TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Էստոնիա

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […]

̰
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

20:47 21.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է […]

̰
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

21:44 20.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […]

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարարի հետ

22:38 03.04.2025

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես թվային կառավարման, կիբեռանվտանգության […]

̰
Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնությունը․ Մարգուս Ցահքնա

21:53 13.03.2025

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ «Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և մենք հուսով ենք խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի»,-գրել է նա։ Estonia welcomes the historic agreement between Armenia 🇦🇲 & Azerbaijan 🇦🇿. This […]

̰
Բռնության մեջ կասկածվող նախարարը հրաժարական է տվել նշանակումից մեկ օր անց

17:18 01.05.2019

Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և արտաքին առևտրի նախարար Մարտին Կուզիկը հրաժարական է տվել իր նշանակման հաջորդ օրը: Այս մասին հաղորդում է Delfi–ն: Ինչպես նշվում է, աշխատանքից հեռացնելու համար հիմք է ծառայել քաղաքական գործչի՝ ընտանեկան բռնություն կիրառելու մեղադրանքը, սակայն նախարարը չի ընդունել իր մեղքը: Նշվում է, որ նախարարի դեմ հարուցվել է ընտանեկան բռնության մասին քրեական գործ: Մեղադրանքի […]

̰
Հռոմի պապը ժամանել է Էստոնիա

14:36 25.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով առաքելական այցը Բալթյան երկրներ, երեքշաբթի օրը ժամանել է Տալլինի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Էստոնիայի նախագահ Քերստի Քալյուլայդը: Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել է մանկական երգչախումբը՝ Mu süda, ärka üles եկեղեցական երգի կատարմամբ: Ֆրանցիսկոս պապը ողջունել է երգչախմբի բոլոր անդամներին և նախագահի հետ ուղևորվել նախագահական նստավայր: Ֆրանցիսկոսը երկրորդ պապն է, որը Էստոնիա […]

̰
ՆԱՏՕ-ի ուժերը սխալմամբ հրթիռ են արձակել Էստոնիայում

21:16 08.08.2018

Իշխանությունները հրահանգել են հրթիռը կամ դրա մասերը գտնողներին անհապաղ ահազանգել հատուկ ծառայություններին:

̰
ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել Հայաստան–Էստոնիա խաղին նախորդած իրադարձությունների մասին

13:29 27.03.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստան – Էստոնիա ընկերական հանդիպումից առաջ կատարված իրադարձությունների տեսանյութ: Ըստ հայտարարության ֆեդերացիան այսուհետ ցույց կտա խաղից առաջ կատարվող իրադարձությունները:

̰
Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Էստոնիայի ընտրանուն

19:08 24.03.2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Էստոնիայի հավաքականին:

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը Էստոնիայի դեմ խաղից առաջ

15:19 24.03.2018

Հայաստանի ազգային հավաքականը Էստոնիայի դեմ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում:

̰
Բուքմեյքերները Հայաստանի հավաքականին Էստոնացիների հետ խաղում ֆավորիտ են համարում

14:24 24.03.2018

Հայաստանի ազգային հավաքականը այսօր ընկերական խաղում ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ: Մինչ այս Հայաստանի ազգային հավաքականը Էստոնացիների հետ հանդիպել է 4 անգամ։ Մեկ հանդիպում ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով, երկու անգամ հաղթել են էստոնացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:

̰
Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հայտացուցակները Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղերում

21:06 15.03.2018

Մարտի 24-ին և 27-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպումներ կանցկացնի Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ։
Բալթյան երկրների հավաքականների գլխավոր մարզիչները կայանլիք խաղերից առաջ ներկայացրել են իրենց թիմերի հայտացուցակները:

̰
Հայաստանի հավաքականը մարտին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

16:23 01.02.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտին երկու ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել եինք մարտի 27-ին Երևանում մեր հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Լիտվայի հավաքականի հետ: ՀՖՖ-ի հաղորդմամբ մարտին հվաքականի երկրորդ մրցակիցը կլինի Էստոնիայի ազգային հավաքականը: Հանդիպումը կկայանա մարտի 24-ին Երևանում:

̰
BACK_TO_TOP