17:04 20.01.2018
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Պխենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում, ԿԺԴՀ-ից կմասնակցի 22 մարզիկ:
«Հյուսիսային Կորեայից 22 մարզիկները կմրցեն երեք մարզաձևերում»,- ասել է Բախը, Լոզանում կայացած՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Նա հաստատել է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեայի մարզիկները հանդես կգան նույն թիմում:
Հյուսիսային Կորեայի մարզիկներին կուղեկցեն 24 պաշտոնյաներ: Բացման արարողության ժամանակ երկու երկրների օլիմպիականները կանցնեն մեկ ընդհանուր՝ Կորեա անունով և նույն դրոշի ներքո: Բացի այդ, օլիմպիական խաղերի ընթացքում հանդես կգա երկու երկրների միավորված կանանց հոկեյի հավաքկանը:
09:03 08.01.2018
Հունվարի 9-ին Հարավային եւ Հյուսիսային Կորեայի սահմանին տեղի կունենա այդ երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը՝ 6 տարվա ընդմիջումից հետո: Բանակցությունների գլխավոր թեման է լինելու հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը ձմերային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկում են այս տարվա փետրվարի 9-ին Հարավային Կորեիայի Փյոնչհան քաղաքում: Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ մտադիր է մասնացել Օլիմպիադային: