TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

ԱԱ-2018

Մեքսիկայում հավաքականի գոլից հետո երկրաշարժ է գրանցվել

14:55 18.06.2018

Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Մեքսիկայի հավաքականը հաղթել է Գերմանիայի թիմին: «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղում հյուսիսամերիկացիները առավելության են հասել 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել ացտեկների ծագող աստղ Իրվին Լոսանոն: Խփած գնդակից հետո Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում փոքր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է երկրաշարժերի մոնիթորինգների ծառայությամբ զբաղվող SIMMSA ընկերությունը: […]

̰
21-րդ անգամ մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

18:02 14.06.2018

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Միլիոնավոր երկրպագուներ երկրագնդի տարբեր ծայրերից արդեն ժամանել են Ռուսաստան՝ մասնակից լինելու ֆուտբոլային ամենասպասված տոնին: Երևանի ժամանակով 18:30-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում  մեկնարկում է Աշխարհի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը մի շարք երկրների ղեկավարների հետ ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետության […]

̰
Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

15:50 31.03.2018

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն օտարերկրյա քաղաքական գործիչներին կոչ է արել բոյկոտել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կկայանա Ռուսաստանում:

̰
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները 2018 թ. ԱԱ-ում հաղթելու համար 800 հազար եվրո կստանան

15:08 29.03.2018

Հայտնի է դարձել, թե որքան պարգևավճար է նախատեսված Իսպանիայի հավաքականի համար 2018 թ.-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ:
Եթե թիմը դառնա աշխարհի չեմպիոն, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 800 հազար եվրո:
Պարգևավճարների մասին համապատասխան փաստաթուղթը կստորագրվի, երբ կընտրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը: Այս մասին հայտնում է Marca-ն:

̰
Նիկիտա Սիմոնյանը 2018 Ֆուտբոլի ԱԱ-ը բոյկոտողներին. հանգստացեք, առաջնությունը առանց ձեր ներկայության էլ շատ լավ կանցնի

14:05 22.03.2018

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է, որոշ երկրների կողմից 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելը, որն անցկացվելու է Ռուսաստանում:

̰
Իսլանդիայի կառավարությունը կարող է բոյկոտել ֆուտբոլի 2018-ի ԱԱ-ը

12:48 20.03.2018

Իսլանդիայի կառավարությունը կարող է բոյկոտել Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությունը` ի նշան Բրիտանիայի հետ համերաշխության:

̰
ԱԱ 2018-ում կթույլատրվի չորրորդ փոխարինումը կատարել

15:08 17.03.2018

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ երկու փոփոխություն կատարելու որոշում է ընդունել:

̰
Նեյմարը կվերականգնվի մինչև աշխարհի առաջնության առաջին խաղը

17:12 03.03.2018

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆիզիկական պատրաստության մարզիչ, հայազգի Ֆաբիո Մախսերջյանը վստահություն է հայտնել, որ թիմի հարձակվող Նեյմարը կվերականգնվի մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը:

̰
Բրազիլիայի հավաքականի մարզիչը հայտնել է 2018 թ. աշխարհի առաջնությանը մասնակցող 15 ֆուտբոլիստների անունները

12:24 17.02.2018

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն նշել է 15 ֆուտբոլիստների անուններ, որոնց պատրաստ է հենց հիմա հրավիրել 2018 թվի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

̰
Գերմանիայի հավաքականը 2018-ի ԱԱ ֆավորիտն է

20:37 25.01.2018

Բուքմեյքերները անվանել են 2018 թվականի ֆոտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներին: Մրցաշարի գլխավոր ֆավորիտ է համարվում Գերմանիայի հավաքականը, նրանց հաղթանակը գնահատվում է 5,5 գործակցով: Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է 6 գործակցով, երորդը Ֆրանսիան 6,5 գործակցով: Բուքմեյքերները ամենաքիչն հավատում են Սաուդյան Արաբիայի և Պանամայի հավաքականների հաղթանակներին, նրանց հաղթանակի համար սահմանվել է 1001 գործակից:

̰
Իրանի հավաքականի երկրպագուները ԱԱ-2018-ի վիճակահանության հաղորդավարուհուն խնդրել են բաց չհագնվել

18:10 30.11.2017

Իրանի հավաքականի երկրպագուները խնդրանքով դիմել են ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության հաղորդավարներից Մարիա Կոմանդնայային: Երկրպագուներն Իստագրամում ռուս հաղորդավարուհուն խնդրել են բաց հագուստով չներկայանալ արարողությանը: «Խնդրում ենք, օգնիր մեզ և ընտրիր այնպիսի հանդերձանք, որ մենք կարողանանք դիտել ամբողջ հեռարձակումը»,- գրել է երկրպագուներից մեկը:
Բանն այն է, որ Իրանի պետական ալիք IRIB-ն կանջատի ուղիղ հեռարձակումը, եթե վիճակահանության ժամանակ կադրում երեւա բաց հագուսով կին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:

̰
Բրազիլիայի հավաքականի կազմն ամենաթանկն է ԱԱ 2018-ում. Հայաստանի հավաքականը գնահատվել է 42.1 մլն եվրո

19:08 18.11.2017

Transfermarkt-ի հաշվարկներով՝ ԱԱ 2018-ում ամենաթանկ կազմն ունի Բրազիլիայի հավաքականը: Բրազիլացիների բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 671,5 միլիոն եվրո: Բրազիլացիներին հաջորդում են Իսպանիայի (643,5 միլիոն), Գերմանիայի (636,5 միլիոն), Ֆրանսիայի (636,5 միլիոն) եւ Արգենտինայի (528.5 միլիոն) հավաքականները: Ամենաէժանը Պանամայի հավաքականի կազմն է՝ 5.25 միլիոն եվրո:
ԱԱ 2018-ին չմասնակցող հավաքականներից ամենաթանկ կազմն ունի Իտալիայի հավաքակաը (477.5 միլիոն): Հայաստանի հավաքականն զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը՝ 42.1 մլն եվրո ընդհանուր արժեքով:

̰
Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողին հավաքականի թշնամի է անվանել

16:58 17.11.2017

Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաբախ Մաջեռը մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճում գտնվող լրագրողներից մեկին հավաքականի թշնամի է անվանել:

̰
BACK_TO_TOP