TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+16.09 oC

Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ

19:20 17.09.2020

Եվրախորհրդարանը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ և կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել նրա և նրան աջակցող ռուսաստանցիների դեմ: Այս մասին ասվում է եվրախորհրդարանի՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին ընդունած բանաձևում: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «եվրախորհրդարանը, համաձայն Եվրախորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով, որ դրանք […]

̰
Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

15:15 25.05.2019

Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Լատվիայում մինչև ժամը 20:00-ն բաց կլինի 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտերկրում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում կներկայացնի ընտրողների մասնակցության մասին տվյալներ: Իսկ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի մայիսի 26-ի, լույս 27-ի գիշերը։ Հիշեցնենք, որ […]

̰
Եվրախորհրդարանում հանգանակություն են սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

13:48 16.04.2019

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, սկսելով այսօրվա նիստը, հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իմ սիրտը, ինչպես նաև բոլորի սրտերը ցավում են երեկ Փարիզում տեղի ունեցածի համար: Այս վերքը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Ինձ այսօր առաջարկել են դրամական միջոցներ հավաքել: Մենք […]

̰
Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել

22:40 12.03.2019

Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Աղբյուրը հայտնում է, որ մարտի 12-ին Ստրասբուրգում կայացած նիստին կողմ է քվեարկել 402 եվրապատգամավոր, դեմ՝ 163-ը, իսկ 89 էլ՝ ձեռնպահ: Բանաձևի տեքստը կազմվել է լիտվացի պատգամավոր Սանդրոյ Կալնիետեյի կողմից կազմված զեկույցի հիման վրա: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը այլևս չի կարող համարվել […]

̰
Եվրախորհրդարանն առաջարկում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

23:37 11.12.2018

Եվրախորհրդարանը կարծում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից փորձ է՝ զրկելու Ուկրաինային Ազովի ծովում ներքին իրավունքներից, և կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է RT-ն: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը ցանկանում է Ազովի ծովը վերածել «ներքին ծովի» և դարձնել այն բացառապես ռազմական բազա: «Եվրախորհրդարանը լուրջ անհանգստություն ունի, որ սա կարող է […]

̰
Անկարան դատապարտել է Եվրախորհրդարանի հայտարարությունը

16:59 16.03.2018

Նշենք, որ Եվրախորհրդարանը կոչ էր արել Սիրիայում հետևել մարդասիրական իրավունքին, քաղաքացիական անձանց պաշտպանությանը: Պատգամավորները հորդորել էին նաև Սիրիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Աֆրինում դադարեցնել կրակը:

̰
BACK_TO_TOP