TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

եռաբլուր

Արցախի ԱԺ պատվիրակությունն այցելել է Եռաբլուր

11:25 16.05.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ազատագրական պայքարի նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

̰
Վազգեն Սարգսյանը պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, որ իր գործունեությամբ ապացուցեց դա. Միքայելյան

11:46 05.03.2019

«Վազգեն Սարգսյանը պետական, քաղաքական ու ռազմական գործիչ է, որ իր գործունեությամբ ապացուցեց դա ու կարճ ժամանակահատվածում՝ 48 տարեկանում կարողացավ այդ ամեն ինչը անել թե´ բանակաշինության մեջ, թե´ կառավարությունում ու տարբեր հարցերում»,- սպարապետի ծննդյան օրը՝ մարտի 5-ին, ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա կարևորեց նաև սպարապետի դերակատարությունը ջոկատների համախմբման ու ԵԿՄ-ի ձևավորման մեջ, որի շնորհիվ հնարավոր […]

̰
Չեմ կարծում, որ պաշտպանության որևէ նախարար իրավունք ունի նայել հասարակության աչքերին և ասել, թե ամեն ինչ փայլուն է. Վիգեն Սարգսյան

13:49 02.04.2018

Բազմաթիվ քաղաքացիներ, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զոհվածների հարազատներ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգելու քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Զոհված տղաների շիրիմների մոտ նաև հոգեհանգստյան կարգ է մատուցվել, որից հետո նախարարը զրուցել է նաև լրագրողների հետ:

̰
Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

11:38 05.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

̰
«Ինչի եք մուֆտա շառով տալիս  մարդուն». Մանվել Գրիգորյանը՝ պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածուի մասին

11:58 28.01.2018

Եռաբլուր այցելած գեներալ Մանվել Գրիգորյանին լրագրողները հարցեր են ուղղել ներքաղաքական սպասվող զարգացումների մասին:

̰
«Ընենց  չի, որ մենք քնում ենք, մենք  էլ ենք զենք առնում». գեներալ Մանվել Գրիգորյան

11:36 28.01.2018

«Բանակին այսօր անհրաժեշտ է բարոյահոգեբանական լավ վիճակում գտնվող զինվոր և ֆինասնական աջակցություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Եռաբլուր այցելած գեներալ Մանվել Գրիգորյանը:

̰
Պաշտոնյաները «Եռաբլուրից» հեռացան «սպրինտերով»

11:31 28.01.2018

Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» այցելած պաշտոնյաները հեռացել են «Մերսեդես սպրինտեր» մեքենայով: Նշվեց, որ այդպիսին է արարողակարգը: Լրագրողների հարցերին երկրի ղեկավարները չեն պատասխանել: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է  բանակի տոնի առթիվ և ասել, թե չի կարելի յուրաքանչյուր այսպիսի օր օգտագործել հարց տալու համար: Խոստացել է  նաև մի օր պատասխանել լրագրողների բոլոր հարցերին։

̰
ՀՀ նախագահի ելույթը «Եռաբլուրում». տեսագրություն

11:25 28.01.2018

SHANTNEWS-ն արդեն հայտնել է, որ բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված […]

̰
Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են «Եռաբլուր»

10:27 28.01.2018

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

̰
Դեռևս պարզ չէ՝ երբ կհուղարկավորեն Սարգիս Հացպանյանին

13:57 26.01.2018

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի հուղարկավորության օրը դեռ որոշված չէ:

̰
BACK_TO_TOP