TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+16.09 oC

Ավստրալիա

Ավստրալիան հակառեկորդ է սահմանել կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թվով

18:00 24.07.2020

Կորոնավիրուսային վիճակը բարդանում է Ավստրալիայում: Երկրում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թվի ռեկորդ է գրանցվել՝ 423: Վարակի օջախ դարձած Վիկտորիա նահանգում խստացվել են կարանտինային սահմանափակումները: Երկրի վարչապետը հայտարարել է, որ առողջապահական ոլորտի մասնագետները չեն կարողանում կապ հաստատել վարակակիրների ¼-ի հետ: Սրանից ելնելով՝ երկրի իշխանությունները դիմել են զինվորական ուժերին: Պաշտպանական ուժերի 28 խմբեր […]

̰
Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով փակվել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգները

17:44 06.07.2020

Ավստրալիայում իշխանությունները վարակի տարածման կանխարգելման նպատակով փակել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգների սահմանները: Այստեղ սահմանափակվել է նահանգների մուտքն ու ելքը: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիկտորիա նահանգում վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել են Covid-19-ով վարակման հարյուրավոր դեպքեր: Մինչ այս պահը Ավստրալիայի իշխանությունները հաջողությամբ են պայքարել վիրուսի դեմ: Երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել […]

̰
Հրաձգություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում

18:12 17.03.2020

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ: Վիրավորներից մեկը ոստիկան է, որն առաջինն էր ժամանել դեպքի վայր: Հայտնի է, որ կասկածյալը ձերբակալվել է դեպքից մեկ ժամ անց: Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

̰
Հուզիչ կադրեր. ինչպես են Ավստրալիայում փրկում հրդեհից տուժած և վիրավոր կենդանիներին

13:01 19.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջանների մի հատվածում տեղատարափ անձրևներ են: Դրանք բավականին օգնել են մարել դեռ սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներից մի քանիսը: Դրա շնորհիվ իշխանություններին և կամավորներին հաջողվել է հասնել անհասանելի հատվածներ և տուժած կենդանիներին հանել այնտեղից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բազմաթիվ կենգուրուներ, կոալաներ և այլ կենդանիներ տեղափոխվել են հատուկ բուժհաստատություններ: Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, […]

̰
Տեղատարափ անձրևներ և անտառային հրդեհներ Ավստրալիայում

14:22 18.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են, որոնք առաջացրել են հեղեղումներ: Քվինսլենդ նահանգում հեղեղումների պատճառով փակվել են բազմաթիվ ճանապարհներ, զբոսայգիներ, կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղատարափ անձրևների հետևանքով փակվել է նաև սողունների այգին: Աշխատակիցները այնտեղից ստիպված են եղել տարհանել կենդանիներին: Իսկ այդ ընթացքում երկրի Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում […]

̰
Թենիսիստուհին Ավստրալիայում հրդեհների ծխից առաջացած հազի պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել առաջնությունը

21:10 14.01.2020

Սլովենացի թենիսիստուհի Դալիլա Յակուպովիչը ստիպված է եղել կիսատ թողնել Ավստրալիայի թենիսի բաց առաջնության որակավորման խաղը հազի նոպաների պատճառով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Հազի պատճառ է դարձել հրդեհների ծուխը: Ավելի վաղ Մելբուռն քաղաքում անտառային հրդեհների ծխի պատճառով հետաձգվել էր որակավորման խաղերի մեկնարկը: Ավստրալիայում արդեն 3 ամիս մոլեգնում են անտառային հրդեհները: Բնական աղետի զոհ է […]

̰
Ավստրալիայում Նոր տարի է

18:50 31.12.2019

Ավստրալիայում արդեն նոր տարի է: Այստեղ բարձր ջերմաստիճանը և անտառային հրդեհները չեն խանգարել հազարավոր մարդկանց վայելել ամենամյա շքեղ հրավառությունների շոուն: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Սիդնեյի իշխանությունները անտեսել էին ավելի վաղ մոտ 250 հազար մարդու կողմից ստորագրված խնդրագիրը՝ իշխանություններին կոչ անելով ամանորյա հրավառության համար նախատեսված գումարը տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներին: Ավստրալիայում անտառային հրդեհները սկսվել […]

̰
Ավստրալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի

23:01 28.12.2019

Ավստարալիայում կոալան մոտեցել է հեծանվորդին, որպեսզի ջուր խմի: Ավստրալիայում հիմա սաստիկ շոգ է և կենդանիները ստիպված են լինում գնալ ծայրահեղ քայլերի, որպեսզի գոյատևեն: Այս մասին հայտնել է НТВ-ն: Բացի շոգ եղանակից, Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածք, այդ թվում` կոալաների խիտ բնակեցված տարածքները: Koala Conservation Australia-ի գնահատմամբ՝ […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով տարհանման կոչեր են արվել

12:42 21.12.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները բնակիչներին տարհանվելու կոչ են արել, քանի որ ուժեղ քամին և չոր եղանակը նպաստում են կրակի արագ տարածմանը: Ուժեղ քամին նաև հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը պատվել է խիտ ծխամշուշով

18:28 10.12.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը քշել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը ծածկվել է ծխամշուշով

13:12 19.11.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում արդեն մի քանի շաբաթ է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները: Դրանք արդեն խլել են 6 մարդու կյանք: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխամշուշով: Քաղաքի որոշ […]

̰
Ավստրալիայում շարունակվում են անտառային հրդեհները. կան զոհեր և վիրավորներ

13:30 09.11.2019

Ավստրալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի ուժգնության պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել ամենից շատ տուժած վայրերին: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում […]

̰
Ավստրալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

17:20 18.05.2019

Ավստրալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 151 անդամները և Սենատի 76 անդամներից 40-ը: Այս տարի ընտրություններում գլխավոր մրցակիցներ են Ավստրալիայի ներկայիս վարչապետ, լիբերալների կուսակցության ղեկավար Սքոթ Մորիսոնը և Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորտենը: Քաղաքական գործիչների նախընտրական արշավի հիմնական թեմաներ են դարձել կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաև միգրացիայի […]

̰
Վարչապետի ուղղությամբ հավկիթ են նետել

15:40 07.05.2019

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնել է Sky News-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Լրագրողների հետ զրույցի ժամանակ մի ակտիվիստուհի թիկունքից մոտեցել է վարչապետին և հավկիթով հարվածել է նրա ծոծրակին: Աղբյուրը նշում է, որ դրանից հետո կնոջն անմիջապես ձերբակալել են: Ավելի ուշ նրա մոտ հայտնաբերել են թմրանյութեր: Կնոջ դեմ մեղադրանք […]

̰
Սիդնեյի օպերայի թատրոնի շենքից և հարակից ռեստորաններից տարհանել են ավելի քան 500 մարդու

13:45 23.04.2019

Սիդնեյի օպերայի թատրոնի շենքից և հարակից ռեստորաններից ավելի քան 500 մարդու են տարհանել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ գազի արտահոսք է տեղի ունեցել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

̰
Ավստրալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

18:51 02.03.2019

Ավստրալական Հոբարտ քաղաքում գրանցվել է ջերմային նոր ռեկորդ: Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այստեղ ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի, ինչը համարվում է ռեկորդային մարտ ամսվա համար: Թասմանիա կղզու հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ ամբողջ կղզու տարածքում կա հրդեհի 39 օջախ, իսկ Վիկտորիա նահանգում՝ 23: Դրանցից մի քանիսը դուրս են եկել վերահսկողությունից: Հրդեհները տեղայնացնելու […]

̰
Ավստրալիայում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել

23:38 28.02.2019

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ նրանք պատկանում են երկվորյակների՝ հազվադեպ հանդիպող կիսանույնական տիպին: Այս տիպի երվորյակները զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ: Կիսանույնական երկվորյակններն իրար նման են 75%-ով: Բժիշկների խոսքերով՝ այդ երևույթը հազվադեպ է հանդիպում և նման սաղմերը հիմնականում չեն […]

̰
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են

22:07 02.02.2019

Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է BBC-ն: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևներն այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:

̰
Ավստրալիայում ավազե փոթորիկ է մոլեգնել. բացառիկ տեսարան

12:45 10.11.2018

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հսկայական փոշե (ավազե) փոթորիկ է մոլեգնել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ փոշե փոթորկի հետևանքով երկինքը դարձել է կարմիր: Քամու արագությունը հասել է ժամում 100 կմ-ի: Ականատեսների խոսքով՝ փոթորկի հանդարտվելուց հետո ամբողջ տարածքը ծածկվել է փոշով: Փոշե փոթորիկներն առաջանում են հողի չոր […]

̰
Վայրի բնությունը կոչնչանա. գիտնականներ

00:38 02.11.2018

Ավստրալիայի համալսարաններից մեկում մասնագետները կանխատեսել են վայրի բնության ոչնչացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Գիտնականները հետազոտել են մարդկանց գյուղատնտեսական գործունեությունը վերջին 100 տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վայրի բնության չօգտագործված տարածքները գնալով վերանում են: Եվ այսպես, մոտ մեկ դար առաջ գյուղատնտեսական, ինչպես նաև անասնաբուծության նպատակով, օգտագործվել է Երկիր մոլորակի մակերևույթի ընդամենը 15%-ը: […]

̰
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել

20:08 16.10.2018

Սասեքսի դուքս Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարքլը, Ավստրալիայում են: Նրանք այցելել են Ավստրալիայի գեներալ-նահանգապետ սըր Փիթեր Քոսգրոուվին և նրա կնոջը՝ Լինն Քոսգրոուվին: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Հանդիպման ընթացքում դքսուհուն շնորհավորել են հղիության կապակցությամբ: Գեներալ-նահանգապետը Մեգան Մարքլին նվիրել է խաղալիք կենգուրու, իսկ արքայազն Հարրիին՝ փոքրիկ ուգգի կոշիկներ: Հանդիպման ընթացքում Մեգան Մարքլը կրել է […]

̰
Ավստրալիայում ձուկը պատռել է տարեց կնոջ կոկորդը

19:50 27.09.2018

Ավստրալիայում 65-ամյա թոշակառու Բելինդա Բիգհեմն ամուսնու հետ որոշել էր ձկնորսության գնալ: Զբոսանքի ժամանակ ջրից ձուկը անսպասելիորեն ցատկել է և պատռել կնոջ կոկորդը: Այս մասին գրում է ABC News-ը: Ինչ-որ պահի կինը գիտակցել է, որ ընկել է նավակի հատակին ու արնահոսում է: Պարզվել է, որ ջրից դուրս է թռել մեկ մետրանոց սկումբրիա (թյունիկ) և լողակով ամուր բռնել […]

̰
Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել

14:33 17.09.2018

Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակները:

̰
Մելբուռնում քիմիական գործարան է այրվում

10:08 30.08.2018

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի արևմտյան արվարձաններից մեկում գտնվող քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է ABC news-ը: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 140 հրշեջ և մոտ 30 հրշեջ մեքենա: Համացանցում հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է ծխի հսկայական սև սյունը, որը ձգվում է մի քանի կիլոմետր՝ թունավորելով օդը: Նշվում […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարող ուղղաթիռ է վթարվել. կա զոհ

00:26 18.08.2018

Ավստրալիայի հարավարևելյան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է վթարվել: Պատահարի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել է Sydney Morning Herald կայքը: Ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ նահանգի տարածքում կա հրդեհի ավելի քան 80 օջախ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 650 հրշեջ, աշխատանքներում ներգրավված է նաև օդուժը՝ շուրջ 40 […]

̰
Երաշտից տուժել է Ավստրալիայի մի ողջ նահանգ

21:56 08.08.2018

Երաշտը տարածվել է ավելի քան 800 հազար քառ. կմ տարածքի վրա:

̰
Արդյո՞ք Ավստրալիան կբոյկոտի 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

12:00 27.03.2018

Ավելի ուշ Բիշոփն իր թվիթերյան էջում հերքել է տարածված տեղեկությունը՝ ասելով, որ տարածված տեղեկությունը սխալ է. Ավստրալիայի կառավարությունը չի բոյկոտում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

̰
Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել ծառայողական սիրավեպի պատճառով

09:30 23.02.2018

Ավստրալիայում ծառայողական սիրավեպի պատճառով հրաժարական է տվել երկրի փոխվարչապետը: Բարնաբի Ջոյսի շուրջ սկանդալն առաջացել է իր աշխատակցուհիներից մեկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին լուրերի ֆոնին:

̰
Հազվագյուտ «կապույտ վիշապներ» են հայտնաբերվել Ավստրալիայի ափերին

08:29 09.02.2018

Օրերս Ավստրալիայի ափերին հայտնաբերվել են հարյուրավոր խորհրդավոր տեսք ունեցող հազվադեպ հանդիպող «Գլաուկուս Ատլանտիկուս» գիտական անունը կրող փափկամարմիններ։ Այս փորոտանիներն ավելի շատ հայտնի են «կապույտ վիշապներ» անվանումով։ Նրանց արտասովոր տեսքը և գունային երագները հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմերից այլմոլորակային օրգանիզմների։

̰
Սիդնեյում 47 աստիճան շոգ է

09:45 08.01.2018

Երկրագնդի տարբեր վայրերում աննախադեպ եղանակային պայմաններ են: Մինչ Միացյալ Նահանգներում անասելի սառնամանիք է տիրում, Ավստրալիայում անասելի շոգ է: Սիդնեյում գրանցվել է վերջին 79 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը՝ ըստ Ցելսիուսի 47 աստիճան: Իշխանությունները արգելել են կրակ վառել կամ դրսում խորոված պատրաստել: Վիկտորիա և Հարավային Ավստրալիա նահանգներում արդեն մի քանի խոշոր հրդեհ է բռնկվել, տներ են այրվել: Նոր […]

̰
BACK_TO_TOP