TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

կորոնավիրուս

Բելառուսին նախանձում են. Լուկաշենկո

17:45 30.05.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի տրակտորների գործարան այցի ժամանակ հայտարարել է, որ  կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանփակիչ միջոցառումների բացակայության պատաճառով Բելառուսին նախանձում են։ Այս մասին հայտնում  է Lenta.ru-ն։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսին նախանձում են բարձրագույն մակարդակով։ Նա նաև գործարանի աշխատողներին կոչ է արել չվախենալ կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ «եթե որևէ մեկը վարակվի, կբուժեն»։ Նշենք, […]

̰
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկները գերատեսչական պարգևներ կստանան

17:25 30.05.2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկներին գերատեսչական  պարգևներ կհանձնվեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Ռուսաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերով աշխարհում երրորդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Մայիսի 30-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է վարակման 396 575 դեպք, գրանցվել է 4555 մահ, ապաքինվել է 167 469 հիվանդ։

̰
Հնդկաստանում երկարաձգվել է համազգային կարանտինը

21:45 14.04.2020

Հնդկաստանի իշխանությունները երկարաձգել են երկրում համազգային կարանտինի ռեժիմը մինչև մայիսի 3-ը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետ Նարենդրա Մոդին ազգին ուղղված իր տեսաուղերձում նշել է, որ նպատակը երկրի նոր հատվածներում կորոնավիրուսի տարածումը կանխելն է: Վարչապետը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ որոշ սահմանափակումներ կմեղմացվեն երկրի այն շրջաններում, որտեղ ամենից քիչն են տուժել կորոնավիրուսի […]

̰
Թունիսի փողոցները հսկում են ռոբոտները

22:15 03.04.2020

Թունիսի իշխանությունները երկրում կարանտինային ռեժիմը հսկելու համար օգտագործում են P-Guard ռոբոտներ: Դրանց աշխատանքը պատկերող տեսանյութը հրապարակել է երկրի ներքին գործերի նախարարությունը: P-Guard ռոբոտները կարելի է կառավարել հեռակա՝ Wi-Fi-ի կամ 4G-ի ցանցի օգնությամբ: Ինքնագնաց ռոբոտները կարող են շարժվել մինչև 13 կմ/ժ արագությամբ: Ռոբոտները ունեն ինֆրակարմիր տեսախցիկ, բարձրախոսներ և տագնապային ազդանշան: Ռոբոտները կառավարում են անվտանգության աշխատակիցներ՝ վերահսկողության […]

̰
Աֆրիկայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5 հազար դեպք. korrespondent.net

21:23 31.03.2020

Աֆրիկա մայրցամաքում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5430 դեպք: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Covid-19-ը տարածվել է աֆրիկյան 49 պետություններում: Վիրուսի պատճառով, ընդհանուր առմամբ, մահացել է 172, ապաքինվել՝ 371 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի ամենից շատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 1326, Եգիպտոսում՝ 656 և Ալժիրում՝ 582: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, […]

̰
Ադրբեջանը խստացրել է երկրում կարանտինային պայմանները. TASS

12:10 31.03.2020

Կորանավիրուսի տարածման հետ կապված՝ Ադրբեջանի իշխանությունները խստացրել են երկրում կարանտինային միջոցառումները: Մարտի 31-ից մարդկանց արգելվում է դուրս գալ տնից առանց խիստ անհրաժեշտության: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Համաձայն երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի՝ տնից կարելի է դուրս գալ միայն այն ժամանակ, եթե անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն ստանալ, եթե կա կյանքին և […]

̰
Ֆրանսիան երկարաձգել է ինքնամեկուսացման ռեժիմը մինչև ապրիլի 15-ը. Euronews

14:00 28.03.2020

Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը ևս 2 շաբաթով՝ երկրում կորոնավիրուսի շարունակվող ակտիվության պատճառով: Այս մասին հայտնում է Euronews-ը: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի խոսքով՝ համաձայն մեկուսացման առաջին տասը օրվա, երկիրը դեռ գտնվում է համաճարակի սկզբում: Ֆրանսիայում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և թատրոնները, իսկ մարտի 17-ից սկսած գործում են խիստ սահմանափակումներ մարդկանց տեղաշարժի վրա: Փողոց […]

̰
Չինաստանում մոր և նորածին երեխայի վերամիավորման տեսանյութը կարանտինից հետո հայտնվել է համացանցում

23:38 19.03.2020

Մայրը վերամիավորվել է իր նորածին աղջիկ երեխայի հետ այն բանից հետո, երբ երեխան ավելի քան 3 շաբաթ եղել է հիվանդանոցում կարանտինի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Շիցզյաչժուան քաղաքում: Նրանց հանդիպման տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Բժիշկները մեկուսացրել էին երեխային ծնվելուց երկու շաբաթ անց, քանի որ կային կասկածներ, որ երեխան վարակվել է կորոնավիրուսով: Բժիշկները վախենում […]

̰
Ռուսաստան ժամանող բոլոր մարդիկ կարանտինի մեջ կլինեն 14 օր

20:56 19.03.2020

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հրահանգել է շրջանների ղեկավարներին արտերկրից Ռուսաստան ժամանող բոլոր մարդկանց պահել 14 օր կարանտինում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մինչ այս, խոսքը միայն համաճարակաբանական անբարենպաստ պայմաններ ունեցող երկրներից ժամանած քաղաքացիների մեկուսացման մասին էր: Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարահման պահից: Ռուսաստան ժամանող բոլոր մարդիկ պետք է տեղեկացնեն […]

̰
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

13:08 19.03.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Դժբախտաբար, կորոնավիրուսով վարակից առաջին կորուստն ունենք: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ»,- գրել է Սոբյանինը «Թվիթերի» իր միկրոբլոգում: К огромному […]

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի, Իսպանիայում՝ 35-ի

22:11 10.03.2020

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնել է BFMTV-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի մասին: Մահացածների զգալի մասը տարեցներ են: Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակի 1412 դեպք, որից ապաքինվել է 12-ը: Վատթարացել է իրավիճակը Իսպանիայում: Այստեղ կորոնավիրուսի զոհերի թիցը հասել է 35-ի, վարակակիրներինը՝ 1646-ի: Դեպքերի մեծ մասը գրանցվել […]

̰
Ուհանում փակվել են բոլոր ժամանակավոր հիվանդանոցները

16:29 10.03.2020

Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախ, փակվել են բոլոր 14 ժամանակավոր հիվանդանոցները: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուրս են գրվել բոլոր հիվանդները: «Տեղի է ունեցել Ուհանի ժամանակավոր հիվանդանոցի փակման արարողությունը Ուհանի մարզադաշտում: Այսօր դուրս կգրվի հիվանդների վերջին խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ: COVID 19-ի բռնկումից հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր […]

̰
Ինչպե՞ս են պաշտպանվում շները և կատուները կորոնավիրուսից

19:30 07.03.2020

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 102 հազար դեպք, հիվանդներից շուրջ 57 հազարը արդեն ապաքինվել է: Չկան ընտանի կենդանիների վարակման դեպքեր և չկան նաև ապացույցներ, որ նրանք կարող են վարակվել COVID-19-ով: Կենդանասերերն ամեն դեպքում զգուշանում են և փորձում պաշտպանել իրենց կենդանիներին տարբեր տեսակի դիմակներով, բաժակներով և այլ տարօրնակ իրերով:

̰
Grand Princess-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 դեպք

14:13 07.03.2020

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Grand Princess նավի վրա հաստատվել է կորոնավիրուսի դեպք: Նա նշել է, որ թեստը առայժմ անցել է 46 ուղևոր, որոնցից 21-ի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: Փենսը նաև հայտարարել է, որ նավը կտեղափոխվի ոչ առևտրային նավահանգիստ, որտեղ բոլոր ուղևորները կանցնեն թեստեր: Հայտնի է, որ նավի […]

̰
Վերջին տվյալները կորոնավիրուսի մասին

12:50 07.03.2020

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում վերջին 1 օրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 2800 դեպք, որոնցից 99-ը` մահվան ելքով: Այսպիսով, ընդհանուր առմամբ աշխարհում կա կորոնավիրուսի ավելի քան 100 հազար վարակակիր, որոնցից միայն 80 հազար 700-ը` Չինաստանում: Ապաքինվածների թիվը հասել է 57 հազարի: Մտահոգիչ է վիճակը Իտալիայում, Հարավային Կորեայում և հարևան Իրանում: Իտալիայում […]

̰
Հարավային Կորեան կորոնավիրուսի դեմ պայքարին կհատկացնի 25 մլրդ դոլար

22:32 03.03.2020

Հարավային Կորեան 25 միլիարդ դոլար է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարին: Որոշումն ընդունել է այդ երկրի նախագահ Մուն Չժե Ինը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: «Նախագահ Մուն Չժե Ինը երեքշաբթի հայտարարել է, որ Հարավային Կորեան պատերազմ է սկսում COVID -19 վիրուսի դեմ: Ելույթ ունենալով նախարարների ամենշաբաթյա հանդիպման ժամանակ՝ նա հայտնել է, որ ծրագրում է ուղղակիորեն կամ […]

̰
Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 23-ի

15:11 03.03.2020

Իրանում արդեն 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է YJC-ն՝ հղում անելով խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլրեզա Մեսրիին: Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել հասարակության հետ կապը: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքերով, խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Համաձայն վերջին տվյալների՝ փետրվարի 19-ից ի վեր Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 1501 դեպք, դրանցից 66-ը՝ մահվան ելքով: 291-ը ապաքինվել է:

̰
Իրանում ձերբակալել են սրբավայրերը ջանասիրաբար համբուրող տղամարդուն

13:04 03.03.2020

Իրանում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը լիզել է կրոնական սրբավայրերը: Այս մասին հայտնել է The New Arab-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածը Ջաֆար Գաֆուրին է: Նախօրեին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես էր տղամարդը ջանադրաբար համբուրում Մաշհադում շիաների հոգևոր առաջնորդ Իմամ Ռեզայի գերեզմանի շուրջ գտնվող մետաղե դարպասները: Այսպես ակտիվիստը կոչ էր արել պայքարել […]

̰
Ինչպես են Իրանում փորձում հրկիզել կորոնավիրուսով վարակված անձանց հիվանդանոցը

19:27 29.02.2020

Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ ցուցարարները հրկիզում են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավելի վաղ Ղոմ քաղաքից  այդտեղ էր տեղափոխվել կարանտինի մեջ գտնվող շուրջ 10 վարակակիր: #کرونا؛ خبرگزاری ایسنا٬ از اطفای آتش سوزی در بیمارستان شهرک توحید بندرعباس خبر داده است و به نقل از مقام ها از مردم این […]

̰
Իրանի 5 պատգամավորների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

15:04 29.02.2020

Իրանի խորհրդարանի 5 պատգամավորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: «Կորոնավիրուսի հայտնաբերման թեստ հանձնած 100 պատգամավորներից 5-ի պատասխանները դրական էին: Թեստեր կհանձնեն նաև այլ պատգամավորներ»,- հայտարարել է Աբբասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով խորհրդարանը դադարեցնում է աշխատանքները: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Իրանում կորոնավիրուսից […]

̰
Քանի՞ մարդ է Իրանում կորոնավիրուսով վարակվել. վիճակագրություն

14:00 29.02.2020

Իրանում, համաձայն պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակակիրներինը՝ 388-ի, ապաքինվածներինը՝ 73-ի: Իսկ BBC-ի պարսկական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում կորանավիրուսի զհերի թիվը 210 է, սակայն իշխանությունները թաքցնում են այս թվերը: Ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները` որակելով այդպիսի լուրերը «ստի մրցություն»:

̰
Կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի․ ԱՀԿ

11:45 25.02.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի (աշխարհավարակ), քանի որ այն արագորեն տարածվում է աշխարհի տարբեր երկրներում: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 7-ի, վարակվածներինը թիվն էլ գերազանցել է 220-ը: Իրանում համաճարակի կենտրոն հանդիսացող Ղոմ քաղաքում, ըստ իշխանությունների, կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: […]

̰
Diamond Princess-ի ուղևորները կարող են լքել նավը փետրվարի 19-ից

21:27 18.02.2020

Diamond Princess նավի այն ուղևորները, որոնց մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուս, կարող են լքել նավը փետրվարի 19-ից: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարը: Նրա խոսքերով՝  ակնկալվում է, որ այդ ուղևորները կլքեն նավը մինչև փետրվարի 21-ը: Մինչ փետրվարի 17-ը բոլոր ուղևորներից վերցրել էին կորոնավիրուսի անհրաժեշտ թեստերը: Հիշեցնենք, որ Diamond Princess նավի վրա կա շուրջ […]

̰
Ուկրաինան այսօր մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

13:38 18.02.2020

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների: Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքերով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմնան կարանտինի մեջ: Այս մասին հայտնել է Rbc.ua-ն: Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարհանման մասին հայտնել էր փետրվարի 11-ին […]

̰
Կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության 60 տոկոսը. բժիշկներ

17:56 11.02.2020

Հոնկոնգի բժիշկները հայտարարել են, որ կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը, եթե վերահսկողության մեթոդները ձախողվեն: Նրանք նաև զգուշացրել են, որ նույնիսկ եթե մահացության մակարդակը հասնի ընդամենը 1 տոկոսի, հիվանդության տարածման հավանականությունը կնշանակի, որ այն դեռ կարող է սպանել հազարավոր մարդկանց: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսով […]

̰
Ուհանում կորոնավիրուսից ԱՄՆ քաղաքացի է մահացել

21:20 08.02.2020

Չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսից ԱՄՆ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է Չինաստանում ԱՄՆ դեպանատունը: Մահացած քաղաքացին 60 տարեկան էր: Նա մահացել է փետրվարի 6-ին: Աղբյուրն այլ մանրամասներ չի հրապարակել ԱՄՆ քաղաքացու անձնական տվյալների և Չինաստանում նրա գտնվելու նպատակների մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 86 մարդ: […]

̰
Ուհանում բացվել է երկրորդ էքսպրես-կլինիկան

16:19 08.02.2020

Չինական Ուհան քաղաքում շահագործման է հանձնվել նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված երկրորդ հիվանդանոցը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բուժաշխատողների առաջին խումբը արդեն ժամանել է հիվանդանոց: Նրանք այժմ պատրաստվում են հիվանդներին ընդունելուն: Հայտնի է, որ նրանք հիվանդանոց կտեղափոխվեն արդեն այսօր: Այս հիվանդանոցում կբուժվեն այն հիվանդները, որոնց մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Հայտնի […]

̰
Ինչպես են Ուհանում բժիշկները տնից բռնի ուժով դուրս հանում կորոնավիրուսով հիվանդներին

15:33 08.02.2020

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են բժիշկները բնակարաններից բռնի ուժով դուրս հանում այն մարդկանց, ում մոտ կորոնավիրուսի առկայություն է կասկածվում: Տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով մարդիկ տանից դուրս հանում 2 հոգու՝ թևերից բռնած, իսկ 3-րդը դիմադրում է, սակայն բժիշկները նրան էլ են բռնությամբ տանում: Տեսանյութը նկարահանվել […]

̰
Ավելի քան 700 մարդ բուժվել է կորոնավիրուսից

22:57 04.02.2020

Աշխարհում ավելի քան 700 մարդ ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Համաձայն վերջին տվյալների՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 426-ի, ապաքինվածներինը՝ 704-ի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 20 հազարը: Նոր վարակի մասին հայտնի է դարձել անցած տարվա դեկտեմբերին: Այն դուրս է եկել Չինաստանի սահմաններից: Կորանավիրուսի ավելի քան 100 դեպք է […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն է սահմանվում

10:34 01.02.2020

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 259-ի: Վարակվածներինը ընդհանուր թիվն էլ գերազանցել է 11 հազարը: Հիվանդ քաղաքացիներից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, 243-ը դուրս են գրվել հիվանադանոցից։ Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Միացյալ Նահանգներում սահմանվելու է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը: Համաձայն դրա՝ կարգելվի […]

̰
BACK_TO_TOP