TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա

Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ

21:48 25.04.2025

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են:

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլին

22:43 13.04.2025

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլը: Մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ Արթուր Դավթյան Վահագն Դավթյան Արթուր Ավետիսյան Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան

̰
Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

18:10 13.04.2025

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

̰
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

13:24 13.04.2025

Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե […]

̰
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը եզրափակչում է. Աշխարհի գավաթ

00:27 21.03.2025

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […]

̰
BACK_TO_TOP