TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Լևոն Մուրադյան

Երևանում վերջին հրաժեշտն են տվել սիրված դերասան Լևոն Մուրադյանին

22:47 12.11.2018

Այսօր Երևանում տեղի է ունեցել դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանի հոգեհանգիստը: Սիրված դերասանը մահացել էր հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից: Նա տևական ժամանակ համագործակցում էր «Շանթ» հեռուստաընկերության հետ, մասնավորապես՝ նկարահանվել է «Անուղղելիները», «Քաղաքում» երգիծական հեռուստասերիալներում:  Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում, հեղինակել երգիծական բազմաթիվ ներկայացումներ: Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։

̰
Երեկ շատ ծխեց. Լուսինե Կիրակոսյանը պատմել է Լևոն Մուրադյանի նկարահանման վերջին օրվա մասին

18:56 10.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, խաղացել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպիսիք են «Քաղաքում», «Անուղղելիները» հեռուստասերիալները: SHANTNEWS.am-ը զրուցել է Լևոն Մուրադյանի գործընկերուհու՝ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ միասին նկարահանումների են մասնակցել, դերասանն ունեցել է բարձր տրամադրություն: «Ես հիմա […]

̰
Մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը

14:45 10.11.2018

Մահացել է «Շանթ» ՀԸ «Անուղղելիները» սերիալի սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ սերիալի նկարահանող խմբից: Լևոն Մուրադյանը դերասան, երգիծաբան էր: Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում: Նա նաև հեղինակել է երգիծական բազմաթիվ անհատական ներկայացումներ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ դերասանը սրտի կաթվածից է մահացել: Նա առողջական խնդիրներ ուներ: Դերասանը տևական ժամանակ է՝ […]

̰
BACK_TO_TOP