TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

ծեծկռտուք

Ծեծկռտուք Հոնկոնգի օրենսդիր մարմնում

18:15 11.05.2019

Հոնկոնգի օրենսդրական մարմնում ծեծկռտուք է սկսվել: Պատճառն արտահանձման օրենքի հետ կապված փոփոխություններն են: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը նշում է, որ ծեծկռտուքի ընթացքում մի քանի օրենսդիր է տուժել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Փորձագետները կարծում են, որ արտահանձման հետ կապված առաջարկված փոփոխությունները կարող են խաթարել Հոնկոնգի ազատությունները: Իսկ իշխանությունները կարծում են, որ այս փոփոխությունները […]

̰
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և չեչենների միջև

23:57 15.02.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն: Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց […]

̰
Կարագանդայի միջադեպի հետևանքով սպանված երիտասարդի հայրն ընդունել է հայկական կողմի ցավակցությունները. ղազախ լրագրող

21:58 08.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը  SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել: Լրագրողի տեղեկացմամբ՝ երկու կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել «Բարեկամության տանը», որին մասնակցել է սպանվածի  հայրը, եղբայրն ու «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատերը՝ կասկածյալների […]

̰
Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական

19:02 08.01.2019

Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]

̰
Կարագանդայում ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են

16:05 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]

̰
Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 հոգու

12:16 08.06.2018

ԱՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 հոգու: Նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:  Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է […]

̰
Եղեգնաձորի հյուրանոցում ծեծկռտուք սարքած տղամարդկանց մեղադրանքներ են առաջադրվել

14:41 06.04.2018

Հատուկ քննչական ծառայությունում պարզվում են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները:

̰
Ողջաբերդում ծեծել են համայնքի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին

13:55 09.03.2018

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին ծեծկռտուքի մասին տարածված տեղեկությունը: Վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS-ին հայտնեց, որ ըստ նախնական տեղեկության՝ ծեծկռտուքի պատճառը հողի հետ կապված խնդիրն է եղել:

̰
Նման վարքագիծն անթույլատրելի է. ԿԳ նախարարը` փոխդեկանի հետ կապված սկանդալի մասին

12:35 19.02.2018

Տարածված տեղեկության համաձայն՝ ծեծկռտուքի պատճառը փոխդեկանի անպարկեշտ առաջարկությունն է եղել:

̰
Սերժ Թանկյանն անդրադարձել է երեկ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

11:03 14.02.2018

Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը երեկ գրել էր, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստերի դահլիճ էին եկել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։

̰
Ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով քրեական գործեր են հարուցվել

12:27 12.01.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ:

Քրեական գործերից մեկով ձեռք բերված տվյալների համաձայն հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում մի խումբ անձինք վիճաբանել են:

̰
BACK_TO_TOP