TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+19.09 oC

Բարսելոնա

Բարսելոնի լարային նվագախումբը գոհացրել է բույսերին՝ նրանց համար անվճար նվագելով

13:20 23.06.2020

Կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումից հետո Բարսելոնի օպերային տունը վերսկսել է իր աշխատանքը, սակայն ելույթ է ունեցել ոչ թե մարդկանց, այլ շուրջ 2300 բույսերից բաղկացած լսարանի առաջ: Արտասովոր համերգի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այն կհիշեցնի մարդկանց արվեստի, երաժշտության և բնության արժեքը, ինչպես նաև ճանապարհային քարտեզ կծառայի համավարակից հետո բնականոն գործունեությանը վերադառնալու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ համերգից հետո […]

̰
Բարսելոնում հեղեղվել է ծովային թանգարանը և մետրոն

10:14 08.09.2018

Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:

̰
Կատալոնիայի ոստիկանական բաժանմունքներից մեկում զինված հարձակում է եղել

17:39 20.08.2018

Կատալոնիայի ոստիկանները տեղեկացնում են, որ կանխել են իրավապահ մարմինների վրա հարձակումը: Դեպքը տեղի է ունեցել Կոռնելյա դե Լյոբրեգատում: Դանակով զինված տղամարդը մտել է ոստիկանական բաժանմունք և բղավել «Ալլահ Ակբար»: Իրավապահ մարմինները փորձել են համոզել նրան հանձնել զենքը, սակայն տղամարդը չի համաձայնել, ինչից հետո էլ ոստիկանները կրակել են նրա վրա: Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Ռաֆայել Կոմասը […]

̰
Կատալոնիայում բախումների հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

09:49 24.03.2018

Բողոքի ակցիաներ են կազմակերպվել ինքնավար շրջանի մի քանի քաղաքներում:

̰
Մեսսին երեխա է ունեցել

18:15 10.03.2018

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մեսսիի կինը տղա է ունեցել, որին կոչել են Չիրո:

̰
«Բարսելոնա»-ի կանանց թիմի խաղացողի գեղեցիկ գոլը

17:33 27.02.2018

Իսպանական «Բարսելոնայի» և Մակեդոնիայի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացող Նատաշա Անդոնովան անկյունայինից ուղիղ հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» դեմ խաղում։

̰
Չեմպիոնների լիգա. ովքեր են այսօրվա ֆավորիտները

20:45 20.02.2018

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր տեղի կունենա երկու հանդիպում։ «Չելսին» կընդունի «Բարսելոնային», «Բավարիան»՝ «Բեշիկթաշին»։

̰
Մեսսին 14-րդ անգամ հարվածել է դարպասաձողին

15:46 18.02.2018

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Էյբարին»:

̰
«Բարսելոնայի» մասին մուլտֆիլմ կնկարահանվի

19:11 03.02.2018

La Jugada Financiera-ի հաղորդմամբ Pixar անիմացիոն ստուդիան պատրաստվում է նկարահանել մուլտֆիլմ, որտեղ գլխավոր հերոսները կլինեն «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները:

«Ներկայումս կատալանացիները բանակցում են ամերիկացի ռեժիսիորների հետ մուլտիպլիկացիոն ֆիլմ պատրաստելու համար: «Բարսելոնայի» և Pixar-ի ղեկավարների միջև արդեն շփումները կան: Եվ խոսքը փոքր արտադրողների մասին չէ, դա Ուոլտ Դիսնեյն է»,- ասել է ռադիոհաղորդավար Ռոկկո Շտայնհաուզերը:

Ֆիլմի օգնությամբ «Բարսելոնայում» հույս ունեն բարձրացնել իրենց բրենդի ճանաչումը:

̰
«Բարսելոնան» հերքել է Անտուան Գրիզմանի տեղափոխության մասին տեղեկությունը

19:51 20.01.2018

Մի շարք ԶԼՄ-ներ վերջին օրերին հայտնել էին, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, ամռանը կատալոնական ակումբ տեղափոխվելու շուրջ: Ինչի կապակցությամբ «Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարություն է տարածել:

«Բարսելոնան» խստորեն հերքում է այն տեղեկատվությունը, որը վերջին շրջանում հրապարակում են տարատեսակ ԶԼՄ-ներ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի և նրա` մեր ակումբ հավանական տեղափոխության մասին:

«Բարսելոնան» դեմ է ԶԼՄ-ների այս գործողություններին և հերթական անգամ հիշեցնում է, որ միանգամայն հարգում է «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
Պիկեն երկարաձգեց  «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը

15:57 18.01.2018

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերարդ Պիկեն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է Բարսելոնայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

̰
Հայտնի են Մեսսիի «Բարսելոնայի» հետ կնքված նոր պայմանագրի մանրամասները

18:10 13.01.2018

Football Leaks կայքը հրապարակել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայիի» հետ կնքած նոր պայմանագրի մանրամասները: Ըստ աղբյուրի՝ արգենտինացու աշխատավարձը, առանց հարկերը վճարելու, տարեկան կազմում է 104 մլն եվրո: Հարկերը վճարելուց հետո գումարը կազմում է մոտ 50 մլն եվրո: Ըստ այս պայմանագրի՝ Մեսսին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

̰
«Բարսելոնան» ներկայացրել է կոլումբացի պաշտպան Յերի Մինային

17:10 13.01.2018

«Բարսելոնան» այսօր ներկայացրել է թիմի նորեկ Յերի Մինային: Կոլումբացի պաշտպանին կատալոնյան ակումբը է ձեռք է բերել բրազիլական «Պալմեյրասից»:

̰
Բարսելոնան պատմության մեջ առաջին թիմն է 1մլդ եվրո տրանսֆերային արժեքով

09:08 13.01.2018

Բրազիլիացի կիսապաշտպան Ֆելիպո Կոուտինիոյի և կոլումբիացի պաշտպան Իերրի Մինին ձեռք բերելուց հետո կատալոնյան ակումբը դարձավ աշխարհում առաջին թիմը, որի տրանսֆերային արժեքը ընդհանուր անցավ 1 միլլիարդ եվրոյից, ինչը բացարձակ ռեկորդ է ֆուտբոլի պատմության մեջ:

̰
«Պալմեյրասի» կոլումբացի պաշտպան Մինան տեղափոխվել է «Բարսելոնա»

13:09 11.01.2018

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» պաշտոնապես ֆուտբոլիստին կներկայացնի հունվարի 12-ին:

̰
Ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

17:17 09.01.2018

Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դիրքում խաղացող ֆուտբոլիստների՝ իրականացված տրանսֆերների արժեքները:

̰
«Բարսելոնան» և «Լիվերպուլը» համաձայնության են եկել Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի հարցում

20:30 06.01.2018

Sports.ru-ի հաղորդմամբ` կատալոնյան «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը» վերջնական համաձայնության են եկել բրազիլացի կիսապաշտպան, Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի հարցում:

̰
Ո՞ր դեպքում Մեսսին «Բարսելոնայից» կհեռանա անվճար

11:14 05.01.2018

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրում, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, ներառված է մի կետ, որը վերաբերում է Կատալոնիայի անկախացմանը: Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը՝ կողմերը համաձայնեցրել են պայմանները, որոնցից մեկի դեպքում արգենտինացին կարող է հեռանալ ակումբից:

El Mundo-ի տվյալերով՝ Կատալոնիայի անկախության դեպքում Մեսսին շարունակելու է խաղալ «Բարսելոնայում» միայն այն դեպքում, եթե ակումբը խաղալ իսպանական, ֆրանսիական, անգլիական կամ գերմանական լիգաներից մեկում: Եթե «Բարսելոնան» միանա Կատալոնիայի լիգային, Մեսսին կկարողանա ակումբից անվճար հեռանալ:

̰
«Լիվերպուլը» պատրաստ է Կոուտինիոյին «Բարսելոնային» վաճառել 150 մլն եվրոյով

18:37 04.01.2018

«Բարսելոնան» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին:

̰
«Բարսելոնան» հրաժարվել է Դավիդ Լուիսին ձեռք բերելու գաղափարից

16:32 04.01.2018

Ըստ ռուսական sports.ru-ի կատալոնական ակումբը հրաժարվել է բրազիլացի Դավիդ Լուիսին, որպես Խավիեր Մասկերանոի փոխարինող, ձեռք բերելու գաղափարից:
«Բարսելոնա»-յում կարծում են, որ Լուիսի մակարդակը բավականաչափ բարձր չէ Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղերի համար, եւ աշխատավարձը չափազանց բարձր է մի խաղացողի համար, ով չի խաղա մեկնարկային կազմում:
Նշենք, որ Դավիդ Լուիսը «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ
կոնֆլիկտից հետո չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում:

̰
Fox news-ը կազմել է «Էլ կլասիկոների» խորհրդանշական հավաքականը

17:29 22.12.2017

Ամերիկյան Fox news-ը վաղվա էլ կլասիկոից առաջ, կազմել է երկու ակումբների բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը:

̰
Էլ Կլասիկո աստղային պատերազմների մոտիվներով

19:25 14.12.2017

Դեկտեմբերի 23-ին սպասվում է հերթական Էլ-Կլասիկոն: Թեև Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական՝ «Ռեալ»- «Բարսելոնա» հանդիպմանը դեռ ավելի քան 1 շաբաթ կա, մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմմանին անդրադաձել է սպասվող դիմակայությանը՝ իսպանական ակումբների ֆուտբոլիստներին ներկայացնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գործող անձանց կերպարներով:

̰
Բուքմեյքերական գրասենյակն ուղղում է մրցավարի սխալը. Մեսսիի գոլը մաքուր էր

12:14 28.11.2017

Betfair բուքմեյքերական գրասենյակը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Վալենսիա»-«Բարսելոնա» (1:1) խաղից հետո հայտարարել է, որ կվճարի բոլոր նրանց, ովքեր խաղադրույք էին կատարել Լեոնել Մեսսիի՝ գոլ խփելու հվանականության վրա:

Հիշեցնենք, որ 0:0 հաշվի ժամանակ մրցավարը սխալմամբ չէր հաշվել կատալոնական ակումբի հարձակվող Լիո Մեսիի մաքուր գոլը:

̰
BACK_TO_TOP