TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

թուրք-քրդական բախում

Մեկ շաբաթում Թուրքիայում չեզոքացրել են PKK-ի 53 զինյալի

19:18 16.07.2018

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մեկ շաբաթում իրենք չեզոքացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» քրդական զինված կազմավորման 53 զինյալի։ Փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Ոստիկանական ու անվտանգության ուժերն այս ընթացքում իրականացրել են 1950 ռեյդ։ Սակայն թուրքական կողմի այս թվերը կարող են ուռճացված լինել, քանի որ քրդական խմբավորման կողմից համարժեք թվեր, միևնույն է, […]

̰
Քրդերը ստիպում են հայերին մասնակցել Աֆրինի մարտերին. բացառիկ հարցազրույց

11:32 25.01.2018

Թեմային անդրադառնալու համար «Շանթ» հեռուստաընկերությունը դիմեց Գամիշլիի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ վարդապետ Այվազյանին, որ օրերս գտնվում էր Երևանում:

̰
Թուրքիայի ուժայինները քրդերին հալածում են Հայաստանի հետ սահմանամերձ գոտում

12:33 30.11.2017

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը մարտեր են սկսել PKK-ի զինյալների դեմ Հայաստանին սահմանակից Աղրը (Արարատի) նահանգում և Թոնդրակ լեռան շրջանում։ Այս անգամ քրդերի դեմ մարտերին ներգրավվել են նաև ինքնագնաց հրետանային միջոցներ և հարվածային ուղղաթիռներ։

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ գործողությունների արդյունքում ոչնչացվել են քուրդ զինյալների թաքստոցներ ու ապաստարաններ։

Թուրքիայի իշխանությունները PKK-ն համարում են ահաբեկչական կառույց և երկու տարի տևած հրադադարից հետո՝ 2015 թվականի ամռանից սկսել են նրանց դեմ մարտական գործողությունները երկրի արևելքում և հարավ-արևելքում։ Այս գործողությունների հետևանքով մի շարք քրդաբնակ քաղաքներ ու գյուղեր ավերվել են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև կես միլիոնի։

̰
Թուրք-քրդական բախումներ Հայաստանի սահմանի հարևանությամբ

13:37 15.11.2017

Թուրքիայի ժանդարմերիան վաղ առավոտից ռազմական գործողություններ է սկսել Ալաշկերտում տեղակայված «Քրդական բանվորական կուսակցության» զինյալների դեմ:

̰
BACK_TO_TOP