TIME
Ամսաթիվ
01 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+16.09 oC

հեղեղներ

Հեղեղներ իտալական Պալերմոյում. կան զոհեր և վիրավորներ

13:45 16.07.2020

Իտալիայի Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից 2 մարդ է զոհվել: 2 երեխա հոսպիտալացվել է: 40 րոպե տևած անձրևը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և տներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

̰
Ֆրանսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

15:15 03.12.2019

Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում արդեն 10 օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևները և հեղեղումները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնել է Euronews-ը: Չդադարող անձրևների պատճառով բարձրացել է գետերի մակարդակը: Ֆրանսիայի հարավային շրջաններում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ:

̰
Սոչիում կրկին տեղատարափ անձրևներ են

21:59 17.08.2019

Սոչին տեղատարափ անձրևների պատճառով կրկին հեղեղվել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը փոխանցմամբ՝ հեղեղումների պատճառով չի խաթարվել քաղաքի բնականոն կյանքը: Երեկվանից Սոչիում տեղի իշխանությունները բնակչության նախազգուշացրել էին փոթորկի մասին: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ տարերային աղետի հիմնական հարվածը կընդունի Լազարևսկի շրջանը: Տեղի իշխանությունները նախապատրաստվել են բնակիչների հնարավոր տարհանմանը: Սոչիի քաղաքապետը նաև հրամայել է […]

̰
Նեպալում հեղեղների զոհերի թիվը հասել է 90-ի

20:21 18.07.2019

Նեպալում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 90-ի: Եվս 31 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ  SHANTNEWS.AM-ը հայտնել էր 78 զոհի և 40 վիրավորի մասին: «Ամբողջ երկրում փրկվել է ավելի քան 3365 մարդ: Տվյալների հավաքագրումը և օգնության […]

̰
Տեղատարափ անձրևների պատճառով Սոչին կրկին հեղեղվել է

21:59 16.07.2019

Տեղատարափ անձրևների պատճառով Սոչին կրկին հեղեղվել է: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Բազմաթիվ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ: Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ հորդառատ անձրևները Սոչիում դեռ կշարունակվեն: Տեղի իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ գետերի մակարդակը կարող է բարձրանալ: Եղանակը կսկսի բարելավվել հուլիսի 17-ին:  

̰
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի

15:53 16.07.2019

Նեպալում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 78-ի: Հաղորդվում է 40 վիրավորի մասին: Եվս 32 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի իշխանություններն ավելի քան 3 հազար մարդու են տարհանել: Երկրի ՆԳՆ-ը գետերի շրջակայքում ապրող մարդկանց կոչ է արել տեղափոխվել ավելի անվտանգ […]

̰
Չինաստանի հարավարևելյան նահանգներում ջրհեղեղ է. կան զոհեր

13:34 11.07.2019

Չինաստանի հարավարևելյան նահանգներում մի քանի օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևներն ու հեղեղումները: Դրանց պատճառով զոհվել է 11 մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղետի գոտում են հայտնվել 10 քաղաքների մոտ 3 միլիոն բնակիչներ: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 257 հազար մարդու, ևս 100 հազար […]

̰
Իրանի հյուսիսային շրջաններում հեղեղներ են․ կան զոհեր

22:31 23.03.2019

Իրանի հյուսիսային նահանգներում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղեղումներից ավելի շատ տուժել են Գոլեստան և Մազանդարան նահանգները: Այդ նահանգներում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հրամայել է նահանգային իշխանություններին անմիջապես օգնություն ցուցաբերել մարդկանց:

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

14:56 15.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]

̰
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են

22:07 02.02.2019

Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է BBC-ն: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևներն այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:

̰
Իրանի հարավարևմտյան հատվածում հեղեղներ են

19:09 17.01.2019

Իրանի հարավարևմտյան հատվածում գտնվող Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ, Խուզեստան, Լորեստան, Չեխարմեխալ և Բախտիարիա նահանգներում տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրը նշում է, որ առայժմ չկան ստույգ տեղեկություններ զոհերի և վիրավորների մասին:      

̰
Կուբայում հեղեղումների հետևանքով մարդիկ տարհանվում են

14:40 22.12.2018

Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղատարափ անձրևներ են և հեղեղումներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եղանակային վատ պայմանների հետևանքով քաղաքում սկսվել է բնակչության զանգվածային տարհանում: Հեղեղումների պատճառը նաև փոթորկի հետևանքով առաջացած 5 մետրանոց ալիքներն են: Քաղաքում և հարակից մի քանի շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

̰
Կիպրոսում տեղատարափ անձրևներ են․ կան զոհեր

19:58 06.12.2018

Կիպրոսի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ մարդիկ մահացել են, երբ հեղեղները քշել-տարել են նրանց մեքենաները: Կղզու բնակիչները եղանակային վատ պայմաններից պաշտպանվելու համար իրենց դռների դիմաց ավազե պարկեր են դրել: Կղզու բազմաթիվ դպրոցներ փակ են: Տեղատարափ անձրևների պատճառով […]

̰
Ջրհեղեղ Թուրքիայի արևմտյան շրջաններում

16:40 30.11.2018

Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե և հարավարևմտյան Մուղլա նահանգներում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Հորդառատ անձրևները Բոդրում քաղաքի փողոցները վերածել են գետերի՝ դարձնելով դրանք անանցանելի հետիոտների և վարորդների համար: Չդադարող անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը: Փողոցներում մնացած բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: Հեղեղաջրերով են լցվել նաև բազմաթիվ շենքերի նկուղներ, խանութներ և սրճարաններ: […]

̰
Հորդառատ անձրևները վնասել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի տանիքը

12:26 10.11.2018

Հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով քանդվել է Էր-Ռիադից ոչ հեռու գտնվող Հալեդա միջազգային օդանավակայանի տանիքը: Այս մասին հայտնել է «Ալ-Աջիլ» պորտալը: Համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ջուրը տանիքից ներս թափվում: Հորդառատ անձրևները թագավորությունում սկսվել են դեռ հինգշաբթի: Անձրևների հետևանքով հեղեղվել են Էր-Ռիադ, Մեքքա և Ջիդա քաղաքները: https://www.youtube.com/watch?v=Gs4lVAxfhBA

̰
Իտալիայում զբոսաշրջիկներին նույնիսկ ջրհեղեղը չի խանգարում վայելել սիրելի ուտեստները

13:20 30.10.2018

Իտալիայի գրեթե ամբողջ տարածքը հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ: Վենետիկում ջրի մակարդակը հասել է ծովի մակերևույթի 156 սմ-ի, ինչի հետևանքով քաղաքի 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ։ Բայց այս հանգամանքը չի խանգարել բազմաթիվ զբոսաշրջիկների վայելել իրենց սիրելի ճաշատեսակները հեղեղված ռեստորաններում և սրճարաններում: Տեսանյութում երևում է, որ ռեստորանը հայտնվել է ջրի մեջ, իսկ զբոսաշրջիկները և […]

̰
Իրանում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել

21:37 06.10.2018

Իրանի հյուսիսային Մազանդարան և Գիլան նահանգներում 4 մարդ է մահացել հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով: Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հեղեղվել են բազմաթիվ փողոցներ և ճանապարհներ: Կաթվածահար է եղել երթևեկությունը: Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հիշեցնենք, որ հորդառատ անձրևներն այս նահանգներում սկսվել էին դեռ մի քանի օր առաջ:

̰
Կոլումբիայում հեղեղումների պատճառով 30 հազար մարդ է տարհանվել

18:33 13.08.2018

Հեղեղների պատճառով 4 մարդ է վիրավորվել:

̰
Հնդկաստանում անձրևային սեզոնն արդեն ավելի քան 770 մարդու կյանք է խլել

14:20 13.08.2018

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում հեղեղների գոտում է հայտնվել ավելի քան 1 մլն մարդ:

̰
BACK_TO_TOP