TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

ՀՀ առողջապահության նախարարություն

Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը. Ավանեսյան

23:47 07.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Չարենցավանի ԲԿ: «Այցելեցի Չարենցավանի ԲԿ` քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրները լուծելու, տեղում անհրաժեշտ քայլերը քննարկելու և փոփոխություններ բերելու: Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը»,- գրել է նախարարը:

̰
Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է. Ավանեսյան

20:44 06.03.2025

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր […]

̰
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

00:32 04.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրները

21:27 03.03.2025

Նորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրները: Պետական պատվերով նաև տրամադրվում է դիսպանսեր ծառայություն, որի շրջանակներում երեխաները պարբերաբար անցնում են լսողության ստուգում, ստանում սուրդոմանկավարժական աջակցություն: Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:

̰
Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

20:51 28.02.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50.000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: «Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ: Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն […]

̰
BACK_TO_TOP