TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

անտառային հրդեհներ

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […]

̰
Անտառային խոշոր հրդեհներ Չինաստանում. կա 19 զոհ

18:44 31.03.2020

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում անտառային խոշոր հրդեհների պատճառով 19 մարդ է զոհվել, որից 18-ը՝ հրշեջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է տեղի ֆերմաներից մեկում, ապա արագ տարածվել քամու պատճառով: Կրակի ընդգրկած տարածքը գերազանցում է 1000 հեկտարը: Ավելի քան 1200 մարդ տարհանվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2 հազար հրշեջ […]

̰
Հուզիչ կադրեր. ինչպես են Ավստրալիայում փրկում հրդեհից տուժած և վիրավոր կենդանիներին

13:01 19.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջանների մի հատվածում տեղատարափ անձրևներ են: Դրանք բավականին օգնել են մարել դեռ սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներից մի քանիսը: Դրա շնորհիվ իշխանություններին և կամավորներին հաջողվել է հասնել անհասանելի հատվածներ և տուժած կենդանիներին հանել այնտեղից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բազմաթիվ կենգուրուներ, կոալաներ և այլ կենդանիներ տեղափոխվել են հատուկ բուժհաստատություններ: Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, […]

̰
Տեղատարափ անձրևներ և անտառային հրդեհներ Ավստրալիայում

14:22 18.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են, որոնք առաջացրել են հեղեղումներ: Քվինսլենդ նահանգում հեղեղումների պատճառով փակվել են բազմաթիվ ճանապարհներ, զբոսայգիներ, կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղատարափ անձրևների հետևանքով փակվել է նաև սողունների այգին: Աշխատակիցները այնտեղից ստիպված են եղել տարհանել կենդանիներին: Իսկ այդ ընթացքում երկրի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում […]

̰
Թենիսիստուհին Ավստրալիայում հրդեհների ծխից առաջացած հազի պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել առաջնությունը

21:10 14.01.2020

Սլովենացի թենիսիստուհի Դալիլա Յակուպովիչը ստիպված է եղել կիսատ թողնել Ավստրալիայի թենիսի բաց առաջնության որակավորման խաղը հազի նոպաների պատճառով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Հազի պատճառ է դարձել հրդեհների ծուխը: Ավելի վաղ Մելբուռն քաղաքում անտառային հրդեհների ծխի պատճառով հետաձգվել էր որակավորման խաղերի մեկնարկը: Ավստրալիայում արդեն 3 ամիս մոլեգնում են անտառային հրդեհները: Բնական աղետի զոհ է […]

̰
Ավստրալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի

23:01 28.12.2019

Ավստարալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի: Ավստրալիայում հիմա սաստիկ շոգ է և կենդանիները ստիպված են լինում գնալ ծայրահեղ քայլերի, որպեսզի գոյատևեն: Այս մասին հայտնել է НТВ-ն: Բացի շոգ եղանակից, Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածք, այդ թվում` կոալաների խիտ բնակեցված տարածքները: Koala Conservation Australia-ի գնահատմամբ՝ […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանման կոչեր են արվել

12:42 21.12.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները բնակիչներին տարհանվելու կոչ են արել, քանի որ ուժեղ քամին և չոր եղանակը նպաստում են կրակի արագ տարածմանը: Ուժեղ քամին նաև հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը պատվել է խիտ ծխամշուշով

18:28 10.12.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը քշել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը ծածկվել է ծխամշուշով

13:12 19.11.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում արդեն մի քանի շաբաթ է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները: Դրանք արդեն խլել են 6 մարդու կյանք: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխամշուշով: Քաղաքի որոշ […]

̰
Ավստրալիայում շարունակվում են անտառային հրդեհները. կան զոհեր և վիրավորներ

13:30 09.11.2019

Ավստրալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի ուժգնության պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել ամենից շատ տուժած վայրերին: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում […]

̰
Բրազիլիան հրաժարվում է G7-ի 22 միլիոն դոլար օգնությունից

12:19 27.08.2019

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]

̰
Ամազոնի անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են բանակային ուժեր

14:24 24.08.2019

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հրամանով Բրազիլիայի արևադարձային անտառներում շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքների ներգրավել են նաև բանակային ուժերը: Այս մասին հայտնել է BBC-ն: Այս քայլին Բրազիլիայի նախագահը գնացել է Եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ճնշման ներքո: Վերջիններս սպառնացել էին կասեցնել Բրազիլիայի հետ կնքված առևտրային պայմանագիրը: Բոլսոնարոն քննադատել է այլ երկրների արձագանքը՝ նշելով, որ «անտառային հրդեհները […]

̰
Գրան Կանարիա կղզում անտառային հրդեհները տարածվում են տարբեր ուղղություններով

12:39 20.08.2019

Իսպանիայի Գրան Կանարիա կղզում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք արդեն դուրս են գալիս վերահսկողությունից և տարածվում տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Կղզու 8 համայնքներից ավելի քան 9 հազար մարդ է տարհանվել: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ վերջին 3 օրերի ընթացքում ամբողջությամբ այրվել է 10 հազար հա անտառային տարածք: Կրակի դեմ պայքարում է ավելի […]

̰
Սիբիրյան հրդեհների պատճառով ավելի քան 800 բնակավայր հայտնվել է ծխի գոտում

15:56 01.08.2019

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Սիբիրում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 բնակավայրեր հայտնվել են ծխի գոտում: Ստեղծված իրավիճակից ավելի շատ տուժել են Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում և Յակուտիայում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: ՌԴ ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2800 հրշեջ, 390 միավոր […]

̰
Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում

14:00 28.05.2019

Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Այս մասին հայտնել է Global News-ը: Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել: Ներկայում կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։ Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր […]

̰
Իսպանիայի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում

17:23 04.03.2019

Իսպանիայի հյուսիսում արձանագրվել է հրդեհի ավելի քան 100 օջախ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Նշվում է, որ անտառային հրդեհներից առավել խիստ տուժել է Աստուրիա ինքնավար համայնքը, որտեղ հայտնաբերվել են կրակի 95 օջախներ: Այս պահին հարյուրավոր մարդիկ փորձում են մարել հրդեհը, սակայն ուժեղ քամին և անձրևի բացակայությունը բարդացնում են իրավիճակը: Գործի […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

18:51 02.03.2019

Ավստրալական Հոբարտ քաղաքում գրանցվել է ջերմային նոր ռեկորդ: Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այստեղ ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի, ինչը համարվում է ռեկորդային մարտ ամսվա համար: Թասմանիա կղզու հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ ամբողջ կղզու տարածքում կա հրդեհի 39 օջախ, իսկ Վիկտորիա նահանգում՝ 23: Դրանցից մի քանիսը դուրս են եկել վերահսկողությունից: Հրդեհները տեղայնացնելու […]

̰
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 59-ի

11:50 15.11.2018

Հյուսիսային Կալիֆորնիայում մոլեգնող Camp հրդեհի ընդհանուր մակերեսն արդեն գերազանցել է 55 հազար հեկտարը:

̰
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով այրվել են «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի դեկորացիաները

16:42 10.11.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում  մոլեգնող անտառային հրդեհների պատճառով այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի դեկորացիաները: Այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր նկարահանման հրապարակը: Այս տարածքում նկարահանվում էին սերիալի Main Street-ի տեսարանները: Ավելացնենք, որ ներկա պահին դադարեցվել են սերիալի նկարահանման աշխատանքները: Սերիալի ղեկավարությունը հայտնում է, որ առայժմ պարզ չեն վնասի չափերը, քանի որ տարածքից […]

̰
Իտալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

19:33 27.09.2018

Իտալիայում կրկին անտառային հրդեհներ են: Այս անգամ հրդեհը բռնկվել է Պիզայի նահանգում: Հարյուրավոր մարդիկ արդեն տարհանվել են տարածքից: Մոնտե-Սերայում հրդեհը չի հանդարտվում: Կրակը շատ ուժեղ է: Այն նկատելի է նույնիսկ մեծ հեռավորության վրա: Կրակը տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ավիացիայի ուժեր: Կրակը արագ տեղայնացնելուն խանգարում է ուժեղ […]

̰
Հունաստանի վարչապետն այցելել է հրդեհից տուժած շրջան

18:13 30.07.2018

Ցիպրասը տեղի ունեցածի համար ընդունել է լիակատար քաղաքական պատասխանատվություն և հայտարարել է, որ մի շարք փոփոխություններ կիրականացնի

̰
ԵՄ երկրները Հունաստանին օգնություն են առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

17:14 25.07.2018

Իտալիան, Ռումինիան և Կիպրոսն արդեն հատուկ տեխնիկա և անձնակազմ են ուղարկել Հունաստան:

̰
BACK_TO_TOP