի դեկտեմբերի 11-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Պոդոլսկ քաղաքի մեկ սենյականոց բնակարանում ամուսինների և նրանց 18-ամյա որդու դիերը առանց բռնի մահվան նշանների հայտնաբերելու […]
16:40 11.12.2022
Չելյաբինսկի մարզի M-5 «Ուրալ» դաշնային մայրուղու վրա կիրակի կեսօրին մանդարիններով բեռնատար է շրջվել։ Ոչ ոք չի տուժել, սակայն հարյուրավոր կիլոգրամ ցիտրուսային մրգեր թափվել են ճանապարհի երթևեկելի հատված: Ճանապարհային ոստիկանության մարզային վարչության տվյալներով՝ Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհին Volvo բեռնատարի 28-ամյա վարորդը, նախնական տվյալներով, չի կարողացել պահպանել հեռավորությունը և բախվել է «ԿամԱԶ»-ին: Ճանապարհին շրջված բեռնատարի տեսանյութը նկարահանել են ականատեսները […]
16:19 11.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, գնահատականներ են տրվել տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից: Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավելի քան 13 […]
15:33 11.12.2022
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պահպանել կապը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե դա կնպաստի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը: «Մենք չեզոք երկիր ենք, մենք հատուկ կարգավիճակ ունենք ԵՄ-ում, և հենց այս պատճառով ինձ համար կարևոր էր բանակցություններում միջնորդի դեր խաղալ։ Եղել է երկու խոսակցություն Պուտինի հետ: Մեկ անգամ եղել եմ Կիևում, […]
15:12 11.12.2022
Հռոմում չորս մարդ է զոհվել բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչների հավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է il Messaggero թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ իտալական քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում։ Հրաձգությունը տեղի սրճարաններից մեկի մուտքի մոտից իրականացրել է մի տղամարդ։ Մահացածներից երեքը կանայք են: Չորս մարդ վիրավորվել է։ Ըստ նախնական վարկածի՝ […]
14:47 11.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, կժամանի Կատար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլին ներկա գտնվելու համար, կիրակի օրը հայտնել է երկրի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։ «Ես կրկին Կատար կժամանեմ չորեքշաբթի օրը՝ նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նա ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- France info ռադիոկայանին ասել է սպորտի նախարարը: […]
13:19 11.12.2022
ՌԴ Ուլյանովսկի շրջանի առանձնատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել, նրանց մորն ու փոքր քրոջը հաջողվել է փրկվել, հայտնում է ԱԻՆ մարզային վարչությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ Ուլյանովսկից արևմուտք գտնվող Մայնսկի շրջանի Ուրժումսկոյե գյուղում։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն: Հայտնի է, որ հրդեհն արագորեն պատել է մեկ հարկանի փայտե […]
12:39 11.12.2022
Փարիզում բախում է տեղի ունեցել Մարոկկոյի հավաքականի երկրպագուների և տեղի ոստիկանության միջև։ Երկրպագուները տոնել են իրենց սիրելի հավաքականի հաղթանակը՝ հրավառություն կատարելով, փոխանցում է vesti.ru-ն: Մի քանի տասնյակ մարոկկացի երկրպագուներ «բուռն» տոնախմբություն են կազմակերպել Փարիզի կենտրոնում՝ Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում պորտուգալացիների նկատմամբ ազգային հավաքականի պատմական հաղթանակի առիթով։ Սակայն նրանց պահվածքը դուր չի եկել ոստիկաններին։ […]
12:20 11.12.2022
Մոսկվայի երեք օդանավակայանում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, կիրակի առավոտյան ձյան պատճառով հետաձգվել է 51 չվերթ, իսկ վեցը՝ չեղարկվել, հայտնի է դառնում Yandex-ի ժամանակացույցի տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կիրակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08.28-ի դրությամբ, Վնուկովոյում հետաձգվել է հինգ չվերթ, չորսը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 35 չվերթ է հետաձգվել: Շերեմետևոյում 11 չվերթ հետաձգվել է, երկուսը չեղարկվել»,-ասվում է հաղորդագրությունում:
11:30 11.12.2022
Հայտնի է դարձել Մոսկվայի հարավում գտնվող շենքի մուտքի մոտ նորածին երեխային լքած կնոջ ձերբակալության մասին։ Այս մասին տեղեկություն է տարածել մայրաքաղաքի դատախազությունը։ Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Նորածին երեխայի մոր կողմից սպանության փորձ» հոդվածով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախորդ գիշեր տեղի բնակիչներից մեկը աղջիկ երեխա էր գտել Պարոմնայա փողոցում գտնվող բնակելի շենքի աստիճանավանդակի մոտ։ Մոր […]
23:57 10.12.2022
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Շնորհակալություն հրավերի համար: Գնահատում եմ կարճ փոխանակման հնարավորությունը նախարար Մևլութ Չավուշօղլուի և այլ պաշտոնյաների հետ: Կարծում եմ՝ Թուրքիան շատ բան ունի առաջարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար»,-գրել […]
23:33 10.12.2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկություն է հայտնել Արգենտինայի և Մարոկկոյի հավաքականներին տեսնել Քաթարում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում։ «Ֆուտբոլի մասին: Եզրափակիչը հիանալի կլիներ առանց թշնամի երկրների: Արգենտինա – Մարոկկո»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում: Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Մի կիսաեզրափակիչում Արգենտինան կխաղա Խորվաթիայի հետ, իսկ մյուսում Մարոկկոն կհանդիպի Անգլիա-Ֆրանսիա խաղի […]
23:13 10.12.2022
Սերբիայի կառավարությունն ու ԱԳՆ-ն հաջորդ շաբաթ կհրապարակեն այն երկրների դիվանագիտական նոտաները, որոնք հետ են կանչել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անկախությունը, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Սերբական պետության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին ամիսներին ինը երկրներ հետ են կանչել ինքնահռչակ Կոսովոյի անկախության ճանաչումը, սակայն չի հայտնել, թե որ պետությունների մասին է խոսքը։ «Անցյալ երկուշաբթի […]
23:00 10.12.2022
Կոպենհագենի համալսարանի (Դանիա) գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են երկու միլիոն տարվա ԴՆԹ: Պարզվել է, որ Գրենլանդիայի հյուսիսում գտնվող նստվածքներում հայտնաբերված գենետիկական նյութի բեկորները մեկ միլիոն տարով ավելի հին են, քան սիբիրյան մամոնտի ոսկորներից վերցված ԴՆԹ-ն, որը նախորդ ռեկորդն է: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։ Հին ԴՆԹ-ի նմուշներ են առանձնացվել Հյուսիսային Գրենլանդիայում գտնվող Cap Copenhagen […]
22:47 10.12.2022
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արտասվել է Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում իր թիմից կրած պարտությունից հետո։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Sport-Express-ը։ Այս օրը պորտուգալացիները 0։1 հաշվով զիջեցին Մարոկկոյի հավաքականին ու ավարտեցին իրենց ելույթը մրցաշարում։ Եզրափակիչ սուլիչից հետո Ռոնալդուն անմիջապես լքել է խաղադաշտը՝ չսպասելով թիմակիցներին և առանց երկրպագուներին հրաժեշտ տալու։ Հեռուստատեսային տեսախցիկները ֆիքսել […]
22:27 10.12.2022
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Խերսոնի շրջանի Ալյոշկա քաղաքի կենտրոնական շուկան։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչությունը։ «Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Խերսոնի շրջանի Ալյոշեկի կենտրոնական շուկային»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ տուժածներից խուսափել են այն պատճառով, որ այդ պահին շուկան արդեն փակ է եղել։ Նաև ականատեսները հայտնում են Զապորոժիեի շրջանի հարավում […]
22:13 10.12.2022
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրելուն։ Այս մասին ասվում է շաբաթ օրը մարմնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ինչպես նշվում է […]
21:54 10.12.2022
Աստղաբան Օլգա Արխանգելսկայան «Իզվեստիային» պատմել է, թե որ գույներն են լավագույնը գալիք 2023 թվականը նշելու համար և որոնք են Ճագարի տարվա առանձնահատկությունները։ Ինչպես պարզաբանել է փորձագետը, արևելյան օրացույցի համաձայն՝ Սև (ջրային) նապաստակի կամ կատվի տարին ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 22-ից։ «Ուրեմն կատու, թե նապաստակ. Ինչու՞ տարբերություններ կան տարվա անվանման մեջ: Բանն այն […]
21:14 10.12.2022
Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամին տեսել են Ուկրաինայի արևմտյան Ուժգորոդ քաղաքի կլինիկայում, հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը։ «Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ վան Դամն այցելել է Ուժգորոդ: Նա չի գովազդել իր ճանապարհորդությունը, սակայն դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա հետ համատեղ լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում տեղի բժիշկը, որն աշխատում է […]
20:43 10.12.2022
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մանրամասն խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Սեդաթ Օնալի հետ, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հացահատիկի գործարքը։ «Զրուցակիցները քննարկել են հուլիսի 22-ի Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Համաձայնագրերի «փաթեթային» բնույթը՝ «Սևծովյան նախաձեռնություն», հաստատվել է»,- ասվում է դեկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Զրույցում նշվել է պայմանավորվածությունների լիարժեք […]
20:31 10.12.2022
Օդեսայում՝ Փառքի ծառուղում, անհայտ անձինք կոտրել են Ռուսաստանի հերոս քաղաքների հուշահամալիրներից մեկը։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Dumskaya առցանց հրատարակություն, փոխանցում է Իզվեստիան: Մինչ այս քաղաքային իշխանությունները ցուցանակները փաթաթել էին սև տոպրակներով՝ դրանք վանդալներից պաշտպանելու համար։ Նոյեմբերի 30-ին հաղորդվել էր, որ Օդեսայի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել ռուս կայսրուհի Եկատերինա II-ին և հրամանատար Ալեքսանդր […]
20:23 10.12.2022
Մեծ Բրիտանիայում անօթևան ուկրաինացի փախստականների թվի աճը «տխուր իրականություն» է դարձել։ Դեկտեմբերի 8-ին այս մասին Liverpool Echo-ի համար հոդվածում գրել է լրագրող և հեռուստահաղորդավար Փիթ Փրայսը։ Նա նշել է, որ այս խնդիրն արդեն «եռում է» և կարող է սրվել։ Նրա խոսքով՝ որոշ փախստականներ սկսել են կոնֆլիկտներ իրենց հյուրընկալող բրիտանացիների հետ՝ կյանքի թանկացման և մշակութային տարբերությունների […]
19:31 10.12.2022
Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի «գազային միություն» ստեղծելու գաղափարի մեջ աշխարհաքաղաքական խաղ չկա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ներկայում քննարկվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «եռակողմ» գազային նախագիծ ձևավորելու նախաձեռնությունը։ Վերլուծաբանները, հատկապես արևմուտքում, անմիջապես սկսեցին ասել, որ սա ինչ-որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական «խաղ» է։ Որևէ «Խաղ» այստեղ չկա»,- ասել է Լավրովը ղազախական […]