TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+13.09 oC

Հայիթի

Հայիթիում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները

12:25 05.10.2019

Հայիթիում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող տնտեսական և քաղաքական ճգնաժամից: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել տարբեր իրեր: Այս մասին հայտնել է Russia Toady-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև: Վերջիններս բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:

̰
Հակակառավարական ցույցեր Հայիթիում

12:05 01.10.2019

Հայիթիի քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել մեքենաներ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Կան ձերբակալվածներ:

̰
Հայիթիում ցույցերի ընթացքում զոհվել է 26 մարդ

12:50 26.02.2019

Հայիթիում արդեն 2 շաբաթ է՝ անցկացվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող համընդհանուր կոռուպցիայից և վատ կենսապայմաններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների […]

̰
Հայիթիում շարունակվում են հակակառավարական ցույցերը. կան զոհեր և վիրավորներ

11:50 12.02.2019

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի օր է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Ի նշան բողոքի՝ ցուցարարներրը կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, […]

̰
Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 15-ի

23:15 09.10.2018

Հայիթիին պատուհասած երկրաշարժից զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 300-ը: Երկրաշարժը նաև ոչնչացրել է 40 տուն: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 20.040 և արևմտյան երկայնության 72.970 աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե […]

̰
BACK_TO_TOP