TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Գնել Սանոսյան

Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը. Armtimes.com

13:55 14.11.2018

«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը․ «Փաստ»

09:13 18.10.2018

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն և երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: Նրա դրամական […]

̰
«Կռազ»-ով ու «ԳԱԶ»-ով մարզպետից մինչև միլիոնատեր մարզպետներ. ո՞վ է ամենահարուստ ու «ամենաաղքատ» մարզպետը

21:13 15.10.2018

Պարզվում է՝ «նոր» Հայաստանում էլ «նոր» մարզերի ղեկավարներն իրենց «հետ գցած» գումարներով, տներով ու հողամասերով այդքան էլ չեն զիջում «հին» Հայաստանի մարզային իշխանություններին: Կուտակած ունեցվածքի առումով տարբերությունը մեկն է՝ միլիարդատերերի փոխարեն հիմա արդեն միլիոնատերեր են: Մեկը միլիոնատեր է, մյուսը «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց, մյուսն էլ՝ և՛ «հետ գցած» գումար, և՛ հողամասեր ու տներ, անգամ՝ […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

18:41 10.10.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին, այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ կարճ ժամանակամիջոցում մարզում զգալի դրական տեղաշարժ ապահովելու […]

̰
Վարչապետից ստացել ենք պատվով աշխատելու հանձնարարական. Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ

15:50 10.10.2018

«Վարչապետից ստացել ենք հանձնարարական` աշխատել պատվով, աշխատել ջանասիրությամբ, օրնիբուն, մարզի առջև ծառացած խնդիրները լուծել»,- հոկտեմբերի 10-ին` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը: Նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարց չի լինելու: Նրանք կհասկանան, որ այդ դարաշրջանն ավարտել է և աշխատելու են այն մարդիկ, ովքեր կարող են […]

̰
Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերը նոր մարզպետներ ունեն

12:10 10.10.2018

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզպետների նշանակումները: Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը:

̰
Ովքեր են Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի նոր մարզպետները. «Ժամանակ»

10:28 10.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերը նոր մարզպետներ կունենան։ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկելու է այդ մարզերում մարզպետներ նշանակելու հարցը։ Մասնավորապես՝ առաջարկվել է Գեղարքունիքի մարզպետ նշանակել բնապահպանության ներկայիս փոխնախարար Գնել Սանոսյանին։ Վայոց ձորի մարզպետ կդառնա Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարն էր։ […]

̰
Բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

18:20 17.09.2018

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Աշխատանքային խմբում եղել են նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների համապատասխան գործառնական ստորաբաժանումների ղեկավարներ, KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար  Ալվարո Բեռիելին, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի/8,25 մլն եվրո/  թիմի ներկայացուցիչներ։ […]

̰
Գործող կառավարության պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաները

12:28 22.08.2018

«Հետք» լրատվականն սկսել է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրությունը: Լրատվականին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր: Իսկ ավելի վաղ նաև դիմել են ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին […]

̰
Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել բնապահպանության նախարարությունում

19:53 17.08.2018

Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում: Նախարարը փոխվարչապետին է ներկայացրել իրականացվող ծրագրերի միջազգային համագործակցության շրջանակը, էլեկտրոնային կառավարման օրակարգը բնապահպանության նախարարության թույլտվությունների տրամադրման ոլորտում: Փոխնախարար Գնել Սանոսյանի խոսքերով՝ որսորդության թույլտվությունների նոր կարգի շնորհիվ էապես օրինական դաշտ է բերվել որոսորդական գործունեությունը, և պետք է խրախուսել թույլտվություն ստացող որսորդներին ու […]

̰
Բնապահպանության նախարարության 100 օրը. ամփոփում

14:56 17.08.2018

Բնապահպանության նախարարությունն ամփոփել է աշխատանքային 100 օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները: Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացը։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը, որտեղ բնապահպանության նախարարության և Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել են «Կանաչ Թալին» մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից […]

̰
Ջուրը կյանք է, խնայեք այն. բնապահպանության փոխնախարար

15:29 10.07.2018

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հորդորում է խնայել խմելու ջուրը: «Քաղցրահամ ջուրը կազմում է համաշխարհային ջրային պաշարների ընդամենը 3%-ը, որի մեծ մասը սառցադաշտերում է և միայն 1%-ն է օգտագործելու համար մատչելի վայրերում։ Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Ջուրը կյանք է, խնայեք այն»,- ասված է գրառման մեջ: […]

̰
2050 թվականին Հայաստանի անտառապատ տարածքը կկազմի ավելի քան 20 տոկոս. ԲՆ փոխնախարար

18:25 28.06.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է տեղի ունեցել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների ու միջազգային բնապահպանական կառույցների ներկայացուցիչների միջև: Օրակարգում բնապահպանությանը, հատկապես անտառպահպանման ու անտառային լանդշաֆտների վերականգնման խնդիրներն են եղել, որոնց վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի բնապահպանության փոխնախարարը: «Ընդգրկված է եղել Միջին Ասիա տարածաշրջանը՝ իր 5 պետություններով՝ Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, […]

̰
Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ Բնապահպանության փոխնախարար

22:39 04.06.2018

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Սանոսյանը կզբաղեցնի Բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: ««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Սանոսյանին նշանակել բնապահպանության նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման տեքստում: Նշանակման առթիվ Սանոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շնորհակալ եմ վստահության համար… Շնորհակալ եմ անհատապես բոլորիցդ… Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին… Գնում եմ Հայաստանի ԱՄԵՆԱՔՆՆԱԴԱՏՎՈՂ […]

̰
Եթե Իռայի մարդը Իռային նեղացնի, մենք նրանց շենքի մոտ էլ կգնանք․ Գնել Սանոսյան

19:01 30.04.2018

Աշխարհում այլևս ոչ մեկ չի ասելու, որ ամենատխուր աչքերը հայի աչքերն են։ Հպարտությամբ նայում եմ հազարավոր ժպտացող աչքերի, ուրախ եմ, որ ձեզանից մեկն եմ, որ կարողացանք դառնալ մի բուռ, միահամուռ բանակ։ Այս խոսքերով Հանրապետության հրապարակում իր ելույթը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամներից Գնել Սանոսյանը։

̰
BACK_TO_TOP