TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Ավստրիայում ՀՀ դեսպանություն

Սլովակիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը

23:53 24.04.2025

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Բրատիսլավայում մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ են զետեղել խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:

̰
Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

23:49 24.04.2025

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի […]

̰
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իգոր Մաուկշին

23:12 22.04.2025

ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սլովակիայի ԱԵԳ նախարարության դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավար Իգոր Մաուկշին: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վերահաստատեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը։

̰
Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ

23:45 03.03.2025

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Ս․ թ․ մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է […]

̰
Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

00:16 01.03.2025

Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից […]

̰
BACK_TO_TOP