22:35 12.06.2025
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները, հարկային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական շրջանակը: ԱՄՀ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման […]
14:09 09.06.2025
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […]
22:39 16.05.2025
ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև […]
21:27 16.05.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Նախարար Հովհաննիսյանը նախ շնորհակալություն […]
22:30 15.05.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է Կառավարիչների լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարար Հովհաննիսյանը խոսել է Վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարևորության մասին:
22:11 06.05.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […]
15:45 07.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի: Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, […]