TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+25.09 oC

երևանի ավագանի

Ավագանին ընտրել է իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին և տեղակալին

12:34 12.02.2019

Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանը Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում միաձայն ընտրվել է ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նա շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու և վստահության համար: «Մենք էլ շնորհակալություն ենք հայտնում վստահելու համար»,- պատասխանեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել և միաձայն ընտրվել է […]

̰
Եղել է թյուրիմացություն, որը կշտկվի. քաղաքապետարանի արձագանքը՝ «Լույս» խմբակցության անդամի հայտարությանը

12:57 26.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է հայտարաությանը՝ նշելով, որ «եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի»: «Նաև տեղեկացնում եմ, […]

̰
Ովքե՞ր են լքել Երևանի ավագանին և ովքե՞ր կփոխարինեն նրանց. մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը

11:53 15.01.2019

Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու՝ այս տարվա առաջին՝ արտահերթ նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ավագանու անդամներին ու հայտարարեց, որ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 50 անդամ, քվորում կա, և աշխատանքները սկսվում են: Հայկ Մարությանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին, ովքեր զբաղեցնում են ավագանու մանդատից վաղաժամկետ հրաժարված անդամների տեղը: «Իմ քայլը» դաշինքից ընտրվել և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել էին […]

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի

18:55 11.01.2019

Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում  քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը:  

̰
ԿԸՀ նիստում Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներին մանդատներ է տրվել

18:04 25.10.2018

Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվել և արձանագրություններ են կազմվել Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները «Իմ քայլ» կուսակցությունների  դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի ավագանու անդամների […]

̰
Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում

11:39 10.10.2018

Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է նորընտիր ավագանու կազմը: Այնուհետ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սա շատ հուզիչ պահ է: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, անկախ […]

̰
Անահիտ Բախշյանը պատասխանում է Զարուհի Փոստանջյանին

13:34 19.03.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատասխանել է «ԵԾ» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքին, թե արյունոտ ձեռքերից մեդալ է վերցրել:

̰
Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում հրապարակայնության գլխավոր երաշխիքն է. «ԵԼՔ»

10:51 23.02.2018

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «ԵԼՔ» խմբակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասվում է:

̰
Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտմանը. ՄԻՊ

10:32 21.02.2018

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստերի լուսաբանմանը և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը: ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագության մեջ ասվում է:

̰
Այդ մարդիկ պետք է նստեն բանտում. Ռուբեն Բաբայանը քաղաքապետարանի դեպքի մասին

18:55 19.02.2018

Խոսքը քաղաքապետարանի քաշքշուկի ու ծեծկրտուքի դեպքիմասին է։

̰
Ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն. ՀՅԴ

13:40 14.02.2018

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել երեկ՝ փետրվարի 13-ին Երևան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

̰
Ավագանու նիստում տեղի ունեցեած միջադեպի առիթով ՄԻՊ-ը դիմել է դատախազություն

09:23 14.02.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

̰
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտել է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը

16:04 13.02.2018

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Երևանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը:

̰
BACK_TO_TOP