TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Բեյրութ

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր

20:32 04.08.2020

Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա ավելի քան 100 վիրավոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: CNN-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում բռնկված հրդեհը: BREAKING: Reports of a massive explosion near the Beirut port. Cause so far unknown. – […]

̰
Լիբանանում վերսկսվել են հակակառավարական բողոքի ակցիաները

21:09 14.01.2020

Լիբանանում կրկին հակակառավարական ցույցեր են: Ակցիայի մասնակիցները բողոքում են իշխող էլիտայի դեմ՝ համարելով նրանց անարդյունավետ և կոռումպացված: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Երկրի մայրաքաղաք Բեյրութում և այլ քաղաքներում ցուցարարները փակել են կարևոր նշանակության փողոցները և այրել տարբեր իրեր: Բեյրութում ցույցերն ընթանում են «Հեղափոխությունը վերադառնում է» կարգախոսով: Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2019-ի հոկտեմբերին: […]

̰
Լիբանանում բողոքի ցույցեր են նորանշանակ վարչապետի դեմ

15:11 21.12.2019

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները բողոքում են երկրի նախկին կրթության նախարարի և արդեն նորանշանակ վարչապետի դեմ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հասան Դիաբը սուննի է, սակայն խորհրդարանում նրան աջակցություն են ցուցաբերել շիա ուժերը և չեն պաշտպանել սուննիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները […]

̰
Բեյրութում ցուցարարները արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքերը

16:03 19.11.2019

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներ են: Ցուցարարները արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ կայանար: Նրանք ճանապարհներին կառուցել են արգելապատնեշներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ պատգամավորներից մի քանիսը փորձել են անցնել դրանց միջով, ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել նրանց վրա և մահակներով հարվածել են նրանց մեքենաներին: […]

̰
Բեյրութում զինվորականները ցրել են հակակառավարական ցույցը

10:32 24.12.2018

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից:  Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը: Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները:

̰
«Մերձավոր Արևելքի մարգարիտը» իմ աչքերով

19:55 14.03.2018

Միջերկրածովյան Շվեյցարիա, Մերձավոր Արևելքի Փարիզ, Մերձավոր Արևելքի մարգարիտ. Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մայրիների երկրի՝ Լիբանանի մայրաքաղ Բեյրութը դառնում է զբոսաշրջության այցելությունների և ֆինանսական քաղաք՝ արժանանալով այս անվանումներին:

̰
BACK_TO_TOP