TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Կրիշտիանու Ռոնալդու

Բրազիլիան ջախջախեց Ռուսաստանին. մարտի 23-ի ընկերական հանդիպումների տեսությունը

12:00 24.03.2018

Մարտի 23-ը ՖԻՖԱ-ի օրացույցով նախատեսված ընկերական խաղերի օր էր: Մի շարք հավաքականներ օգտագործեցին այդ հնարավորությունը, 2018 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Լեգանեսի» հետ հանդիպումը

16:29 21.02.2018

«Արքայական ակումբի» մամուլի ծառայության հայտարարության համաձայն այսօր կայանալիք խաղին չեն մասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, Կեիլոր Նավասը, Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը և Մարսելոն:

̰
Ռոնալդոն ցանկանում է խաղալ Ռոնալդուի և Մեսսիի հետ

12:25 08.02.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող՝ բրազիլացի Ռոնալդոն զուգահեռներ է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև:

«Դժվար է պատասխանել այն հարցին, թե նրանցից ով է ավելի ուժեղ: Երկուսն էլ շատ լավն են և գերազանցում են մյուսներին: Ես շատ կցանկանայի նրանցից մեկի հետ խաղալ: Այնպես որ, շատ դժվար է նրանց միջև ընտրություն կատարել: Ես գրեթե համաձայն եմ նրանց հետ, ովքեր քվեարկել են Ռոնալդուի և Մեսսիի օգտին «Ոսկե գնդակի» համար պայքարում: Տարվա արդյունքներով հաղթաղը մի փոքր ավելի ուժեղ էր, քան մրցակիցը»,- Ռոնալդոին մեջբերել է Marca-ն:

̰
Ռոնալդու. Չեմ կարողանում որոշ բաներ անել, որոնք անում էի 20 տարեկանում

11:15 08.02.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ առաջվա պես շարունակում է ինքն իր առջև բարձր նպատակներ դնել, որոնց հասնելու համար իդեալական մարզավիճակ է պահպանում:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը

17:05 05.02.2018

Փետրվարի 5-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշում է իր ծննդյան օրը: Պորտուգալացին դարձավ 33 տարեկան:

̰
UFC մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման մասին

14:52 27.01.2018

UFC խառը մենամարտերի մարզիկ՝ ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ շփվում է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Այո, մենք ծանոթացել ենք Instagram-ում, և շփվում ենք: Երեք օր առաջ եմ խոսել նրա հետ, իսկ երեկ «Ռեալի» պաշտոնական էջից էին գրել, նրանք ցանկանում են ինձ հրավիրել Մադրիդ, փետրվարի 10-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղին»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հաբիբը հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման հետ կապված հարցին:
«Ավելի լավ է անցնենք մեկ այլ հարցի: Դու արդեն տհաճ էս ինձ համար»,- պատասխանել է լրագրողին մարտիկը:
Ապրիլի 7-ին Հաբիբը Նուրմագոմեդովը մենամարտելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:

̰
Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ. Կրիշտիանու Ռոնալդու

11:21 27.01.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է այն տեղեկությունը, որ «Դեպորտիվոյի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպման ժամանակ ստացած դեմքի վնասվածքը չի խանգարի նրան այսօր խաղալ Վալենսիայի դեմ:
«Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ: Տեսողությունս գերազանց է, ինչպես նախկինում: Այնպես որ, խնդիրներ չկան»,- ասել է Ռոնալդուն:

̰
Ռոնալդուն շատ տխրեց, երբ իր դեմքին արյուն տեսավ

09:10 22.01.2018

Իսպանիայի առաջնության Ռեալ-Դեպորտիվո խաղում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 7:1, գոլերից մեկը գլխով խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց գոլից ակնթարթ առաջ մրցակից թիմի պաշտպանը վնասվածք հասցրեց պորտուգալացուն: Խաղադաշտը լքելիս Ռոնալդուն բժշկից  հեռախոս ուզեց՝ իր դեմքի վիճակը տեսնելու համար և շատ տխրեց, երբ արյուն տեսավ: 

̰
ՊՍԺ-ն Ռոնալդուին առաջարկել է 5-ամյա պայմանագիր՝ 300 մլն եվրո աշխատավարձով

13:09 05.01.2018

El Confidencial-ի տվյալով՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Ըստ աղբյուրի «ՊՍԺ» -ի քաթարցի սեփականատերերը արդեն հանդիպել են Ռոնալդուի ներկայացուցիչներին եւ առաջարկել հինգ տարվա պայմանագիր, որով պորտուգալացին կվաստակի 300 մլն եվրո:

̰
Ռոնալդուն տեղափոխման երեք առաջարկ ունի

13:13 04.01.2018

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից: Ըստ լրագրող Էդու Ագիռեի` «Ռեալ»-ի հարձակվողը տեղափոխման երեք առաջարկ ունի: Դրանցից մեկը էական բնույթ է կրում եւ առաջիկա օրերին պաշտոնապես կուղարկվի «Ռեալ»-ին:

̰
BACK_TO_TOP