TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

անդիկ

Վալերիյ Օսիպյանը՝ մասիվցի Անդիկի սպանության մասին

15:42 05.07.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին՝ մասիվցի Անդիկի սպանությանը: Հարցին՝ արդյո՞ք ստեղծված է վիճակ, երբ մեր երկրում մարդիկ կարող են անվտանգ չզգալ, Օսիպյանը պատասխանել է, որ այսօր Երևանը, ընդհանրապես՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ վայրն է, և դա է վկայում նաև վիճակագրությունը: Խոսելով բուն սպանության դեպքի մասին, […]

̰
Հայտնաբերվել է մեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել Մասիվցի Անդիկի դին

10:24 04.07.2019

Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված 46-ամյա հեղինակություն Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկ): Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ՝ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ […]

̰
Նոր կադրեր՝ «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com

16:29 03.07.2019

Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:

̰
«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. Lurer.com

15:02 03.07.2019

Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մասին: Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երևում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել:

̰
Ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր. ոստիկանությունը` Մասիվցի Անդիկի սպանության մասին

13:30 03.07.2019

Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի […]

̰
Ինչո՞վ էր հայտնի երեկ սպանված «Մասիվցի Անդիկ»-ը

12:41 03.07.2019

Գիշերը Երևանում Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանված Անդրանիկ Հարությունյանի դին: Արդեն առավոտ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում տարված քննության արդյունքում պարզ դարձավ, որ սպանվածը 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանն էր: Դեպքի առթիվ հարուցվել […]

̰
Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ. Մասիվցի Անդիկի մահվան հանգամանքները

10:54 03.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ […]

̰
Կրակոցներ Երևանում. սպանվել է Մասիվցի Անդիկը

07:30 03.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով` գիշերը Երևանում սպանություն է տեղի ունեցել: Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]

̰
BACK_TO_TOP