TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Իրան

Իրանի նախկին նախագահը գրառում է կատարել Թրամփի և բասկետբոլիստի վեճի մասին

11:59 08.08.2018

Ավելի վաղ Ջեյմսը CNN-ին տված հարցազրույցում նշել էր, որ Թրամփը պառակտում է երկիրը:

̰
Իրանում վնասազերծվել են երկրում ահաբեկչություններ ծրագրած երկու խմբեր

10:09 08.08.2018

Իրանում վնասազերծել են երկրի տարբեր հատվածներում հարձակումներ ծրագրած ահաբեկչական երկու խմբավորման։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Տեղեկատվության նախարարությանը։ Ահաբեկչությունները ծրագրված են եղել մոտ ապագայում իրագործման համար։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Ուժայինները նրանցից առգրավել են ինքնաշեն ռումբեր, նռնակներ, մահապարտի գոտիներ։ Տեղեկություններ կան նաև, որ հետախուզական ծառայությունները պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ են […]

̰
Թրամփի խոսքերն ասես գեղեցկության մրցույթների ձանձրացնող կրկնաբառեր լինեն․ Իրանի ԱԳ նախարար

08:08 08.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջ աշխարհում խաղաղության կոչերն անվանել է «ձանձրացնող կրկնաբառեր», որոնք տեղ չունեն միջազգային հարաբերություններում։ Ավելի վաղ նման արտահայտություններ էր գործածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ «Հիշեցնեմ, որ միջազգային հարաբերությունները գեղեցկության մրցույթ չեն՝ ողջ աշխարհում խաղաղության ձգտման մասին ձանձրացնող կրկնաբառերով։ Առաջին անգամ չէ, որ պատերազմ […]

̰
Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է անում աշխատել Իրանի հետ՝ հակադրվելով Թրամփին

00:50 08.08.2018

ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ։ Սրա նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային գործարքից, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները, և որպեսզի իրանցիները շահ ունենան միջուկային համաձայնագրի կատարումից։ «Քանի որ մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի […]

̰
Daimler-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում դադարեցնում Է աշխատանքը

19:41 07.08.2018

Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Daimler ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դադարեցնում է իրանական ընկերությունների հետ համատեղ Mercedes բեռնատարների արտադրության և վաճառքի նախագծի իրականացումը: Daimler-ի ներկայացուցիչը հավելել է, որ այդ նախագիծը սահմանափակ մասշտաբներ ուներ, և […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ վարքից

19:22 07.08.2018

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի և 6 պետությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի վիժեցմանն ու հիասթափություն են հարուցում։ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ  պատժամիջոցների վերականգնմանը նման հայտարարությամբ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ-ը։ «Դա Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտման պրակտիկայի շարունակման, միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման ցայտուն օրինակ է»,– նշվում է այդ հայտարարության մեջ։ […]

̰
Իրանի հետ աշխատող ընկերությունները կզրկվեն ԱՄՆ-ի հետ համագործակցելու հնարավորությունից. Թրամփ

16:45 07.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]

̰
Ռոհանին ողջունել է Եվրոպայի դիրքորոշումը՝ կապված ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ

10:29 07.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ եվրոպական երկրների ղեկավարները դեմ են հանդես եկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: «Եվրոպան դիմակայում է ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշմանը, չնայած այն բանին, որ Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցն է»,- ասել է Ռոհանին հեռուստաելույթի ժամանակ: Ռոհանին հորդորել է եվրոպական երկրների […]

̰
ԱՄՆ-ը կզղջա Իրանի դեմ պատժամիջոցների համար․ Ռոհանի

07:42 07.08.2018

Վաշինգտոնը կզղջա այն բանի համար, որ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ։  Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ռոհանին իրանցի ժողովրդին միասնության կոչ է արել ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակող միջոցառումների ֆոնին։ Նրա խոսքով՝ Իրանն աշխարհին կապացուցի, որ պահում է իր խոսքը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ […]

̰
ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

17:31 06.08.2018

ԱՄՆ-ն վերականգնում է լայնածավալ պատժամիջոցներն Իրանի դեմ, որոնք դադարեցրել էր Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ պլանի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը հայտնում է, որ գործարքի համաձայն՝ պատժամիջոցները պետք է վերականգնվեին այն ժամանակ, երբ Իրանը կխախտեր նախապես կնքված պայմանավորվածությունները: Խախտում չէր եղել, ԱՄՆ-ն միակողմանի հայտարարել էր այդ մասին, որոշմանը, սակայն, պայմանագրի որևէ […]

̰
Թրամփը մտադիր է Իրանից «նորմալ երկիր» ստանալ․ Պոմպեո

09:25 06.08.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանն արմատապես չի փոխել իր կուրսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, սակայն Իրանի կողմից անհրաժեշտ են «վիթխարի փոփոխություններ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է ստիպել Իրանին […]

̰
ԱՄՆ-ը մասամբ վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

13:32 05.08.2018

Վաշինգտոնը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։ Դրանք այն պատժամիջոցներն են, որոնք սահմանվել էին դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք և չեղարկվել միջուկային գործարքի արդյունքում։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսին հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման […]

̰
Իրանա-ամերիկյան բանակցությունների անցկացումը կախված է Իրանից․ Թրամփ

10:26 05.08.2018

ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Իրանի տնտեսության վիճակը գնալով արագ տեմպերով վատանում է։ Կհանդիպենք թե ոչ՝ կարևոր չէ, ամենը կախված է նրանցից»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամություն էր […]

̰
Իրանում նշել են Սիրիայից դուրս գալու պայմանները

17:25 04.08.2018

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Կասեմին հայտարարել է, որ երկիրը կնվազեցնի Սիրիայում իր ներկայությունը կամ կհեռանա այն ժամանակ, երբ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Քանի դեռ Սիրիայի կառավարությունը ցանկանում է, մենք կլինենք այս երկրում: Մեր կարևոր խնդիրը, բացի Սիրիայի կառավարության խնդրանքից, ահաբեկչության դեմ պայքարն է»,- Կասեմիի խոսքերը փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն: […]

̰
Իրանի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում

11:51 04.08.2018

Իրանցիների բողոքի պատճառը ազգային տարադրամի փոխարժեքի կրկնակի անկումն է, ինչպես նաև գնաճը:

̰
Չինաստանը կշարունակի օգտվել իրանական նավթից՝ անտեսելով ԱՄՆ-ի պահանջը

17:30 03.08.2018

Bloomberg գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին՝ Իրանից այլևս նավթ չգնելու հարցում: «ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից»,- մանրամասնում է գործակալությունը: Թեև Չինաստանը իրանական վառելիքից հրաժարվելու համաձայնություն չի տվել, սակայն, ըստ հաղորդագրության, վերջինս Միացյալ Նահանգներին խոստացել է չավելացնել գնման ծավալները: Գործակալության […]

̰
Իրանում հակակառավարական ցույցերի ալիք է սկսվել

10:47 03.08.2018

Իրանի բազմաթիվ քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու թանկացումների և ռիալի կտրուկ արժեզրկման դեմ։ Որոշ քաղաքներում բողոքի ակցիաներն ընթանում են արդեն 3 օր։ Այս մասին հայտնւմ է IRNA գործակալությունը։Սպահանում ողջ Իրանով մեկ համակարգված ցույցերի կոչեր են հնչել։ Իրավապահների հետ բախումներ են գրանցվել Շիրազ, Քարաջ, Մեշհադ և այլ քաղաքներում։ Նշվում է, որ ակցիաները […]

̰
Հարևան Իրանում դժգոհությունների ալիքը մեծանում է

15:02 02.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին երկրի օրենսդիրները մեկ ամիս ժամանակ են տվել խորհրդարանական հարցուպատասխանի պատրաստվելու համար: Բանն այն է, որ երկրում աճում է ժողովրդի դժգոհությունը՝ կապված խորացող տնտեսական դժվարությունների հետ: Տնտեսական ցածր աճ, իրանական արժույթի կտրուկ անկում, գործազրկության ավելացում: Այս հարցերն են խորհրդարանականների մտահոգությունների հիմքում: Հիշեցնենք, որ Ռոհանին բախվեց լուրջ խնդիրների, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ […]

̰
«Հյուսիս-Հարավ»-ի հատված­ներից մեկը կառուցող իրանական ՍՊԸ-ն չի վճարել 17 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը․ «Ժողովուրդ»

09:40 02.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատված­ներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալա­ռուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա […]

̰
Իսրայելն Իրանին սպառնացել է ռազմական գործողություններով

07:11 02.08.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին  Նեթանյահուն հայտարարել է, որ միջազգայն կոալիցիայի հետ համատեղ կկանգնեցի Իրանին, եթե վերջինս փորձի փակել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, որը գտնվում է Արաբական թերակղզու և Աֆրիկայի միջև, միացնում է Կարմիր ծովն Ադենի ծոցին։ Իրանը չի սպանացել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի արգելափակմամբ, սակայն հայտարարել է, որ կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե […]

̰
Թրամփը մոտ ապագայում կանխատեսում է Իրանի հետ բանակցություններ

21:04 01.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի հետ բանակցություններն անխուսափելի են, չնայած Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների՝ հանդիպման առաջարկին լռությանը: Իրանի իշխանությունների կարծիքով՝ Թրամփի հետ բանակցությունները «նվաստացում» կլինեն: Երկրի առաջնորդները անմիջապես չեն արձագանքել Թրամփի այն հայտարարությանը, որ նա առանց նախապայմանների կհանդիպի իրենց հետ «ցանկացած պահի»: «Հուսով եմ, որ Իրանի հետ ամեն բան լավ կլինի: Նրանք […]

̰
Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վիրավորական են համարել

17:41 31.07.2018

Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վիրավորական են համարել, տեղեկացնում է РИА Новости-ն: Իրանի խորհրդարանի մամուլի խոսնակ Ալի Մոտախարին ասել է, որ նման բանակցությունները վիրավորական կլինեն երկրի համար: «Այժմ բանակցելու համար լավագույն ժամանակը չէ, քանի որ այս պահին դա հավասար կլինի ստորացման»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ եթե ամերիկյան կողմը դուրս չգար միջուկային համաձայնագրից […]

̰
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ԸՕ նախագծի քննարկումը գնահատում է անբավարար

11:26 31.07.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումը գնահատում է անբավարար։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել էր հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում […]

̰
Իրանում տնտեսության ապակայունացման մեղադրանքով մոտ 30 մարդ է ձերբակալվել

00:47 31.07.2018

Իրանի իշխանությունները 29 մարդու են ձերբակալել ազգային տնտեսության ապակայունացնող գործողությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։ «Այդ մարդկանց ձերբակալել են և կդատեն ֆինանսական և արժութային համակարգի խաթարման համար»,-ասել է Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչ Ղոլյամ Հուսեյ Մոհսենի Էժեին։ Ձերբակալվածներից շատերին առաջադրվել են լուրջ հանցագործությունների մեղադրանքներ, որոնց համար նախատեսվում է մահապատիժ։ Պաշտոնյայի խոսքով՝ առաջիկայում համանման մեղադրանքներով […]

̰
Իրանը չի պատրաստվում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

18:19 30.07.2018

Իրանի իշխանությունները բացառել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հայտնում է Fars-ը: Իրանի իշխանություններն իրենց այս դիրքորոշումը բացատրում են նրանով, որ իրենց բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ: «ԱՄՆ-ի քաղաքականությունը հնարավորություն չի ընձեռում որևիցե փոխգործակցության և բանակցության համար: Վաշինգտոնը ցույց տվեց, […]

̰
Իրանում տեղի ունեցող ճգնաժամի պատճառով իրանահայերը Հայաստան են գալիս. իրանահայ լրագրող

18:00 30.07.2018

Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են: SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի […]

̰
Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով քննարկվում է սիրիական Իդլիբի հարցը

15:33 30.07.2018

Սոչիում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում շահագրգիռ կողմերից Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև քննարկվում են տեխնիկական հարցեր՝ կապված սիրիական Իդլիբի շրջանի ապառազմականացման, փախստականների վերադարձի ու Սահմանադրության նոր տարբերակի կազմման հետ։ Այս բանաձևով անցկացվող հանդիպումներին ամերիկյան կողմը հրաժարվում է մասնակցել, իսկ ՄԱԿ-ն ու Հորդանանի իշխանությունները դիտորդական պատվիրակություններ են ուղարկում։ Ներկա են նաև […]

̰
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի հրաժարվի իրանական գազից. Էրդողան

10:05 30.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական գազից։ Այս մասին գրում է Sabah թերթը։ Էրդողանի խոսքով՝ Իրանը Թուրքիայի հարևանն է, և որ Թուրքիան հանդիսանում է իրանական գազի մեծ քանակության սպառող։ «Եթե իրանական գազի մատակարարումը կասեցնենք, ո՞վ մեզ կմատակարարի երկնագույն վառելիք,-հարցադրում է արել […]

̰
Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

15:53 27.07.2018

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները, տեղեկացնում է ABC-ին: Նշվում է՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ: Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Միևնույն […]

̰
Հայաստան-Իրան հարաբերություններում սպասողական վիճակ է. Վարդան Ոսկանյան

12:42 27.07.2018

Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս կարծիքին է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԱՄՆ-ն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, սպառնում է նոր պատժամիջոցներով, Իրանն էլ սպառնում է նրանով, որ այդ դեպքում թույլ չի տա տարածաշրջանից նավթի արտահանում՝ այդպիսով հսկայական հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը: Թրամփի պատժամիջոցներն ազդելու են նաև եվրոպական խոշոր արտադրողների վրա, […]

̰
BACK_TO_TOP