13:50 06.01.2018
Թուրքիայի Էրզրումում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները:
Գյումրեցի Աննա Մխիթարյանը հաղթող է ճանաչվել 10 կմ ազատ ոճում: Աննա Ռաշոյանը զբաղեցրել է 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը՝ 12-րդ տեղերը։ Նրանք բոլորը Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաներ են:
Նշենք, որ մրցաշարը օլիմպիական վարկանիշային է:
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես shantnews.am-ի խմբագրությանը։ Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են shantnews.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ" պաշտոնական համաձայնության։.