12:33 14.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասաց, որ հետագայում այդ հարցը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը շատ քաղաքացիների համար բիզնես է: Սերգեյ Բագրատյանը նաև առաջարկեց աջ ղեկով մեքենաների ղեկի ձևափոխման համար պայմաններ ստեղծել Հայաստանում, որպեսզի քաղաքացիները […]
12:13 14.03.2019
Այսօր աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծի քննարկման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նկատեց, որ չնայած օրեքնով արգելվում է աջ ղեկով մեքենաներ ներկրելը, սակայն դրա փոխարեն Վրաստանից ղեկային ձևափոխմամբ մեքենաներ են ներկրվում: «Աջ ղեկային կարգավորման մեքենա հիմա հնարավոր չի ներկրել Հայաստան, բայց դրա փոխարեն ներկրվում են մեքենաներ, որոնք աջից […]
11:18 14.03.2019
Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծը: Աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին օրինագծով նախատեսվում է թույլատրել մինչև 2018 թվականի վերջը գնված աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն հստակ նշված ժամկետում՝ մինչև մայիսի 1-ը: Ընդգծվում է՝ արտոնությունը ժամանակավոր է, խոսքը մոտ 1000 մեքենայի ներկրման մասին է, օրենքում այլևս նման […]
14:49 01.10.2018
Այսօր վարորդները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիմաց: Վարորդները նախարարությունից պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը: Նրանք անգամ համաձայն են, որ աջ ղեկով մեքենաները մաքսային այլ պայմաններով ներմուծվեն, միայն թե ամբողջությամբ չարգելվի դրանց ներկրումը: Հիշեցնենք, որ 2020 թվականից ԵԱՏՄ ամբողջ շուկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ Հայաստանում […]