TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Լազերներ

Չինաստանը լազերային զենք է ներկայացրել

18:05 30.11.2017

Չինական GuoRong ընկերությունը ներկայացրել է իր լազերային համակարգը, որը ուղղորդվող ճառագայքով «խոցում է» փոքր անօդաչու թռչող սարքերը։ Ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որում լազերային համակարգով ոչնչացվում է քաղաքացիական նշանակության սարք, սակայն համակարգը կիրառելի է նաև ռազմական նմանատիպ տեխնիկայի հայտնաբերման ու ոչնչացման համար։

Համակարգը տեղադրված է մեքենայի վրա՝ շարժունակությունն ապահովելու համար։
Չինական ընկերության հրապարակած տվյալներով՝ դրա ռադիոտեղորոշիչ կայանն ընդունակ է անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել 55 կմ հեռավորության վրա (խիստ կասկածելի պնդում է), իսկ լազերի հեռահարությունը 600 մետր է։

Հանգույցն արտադրվել է հիմնական օդանավակայանների մոտ տեղադրելու համար, քանի որ փոքր անօդաչու թռչող սարքերը ներկայում մեծ խնդիր են օդ բաձրացող ու վայրէջք իրականացնող օդանավերի համար։ Դրանց շարժիչների մեջ ընկնելու դեպքում փոքր ԱԹՍ-ները անհամեմատելի մեծ վնասներ կարող են տալ։

Այսպիսի սարքերի մշակումներ մինչ այս իրականացվել են նաև ԱՄՆ-ում։ Ամերիկյան այդ սարքն ավելի համեստ հավակնություններ ունի, թեև արդեն փորձարկվել ու մտցվել բանակի սպառազինության մեջ։

̰
BACK_TO_TOP