TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+13.09 oC

բողոքի ակցիաներ

Ֆրանսիայում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ

21:14 22.12.2018

Ֆրանսիայում  շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները Փարիզում շրջել են ավտոմեքենաներ և աղբամաններ: Ի պատասխան այս գործողությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 80 մարդու: Անվտանգության նկատառումներից ելնելով` նրանք փակել են նաև Վերսալի պալատը և դրա հարակից […]

̰
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ Լիսաբոնում և Պորտուում

10:56 22.12.2018

Փարիզից ոգեշնչված՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Պորտուում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակտիվիստները սոցկայքերով մարդկանց կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք կառավարությունից պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների համար հարկերի նվազեցում: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, […]

̰
Բուդապեշտում հակակառավարական ցույցերը շարունակվում են

10:50 22.12.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Արհմիությունները դա անվանում են «ստրկության մասին օրենք»: Այն ավելացնում է թույլատրելի արտաժամյա աշխատաժամերը՝ տարեկան 250-ից հասցնելով 400-ի: Իշխանությունները կարծում են, որ այդպես հնարավոր է լրացնել աշխատուժի պակասը և ավելացնել արտադրությունը: Ակցիայի […]

̰
Բելգիայում ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել

19:43 15.12.2018

Բրյուսելում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին: Այստեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել […]

̰
Բուդապեշտում բողոքի ակցիաներ են

16:30 15.12.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ արդեն 3 օրն է, ինչ բողոքում են աշխատանքային բարեփոխումների դեմ: Ըստ այս բարեփոխումների՝ գործատուները կարող են իրենց աշխատակիցներից պահանջել տարեկան 400 ժամ արտաժամյա աշխատանք: Ցուցարարներն այս օրինագիծը որակել են որպես «ստրկության օրենք» և պահանջում են կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Euronews-ը: Thousands already in front of Parliament. #Budapest #Hungary […]

̰
Իսրայելի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են

10:41 15.12.2018

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում հարյուրավոր մարդիկ, հետևելով Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» օրինակին, դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու գնաճի դեմ:  Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները դժգոհ են ջրի, էլեկտրականության, սննդի գների բարձրացումից, նաև հարկերի աճից: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Իրավապահ մարմիններն էլ արդեն ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին՝ անկարգություններ հրահրելու համար:

̰
Ուկրաինան Կրեմլին մեղադրում է Ֆրանսիայի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ

17:06 09.12.2018

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ ռուսական իշխանությունները, հնարավոր է, առնչություն ունենան Ֆրանսիայում կազմակերպված բողոքի ակցիաներին: Համաձայն ծառայության՝ Ֆրանսիայում սկսված բողոքի ակցիաները, կապված վառելիքի գնաճի հետ, անցկացվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության «հովանու ներքո»: Որպես ապացույց՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ներկայացնում է Փարիզից մի լուսանկար, որտեղ պատկերված է […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են ուսանողների բողոքի ցույցերը

22:53 06.12.2018

Ֆրանսիայում ուսանողներն արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակում են  հակակառավարական ցույցերը: Նրանք բողոքում են քոլեջների և համալսարանների կրթական համակարգում սպասվող փոփոխությունների դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուրավոր ուսանողները երկրում արգելափակել են մոտ 100 դպրոց: Իսկ Մանտ լա Ժոլի համայնքում ուսանողները շրջել և այրել են մեքենաներ և աղբամաններ, նետել շշառումբեր ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան […]

̰
Իսպանիայում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև

22:17 06.12.2018

Իսպանիայի հյուսիս արևելյան-հատվածում գտնվող Խերոնա քաղաքում հակաֆաշիստական բողոքի ակցիաներ են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բռնի կերպով փորձել են մուտք գործել Հոկտեմբերյան հրապարակ, որը փակ է եղել ոստիկանների կողմից: Բանն այն է, որ այնտեղ տեղի էր ունենում աջ թևի Vox ազգայնական կուսակցության հանրահավաքը: Սրա հետևանքով բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, […]

̰
Մակրոնը խոստացել է չբարձրացնել վառելիքի գները 2019-ին

14:18 06.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վառելիքի գները չբարձրացնել ողջ 2019 թվականի ընթացքում: Ֆրանսիայի նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի վերին պալատի կողմից: Այս որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում բարձրացած բողոքի մեծ ալիքով: Հիշեցնենք, որ վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար […]

̰
Լոնդոնում տաքսու վարորդները բողոքի ակցիաներ են իրականացնում

12:44 04.12.2018

Բողոքի ակցիաներ են իրականացվում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ իրենց դժգոհությունն են հայտնում տաքսու վարորդները: Բանն այն է, որ տրանսպորտի նախարարությունը օդի աղտոտման և վրաերթների պատճառով որոշակի սահմանափակումներ է մտցրել տաքսիների երթևեկության մեջ: Այսուհետ որոշ փողոցները նախատեսված կլինեն միայն ավտոբուսների երթևեկության համար: Ի նշան բողոքի՝ վարորդները իրենց մեքենաներով փակել […]

̰
Իսպանիայում բողոքի ցույցեր են

11:15 04.12.2018

Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Սեվիլյա քաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բանն այն է, որ 40 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում 12 մանդատ են ստացել Vox կուսակցության անդամները: Այս կուսակցությունը հայտնի է իր հակաեվրոպական և հականերգաղթային քաղաքականությամբ: Ցուցարարները բողոքի երթով հասել են Անդալուզիայի կառավարության շենք:

̰
Փարիզում բողոքի ակցիաները դուրս են գալիս վերահսկողությունից

18:57 01.12.2018

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]

̰
Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

13:58 01.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիանները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ակցիաները կրկին վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները մեքենաներով փակել են քաղաքի երթևեկելի հատվածները: Անցկացվող ցույցերի պատճառով հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք  երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և […]

̰
Իրավապահ մարմինները Փարիզում պատրաստվում են «դեղին բաճկոնների» բողոքի հերթական ակցիաներին

13:18 01.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իրավապահ մարմինները պատրաստվում են «դեղին բաճկոնների» հերթական խոշոր բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք արդեն սկսել են երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Արգենտինայում բողոքի ցույցեր են

10:44 01.12.2018

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովն ուղեկցվում է բազմամարդ բողոքի ակցիաներով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և իրենց դժգոհությունն արտահայտել: Ցուցարարները պաստառներով, դրոշներով ուղևորվել են դեպի Արգենտինայի Ազգային Կոնգրեսի շենքը: Ոստիկանները 3 ցուցարարի են ձերբակալել: Այս տարի գագաթնաժողովում քննարկում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև,  այսպես կոչված,  […]

̰
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները

23:12 27.11.2018

Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոններից» բացի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները: Նրանք կառավարությունից պահանջում են ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները փակել են Լիոն քաղաքի ճանապարհները: Նրանք ջահերով և պաստառներով ուղևորվում են քաղաքի գլխավոր հրապարակ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում դեռ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի […]

̰
Պրահայում հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության անդամների հրաժարականը

16:43 24.11.2018

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի զանգվածային ցույցեր են: Մարդիկ պահանջում են Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Radio Praha-ն: Հազարավոր մարդիկ հավաքվել էր հին քաղաքի՝ Պրաժսկի Գրադի հրապարակում և անցկացվել Ստարոմեստսկայա հրապարակում, որը գրեթե ամբողջությամբ լիքն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդիմադիրները չէին կարողացել բավարար չափով քվեներ հավաքել Բաբիշի կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Քաղաքական նոր ճգնաժամը Չեխիայում ծագել […]

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ

15:50 24.11.2018

Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոններ» բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ակցիան անցկացվում է Ելիսեյան դաշտերում: Ցուցարարներն արդեն մոտեցել են ցույցերի համար փակ համարվող Համերաշխության հրապարակին: Ի պատասխան ցուցարարների այս քայլերի՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և գործի են դրել ջրցան մեքենաներ:

̰
Ֆրանսիայում ցույցերի պատճառով 7 ոստիկան է տուժել. բախումներ Ֆրանսիայի մայրաքաղաքում

15:30 24.11.2018

Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]

̰
Ցույցերի պատճառով այսօր Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակ կլինի

10:36 24.11.2018

Ֆրանսիայում շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ակցիայի մասնակիցները մեքենաներով փակում են ճանապարհների երթևեկելի հատվածները: Ցույցերի պատճառով այսօր այցելուների համար փակ կլինի Էյֆելյան աշտարակը: Այս մասին հայտարարվել է Էյֆելյան աշտարակի թվիթերյան միկրոբլոգում: Վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին: Դրանց […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

19:36 20.11.2018

Ֆրանսիայում արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Այս մասին հայտնել է The Local լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները մեքենաներով փակել են ճանապարհի երթևեկելի հատվածները և կրակի մատնել վճարովի ավտոճանապարհների պահակակետերը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ խնդրել է ուժային կառույցների ներկայացուցիչներին համակարգված […]

̰
BACK_TO_TOP