TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Հութի ապստամբներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին

20:17 16.05.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի երկու նավահանգիստների՝ փորձելով ոչնչացնել «Անսար Ալլահ» հութի ապստամբ շարժման կողմից օգտագործվող ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախը եղել են Եմենի Հոդեյդա և Աս-Սալիֆ նավահանգիստները, որոնք Կարմիր ծովի ափին են: Իսրայելական կողմի պնդմամբ՝ «այս նավահանգիստները (խմբ.ապստամբների կողմից) օգտագործվել են զենք տեղափոխելու համար»։ «Այս […]

̰
Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

23:34 13.05.2025

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», […]

̰
Al Masirah. ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստին

22:55 02.05.2025

ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի Ռաս Իսա նավթային նավահանգստին։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից։ Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 7 առնվազն հարված: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

̰
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։

̰
Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

00:51 17.03.2025

Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում: Հութիները պնդում […]

̰
Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry Truman ավիակրին հարվածելու մասին

21:19 16.03.2025

Հութիների խոսնակը հայտարարել է, որ հարվածներ են հասցրել ամերիկյան USS Harry Truman ավիակրին՝ 18 հրթիռներով և անօդաչու սարքերով։ Հութիների խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ը 47 հարված է հասցրել Եմենի յոթ նահանգներում:

̰
Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին

18:47 16.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […]

̰
Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ հարվածները չեն ազդի Կարմիր ծովում իրենց գործողությունների վրա

12:41 16.03.2025

Եմենի տարածքին ԱՄՆ-ի հարվածները չեն ազդի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում իսրայելական նավերի վրա հարձակվելու մտադրության վրա։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը։ «Բաբ էլ-Մանդեբի նեղուցով միջազգային նավագնացությանը սպառնացող վտանգի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները կեղծ են և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Եմենի կողմից, ի պաշտպանություն […]

̰
Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հարվածները Եմենին անպատասխան չեն մնա

12:01 16.03.2025

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել «էսկալացիային էսկալացիայով» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ հասցրեց Եմենի տարածքին։ «Եմենի մայրաքաղաք Սանայում բնակելի թաղամասերի դեմ ուղղված ագրեսիան դավաճանական և հանցավոր արարք է: Այս ագրեսիան անպատասխան չի մնա. մեր զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», – ասվում է Հութիի քաղբյուրոյի հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
ԱՄՆ զինուժը հայտարարել է Եմենում լայնածավալ գործողություն սկսելու մասին

00:11 16.03.2025

ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել «Անսար Ալլահ» շարժման (Հութի) ապստամբների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «Գործողությունը ներառում է մի շարք ճշգրիտ հարվածներ հութիների թիրախների դեմ Եմենի տարածքում՝ պաշտպանելու ամերիկյան շահերը, զսպելու թշնամիներին և վերականգնելու նավարկության ազատությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը […]

̰
Եմենում 13 մլն մարդ կանգնած է սովամահության վտանգի առաջ. ՄԱԿ

15:17 16.10.2018

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 13 միլիոն մարդ կանգնած է սովամահ լինելու վտանգի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն: ՄԱԿ-ն այս հարցով դիմել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիային, որպեսզի այն դադարեցնի ավիահարվածները, որոնք դառնում են անմեղ քաղաքացիների մահվան պատճառ: Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ եթե երկրում ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա այստեղ կլինի վերջին 100 […]

̰
BACK_TO_TOP