TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

հայեր

Նիժնի Նովգորոդում կրակել են հայ զույգի ուղղությամբ

16:22 01.03.2019

Նիժնի Նովգորոդի Տոնկինսկայա փողոցում կրակել են հայ զույգի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում «360» հեռուստաալիքը՝ նշելով, որ չարագործները ցանկացել են հարձակվել տղամարդու և կնոջ ուղղությամբ: Ականատեսներից մեկը պատմել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, այնուհետ ինչ-որ մարդիկ հարձակվել են զույգի վրա, սակայն նրանք հասցրել են փախչել:  «Հայեր էին՝ տղամարդ և կին, ընդ որում, տղամարդը վիրավոր էր: Նրանք […]

̰
Արման Թաթոյանն իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է ռուսաստանաբնակ հայերի իրավունքների հարցը

18:23 25.01.2019

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին […]

̰
Ղազախ պաշտոնյան՝ Կարագանդայի միջադեպից հետո սոցցանցներում առաջացած հուզական վիճակի մասին

14:50 11.01.2019

Ղազախստանի տեղեկատվության և հաղորդակցության հարցերով նախարար Դուրեն Աբաևն անդրադարձել է Կարագանդայի միջադեպից հետո սոցիալական ցանցերում առաջացած հուզական վիճակին: Նա ասել է, որ հետաքննող մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով: Ըստ նախարարի՝ ղազախական լրատվամիջոցները միջադեպը լուսաբանել են բավական պատասխանատու կերպով: «Մեր դիտարկումների արդյունքում լուրջ խախտումներ, փաստերի մանիպուլացում չի արձանագրվել»,- ասել է նախարարը: Օրերս Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն […]

̰
Եթե ներգաղթողները լինեին Եվրոպայից, հազիվ թե այսպիսի վայնասուն դուրս գար. ազգագրագետը՝ հնդիկների նկատմամբ վերաբերմունքի մասին

14:42 11.01.2019

Ասիական երկրներից Հայաստան ժամանած այլազգիների, մասնավորապես, հնդիկների նկատմամբ սոցցանցերում բարձրացված աղմուկը, ըստ ազգագրագետ Գայանե Շագոյանի, մեր երկրի մոնոէթնիկ ժողովրդագրական իրավիճակի հետևանքն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, նա ասել է, որ նման վարքը հասարակության շրջանում առաջանում է նաև ինքնության տարբեր վախերի պատճառով: «Դա շատ ռասիստական մոտեցում է, որովհետև ես կասկածում եմ, որ օրինակ՝ եթե ներգաղթողները լինեին նույն […]

̰
Կարագանդայի միջադեպի հետևանքով սպանված երիտասարդի հայրն ընդունել է հայկական կողմի ցավակցությունները. ղազախ լրագրող

21:58 08.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը  SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել: Լրագրողի տեղեկացմամբ՝ երկու կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել «Բարեկամության տանը», որին մասնակցել է սպանվածի  հայրը, եղբայրն ու «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատերը՝ կասկածյալների […]

̰
Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական

19:02 08.01.2019

Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]

̰
Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին

15:30 08.01.2019

Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]

̰
Կարագանդայում տեղի ունեցած  ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել. ղազախ լրագրող

16:54 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը: Սակայն, լրագրողի պնդմամբ, ադրբեջանցիները չեն եղել որևէ կողմում, այլ հակառակը՝ փորձել են բաժանել վիճաբանողներին: «Իրավապահ մարմինները զննել են «Հին Հռոմ» ռեստորանի ներքին տեսահսկման համակարգի տեսագրությունները, որի արդյունքում պարզվել է, որ երբ սկսել է վիճաբանությունը երկու խմբերի միջև, այդ […]

̰
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել. անկախ լրագրող

15:20 07.01.2019

Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]

̰
Հայկական կաթոլիկ եկեղեցին Իրանում նշել է Սուրբ Ծնունդը

19:49 25.12.2018

Հայկական կաթոլիկ եկեղեցին Թեհրանի Սուրբ Գրիգոր եկեղեցում նշել է Սուրբ Ծնունդը: Այս մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը` հրապարակելով նաև լուսանկարներ:

̰
Նիդեռլանդների տեղական ընտրություններում 3 հայ թեկնածու է հաղթել

14:35 23.03.2018

Այս մասին տեղեկացնում է «Նիդերլանդական օրագիր»

̰
Կեղծ վիզաների գործով ԱՄՆ-ում երեք հայի մեղադրանք են առաջադրել

11:31 09.02.2018

Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստացելէ 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ անօրինական ձևով տեղափոխություն իրականացնելու համար:

̰
Հայաստանում խնդիրները Ուկրաինայից ավելի խորն են. Սաակաշվիլին անդրադարձել է իր գրքի շնորհանդեսին

14:06 08.02.2018

Հայկական ժամանակ թերթում և armtimes.com կայքում հրապարակվել էր ռուսերեն լեզվով հոդված`«Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին Պատվո շքանշան էր շնորհել. Ո՞րն է նրա գիրքը թունավորելու պատճառը» վերնագրով, որին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր րաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլին.

̰
BACK_TO_TOP