11:45 13.11.2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգնություն է առաջարկել երկու երկրների սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Գուտերիշը նաև ցավակցություն է հայտնել Իրաքում և Իրանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի:
11:37 13.11.2017
Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի: Այս մասին հայտնել է PressTV-ն: Իրանի Աղետների կառավարման պետական կազմակերպության տվյալներով՝ Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 328 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 2500-ը: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները դեռ փլատակների տակից հանում են մարդկանց: Զոհերի մեծ մասը Քերմանշահ […]
12:19 11.11.2017
Իրանի զինված ուժերը մշտական ռազմաբազա են կառուցում Դամասկոսի հարավում, քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Այս մասին BBC-ին հայտնել են աղբյուրները «արևմտյան հետախուզական կազմակերպություններից»։
Տիեզերական լուսանկարները ցույց են տալիս, որ նշված տեղանքն ակտիվորեն կառուցապատվում է այս տարվա հունվարից սկսած։ Տարածքում կատարված շինարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հենց ռազմական օբյեկտ է․ այստեղ կառուցվել են անգարներ, որոնցից ամեն մեկը կարող է «ընդունել» մի քանի միավոր ռազմական տեխնիկա։
Բազան, որի պատկանելությունը հնարավոր չէ բացահայտել արբանյակային լուսանկարներով, ընդամենը 50 կմ հեռավորության վրա է Գոլանի բարձունքներից, որոնք ներկայում Իսրայելի օկուպացիայի տակ են։ Փաստացի հենց Գոլանի բարձունքներով է անցնում Սիրիա-Իսրայել սահմանը։
Սիրիայում իրանական զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկություններին վերջերս արձագանքել է Իրանի տարածաշրջանային հակառակորդներից մեկը՝ Իսրայելը։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը մտադիր է իր ռազմաբազան կառուցել հենց Իսրայելի հարևանությամբ, սակայն Իսրայելը թույլ չի տա նման բան։