TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

երուսաղեմ

Իսրայելի անվտանգության ուժերը գրոհել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը

15:16 15.02.2020

Որբաթօրյա աղոթքի ժամանակ Իսրայելի անվտանգության ուժերը գրոհել են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը: Տեղի են ունեցել բախումներ հավատացյալների հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը հրում հավատացյալներին, որոնք աղոթում են մզկիթի հարակից փողոցներում: Israeli security forces storm East #Jerusalem's #alAqsa Mosque during early dawn prayer, and […]

̰
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբագործ կրակը

16:20 27.04.2019

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնվել է Սուրբ կրակը: Պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը կրակը փոխանցել է հավատացյալներին, որոնք վանկարկում էին «Քրիստոսը Հարություն առավ»: Հավատացյալները Սուրբ կրակից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Աստվածային կրակի մասնիկները այնուհետև տարածվում են ամբողջ աշխարհում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հազարավոր ուխտավորներ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում էին  Սուրբ […]

̰
Հազարավոր ուխտավորներ Երուսաղեմում սպասում են Բարեբեր կրակի իջնելու հրաշքին

15:11 27.04.2019

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, ուղղափառներն ու կաթոլիկները սպասում են Զատիկի տոնի հրաշքներից մեկին՝ Բարեբեր կրակի (Սրբագործ կրակ) հայտնվելուն: «Սրբագործ կամ Սուրբ կրակը» տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ ժամանել են Երուսաղեմ, որպեսզի ականատես լինեն այս արարողությանը: Սրբագործ կրակն անվանում են «ճշմարիտ լույս», […]

̰
Գվատեմալան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի մայիսին

09:55 05.03.2018

Պաղեստինցի ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել:

̰
Սուրբ Հարության տաճարը բացել է իր դռները

09:00 28.02.2018

Սրբավայրի դռները փակ էին երեք օր՝ ի նշան քաղաքային իշխանությունների որոշման դեմ բողոքի:

̰
Հարության տաճարը դեռ փակ է. Հորդանանը քննադատել է Իսրայելի իշխանություններին

13:10 26.02.2018

Իսրայելի Քնեսետի հանձնաժողովում մեկ շաբաթով հետաձգվել է եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը:

̰
ԱՄՆ-ն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի մայիսին

10:01 24.02.2018

ԱՄՆ այս հայտարարությունը պաղեստինցիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:

̰
«Երուսաղեմում բավական նուրբ և զգայուն իրավիճակ է». Տ. Վահրամ քահանա Մելիքյան

13:41 26.01.2018

«Մայր Աթոռի կապը Երուսաղեմի հետ մշտական է և այն չի ենթադրում  որևէ  այլ  հարաբերություն», – այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական  համակարգի պատասխանատու  Տ. Վահրամ  քահանա Մելիքյանը: Նա  նշեց, որ  Մայր Աթոռը միշտ  հետամուտ է եղել    տարբեր միջոցներով նեցուկ կանգնել Երուսաղեմի հայոց պատրիարքությանը: Տեր Վահրամի կարծիքով, Երուսաղեմի խնդիրը միայն  հայության   խնդիրը չէ, […]

̰
ԱՄՆ-ն վետո է դրել Երուսաղեմի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա

09:16 19.12.2017

ԱՄՆ-ն վետոյի իրավունքով մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն էլ իր հերթին մերժում էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը: Այն առաջարկել էր Եգիպտոսը: Բանաձևում ասված էր, որ Անվտանգության խորհուրդը՝ «մեծ ափսոսանք» է հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսելու Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Ավելին՝ ըստ բանաձևի «Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթը, կարգավիճակը կամ ժողովրդագրական բաղադրությունը փոփոխության ենթարկելու որևէ որոշում կամ գործողություն չի կարող ունենալ իրավական հիմք։ Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ պետությունները քվեարկել են Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձևի օգտին։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն Արևելյան Երուսաղեմը նշել է որպես Պաղեստինի մայրաքաղաք

10:50 16.12.2017

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու առաջարկը արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթի գագաթաժողովի ժամանակ:

̰
Էրդողանը կանխատեսել է իսլամական այլ սրբավայրերի կորուստը

10:43 16.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում խոսել է Երուսաղեմի խնդրի մասին և մտահոգություն հայտնել, որ Երուսաղեմի կորուստի դեպքում մահմեդականները կկորցնեն Մեքքան և Մեդինան:

̰
Երուսաղեմի բաժանումը և հայկական թաղամասի ճակատագիրը

15:25 09.12.2017

Երուսաղեմում մեծ հայկական թաղամաս կա, որը քաղաքի 4 թաղամասերից մեկն է և զբաղեցնում է Երուսաղեմի մոտ ¼ մասը: Առավել կարևոր է, որ հայկական թաղամասում է հրեաների համար պաշտամունքային Սիոն լեռը:

̰
Էրդողանը սպառնում է չեղարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները

16:18 05.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:

̰
Ալեքսանդր Լապշինը պատմել է Երուսաղեմի հայկական թաղամասի մասին

15:13 28.11.2017

Հրեա լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել է Երուսաղեմի հայկական թաղամաս և ծանոթացել հայկական պատմամշակութային հարստություններին: Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ, Լապշինից ոչ պակաս հայտնի բլոգեր և վիրտուալ հոգևորական Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հրեա լրագրողը շրջել է Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում և կից լուսանկարներով իր բլոգում պատմել տեսածի մասին:

̰
BACK_TO_TOP