TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

Եգիպտոս

Եգիպտոսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել

12:51 21.09.2019

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Եգիպտոսի մի շարք քաղաքներում: Այս մասին հայտնել է BBC-ն: Մարդիկ, դուրս գալով փողոցներ, իրենց բողոքն են արտահայտել երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և նրա կառավարության դեմ: Ցույցերի պատճառ է դարձել նախագահ Սիսիի կառավարությանն ուղղված կոռուպցիոն մեղադրանքները: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի […]

̰
Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 40 մումիաների

23:41 02.02.2019

Եգիպտոսի Ալ-Մինյա մարզում մասնագետները հայտնաբերել են ավելի քան 40 մումիաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հնագետները հաստատել են, որ դրանցից 12-ը երեխաների աճյուններ են: Մասնագետները նաև հայտնել են, որ մումիաներից մի քանիսը թաղված են եղել դագաղներում, մյուսները՝ ոչ: Հանտնաբերված մումիաները թվագրվում են մ.թ.ա. 350-ական թվականներին:

̰
Կահիրեն ծածկվել է փոշու հաստ շերտով

15:50 17.01.2019

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավազամրրիկ է: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբողջ քաղաքը ծածկվել է փոշու հաստ շերտով: Մայրաքաղաքում քամու արագությունը հասնում է 50 կմ/ժ-ի: Համաձայն իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ ավազամրրիկի պատճառով Կահիրեի օդանավակայանում հետաձգվել են չվերթներ: Փակվել են նաև մի քանի նավահանգիստներ: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ է տվել դուրս […]

̰
Եգիպտոսի անվտանգության ուժերը տասնյակ զինյալների են վնասազերծել

19:19 29.12.2018

Կահիրեում զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունից հետո Եգիպտոսի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Գիզայում և Սինայի թերակղզում սպանել են 40 զինյալների, որոնք կասկածվում են ավտոբուսի պայթյունի մեջ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Աղբյուրը նշում է, որ նրանցից 30-ը նաև կասկածվում է ահաբեկչական նոր հարձակումներ նախապատրաստելու մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գիզայի բուրգերի շրջանում վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող […]

̰
Եգիպտոսում կարող են արգելել հիջաբ կրելը

11:30 05.11.2018

Եգիպտոսում քննարկում են օրինագիծը, որով կարգելվի հասարակական վայրերում հիջաբ կրելը, որը ծածկում է ամբողջ գլուխը` բաց թողնելով միայն աչքերի հատվածը: Այս մասին գրում է Egypt Independent-ը: Օրենքը խախտողների համար նախատեսվում է 1000 եգիպտական ֆունտի չափով (56 դոլար) տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում գումարը կրկնակի կմեծանա: Օրինագծի հեղինակի խոսքով՝ փաստաթղթի հիմքում անվտանգության պահպանման խնդիրներն են: Բացի այդ, […]

̰
Եգիպտոսում զինված անձինք կրակել են քրիստոնյաների ավտոբուսի վրա. կան զոհեր

13:06 03.11.2018

Եգիպտոսի Մինյա նահանգում զինված անձինք կրակ են բացել քրիստոնյաների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 18-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ քրիստոնյաների ավտոբուսը վերադառնում էր ղպտիական եկեղեցուց: Երկու այլ ավտոբուսների վարորդները, լսելով կրակոցի ձայները, կարողացել են ճիշտ ժամանակին փոխել ուղղությունը և խուսափել կրակոցներից: […]

̰
Եգիպտացիները նախագահական ընտրություններում քվեարկել են իրենց ֆուտբոլային կուռքի օգտին

11:26 31.03.2018

Ալ-Ահրամ պարբերականի հաղորդմամբ միլիոնից ավել ընտրողներ փչացրել են քվեաթերթիկները, նրանց մի մասը ջնջել են թեկնածուների անունները և նրանց փոխարեն գրել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահի անունը:

̰
Եգիպտոսում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները

14:43 26.03.2018

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի ապրիլի 2-ին:

̰
Ալեքսանդրիայում պայթյուն է որոտացել. կա 2 զոհ, 4 վիրավոր

17:35 24.03.2018

Պայթյունի թիրախն է եղել Ալեքսանդրիայի անվտանգության պետ, գեներալ մայոր Մուսաֆա Ալ Նեմրը:

̰
Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով 16 մարդ է մահացել

15:58 28.02.2018

Բախման պատճառ է դարձել այն, որ ուղևորատար գնացքից երկու վագոն է անջատվել:

̰
Եգիպտոսում հայտնաբերվել է քրմերի գրեթե 2,5 հազար տարի առաջ կառուցված դամբարան

09:40 25.02.2018

Քրմերի դամբարանը 2,5 հազար տարեկան է: Այն հայտնաբերել են Վերին Եգիպտոսի Էլ-Մինյա նահանգում՝ Կահիրեից 300կմ հարավ: Հնագիտական հայտնագործության մասին հայտնել է Հնագիտության հարցերով նախարար Խալեդ Ահմեդ Ալ-Անանին:

̰
Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի

19:49 24.11.2017

Նվազագույնը 235 մարդ է սպանվել և ավելի քան 130-ը վիրավորվել է Եգիպտոսի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով:

̰
BACK_TO_TOP