10:38 08.01.2018
Մոսկվան կարող է «սահմանափակել» անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, եթե ընդունվի արբիտրաժային դատարանը վերահաստատի Եմ որոշումը, որով Ռուսաստանը պետք է տարեկան 1,4 միլիարդ տուգանք վճարի։
Խնդիրն այն է, որ Ուկրաինայի ճգնաժամից ու Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո եվրոպական երկրները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակել է ներկրումներն ու որոշել է ներկրվող ապրանքները փոխարինել տեղական արտադրությամբ։
Այս կերպ Ռուսաստանը մասնավորապես արգելել է խոզի մսի ներմուծումը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության պայմանավորվածությունների խախտում է։ Սրանից հետո ԵՄ-ն դատական կարգով հասել է նրան, որ Ռուսաստանը տարեկան 1,39 միլիարդ դոլար տուգանք վճարի։ Սակայն այս դատական որոշումը դեռ պետք է հաստատվի արբիտրաժային դատարանի կողմից։
«Եվրոմիության հայցի բավարարման դեպքում մենք հավանաբար պարտավոր կլինենք սահմանափակել մեր մասնակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հնարավոր է՝ ամբողջությամբ», — հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը։
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես shantnews.am-ի խմբագրությանը։ Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են shantnews.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ" պաշտոնական համաձայնության։.