20:50 16.12.2017
Ուժեղ սառնամանիքներ, օդի գրեթե զրոյական խոնավություն և անվերջանալի բևեռային գիշերներ: Նման պայմաններում են ապրում ռուսական «Վոստոկ» արկտիկական կայանում աշխատող մարդիկ:
14:44 15.12.2017
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: […]
13:44 15.12.2017
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: […]
17:38 14.12.2017
Առաջիկա 5 օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանն էլ չի փոխվի. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
14:56 09.12.2017
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 2-3, 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
16:18 06.12.2017
Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում`թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
12:08 05.12.2017
Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
09:54 04.12.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: […]
10:09 02.12.2017
Այս գիշեր Աշոցքում գրանցել է այս տարվա ամենացածր ջերմաստիճանը՝ -21: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
16:48 01.12.2017
«Արմենիա» ավիաընկերության ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրում է, որ Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը հետաձգվել է: Խոսքը RM 747/748 չվերթի մասին է: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են:
16:18 30.11.2017
Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը միանգամից -10 աստիճանով նվազել է և երկրի ամբողջ տարածքում սկսել է ձյուն տեղալ, որի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը էլի մի քանի աստիճանով կնվազի, ինչպես նաև նշում են, որ վերջին յոթ տարիների համեմատ այս տարի Մեծ Բրիտանիայում կգրանցվի ամենացուրտ դեկտեմբերը:
12:01 29.11.2017
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ձմռան եղանակային կանխատեսումները:
«Ե՛վ դեկտեմբերին, և՛ հունվարին, և՛ փետրվարին ջերամաստիճանը և տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում: Այդ ամիսներին լինելու է մթնոլորտի ակտիվ շրջանառություն, այսինքն լինելու են ժամանակահատվածներ, որ լինելու ենք ցուրտ հոսանքների ազդեցության տակ, և լինելու են ժամանակահատվածներ, որ լինելու ենք տաք օդային հոսանքների ազդեցության տակ»:
12:45 18.11.2017
Ըստ ուսումնասիրությունների, այս երևույթները կարելի է վերացնել մեծ ճշտությամբ հայտնաբերելով դրանց առաջացման պատճառները,որը հնարավոր է,բայց դրա համար պետք են ներդրումներ,մեծ գումարներ և օգտվել գիտության վերջին նորարարություններից:», -գրված է Ակավերդյանի ֆեյսբուքյան էջում:
10:46 11.11.2017
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով տեղեկացնում է . «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»։
18:43 07.11.2017
Նոյեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
16:42 01.11.2017
Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
16:24 01.11.2017
Մեծ Բրիտանիայում եղանակի տեսության հաղորդավարը Հելոուինի առթիվ որոշել է եթեր մտնել «առանց գլխի»: The Daily Mail-ի փոխանցմամբ այս ամենը, իհարկե, կատակ է և արվել է ծրագրային միջամտությամբ, որի արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը՝ տղամարդը մի ձեռքում բռնել է «կտրված» գլուխն ու հանգիստ խոսել է սպասվող եղանակից: Հետաքրքրական է, որ տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի […]
20:06 31.10.2017
Նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հատկապես հյուսիսային շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
14:45 31.10.2017
Նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հատկապես հյուսիսային շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: