TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ՀՀ կառավարություն

Վրաստանում բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում․ Կարեն Կարապետյան

16:13 17.01.2018

Կարեն Կարապետյանը նշեց, որ նույնիսկ Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, որտեղ բենզինը գալիս է հենց Վրաստանի միջոցով։

̰
Մեկնարկեց խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանը

15:37 17.01.2018

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության հետ հարցուպատասխանը։ Գործուղման լինելու պատճառով նիստից բացակայում են մի քանի նախարարներ, որոնց պատգամավորներն այս շաբաթ չեն կարողանա հարցեր ուղղել։

̰
Կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում և ԶՈւ գլխավոր շտաբում

21:29 11.01.2018

Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։

Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։

Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։

̰
Վարդենիսի և Սիսիանի հիվանդանոցները կմիավորվեն զինհոսպիտալների հետ

18:20 11.01.2018

Վարդենիսի ու Սիսիանի բժշկական կենտրոնները նախատեսվում է համապատասխանաբար միավորել Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներին։

̰
Վ. Սարգսյանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական համալսարանները կմիավորվեն

18:06 11.01.2018

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով նախատեսվում է միավորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանները՝ ստեղծելով մեկ ռազմաուսումնական հաստատություն։

̰
ՀՀ ՊՆ գերակա անելիքները 2018 թվականին

17:39 11.01.2018

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։ 

̰
Կառավարության նիստում այսօր քննարկվում է ԵՄ-ում առանց թույլտվության բնակվողների հետընդունման համաձայնագիրը

10:50 11.01.2018

Այսօր՝ հունվարի 11-ին կառավարաությունում հերթական նիստն է գումարվել, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրի նիստում ընդգրկված է 24 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող: Նիստում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է ներկայացնել օրենսդրական որոշ փոփոխություներ:

̰
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է 2017 թ. հաշվետվությունը

19:48 26.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:

̰
ՊՆ-ի «Ես եմ» ծրագիրը կգործարկվի

17:06 21.12.2017

Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Հստակեցվել են նաև այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:

̰
Ջուր թանկացավ, բայց սպառողը ավելին չի վճարի

16:47 21.12.2017

Ջրային տնտեսության կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին «Վեոլիա ջուր» ՓԲԸ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը 183-ից մինչև 194.3 դրամ թանկացնելու մասին: Հանձնաժողովը բավարարել էր հայտը, սակայն սակագինը բարձրացրել մինչև 191.4: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե՝ համատարած բոլորին:

̰
«Ապահովել Մեղրու ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների գործարկումը». ՀՀ վարչապետ

16:34 21.12.2017

Կառավարության ղեկավարի դեկտեմբերի 21-ի հանձնարարականերից մեկը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին:

«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։

̰
Կառավարության նիստում ընդունված որոշումները մեկ տեսանյութով

18:46 14.12.2017

Հայաստանը 2018-ին միանգամից երեք խոշոր միջոցառումների է նախապատրաստվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովին, որին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ: Կառավարության այսօրվա նիստը սկսվել է հենց այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին առնչվող հանձնարարականով: Վարչապետի մյուս հանձնարարականն էլ նոր հակակոռուպցիոն, իր իսկ խոսքերով, ավելի հավակնոտ ռազմավարություն մշակելու մասին էր:

̰
BACK_TO_TOP