11:50 15.11.2018
Հյուսիսային Կալիֆորնիայում մոլեգնող Camp հրդեհի ընդհանուր մակերեսն արդեն գերազանցել է 55 հազար հեկտարը:
20:44 12.11.2018
Կալիֆոռնիայում շարունակվում են անտառային հրդեհները, ինչի հետևանքով արվել են նաև աստղերի առանձնատները: Դեռևս անցած շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը լքել էին Կալաբսասում գտնվող իրենց առանձնատունը: Այս հանգստյան օրերին իր առանձնատունը ստիպված լքել է երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան: Երգչուհին լուսանկարներ է հրապարակել այրվող թաղամասից: Երգչուհի Մայլի Սայրուսի տունն ամբողջությամբ արվել է: Նրանք հասցրել են […]
10:00 12.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել` 08:02-ին: Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
08:12 12.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային և հարավային հատվածներում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի։ Ինչպես հայտնում է AP-ն, նահանգի հյուսիսում՝ գրեթե ամբողջովին մոխրացած Փարադայս քաղաքում, հայտնաբերվել են ևս 6 դիեր։ Ավելի վաղ հայտնել էինք 25 զոհի մասին։ Ոստիկանության տվյալներով՝ մոտ 230 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։ Հրդեհի ընդգրկած մակերեսը կազմում է 362 ք/կմ։ Այն […]
16:05 11.11.2018
Ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Չարլի Շինը բարձրաձայնել էր Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով իր ծնողների անհետացման մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Հաղորդվում է, որ տեղի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նրա ծնողներին՝ Մարտինին ու Ջենեթին: Պարզվել է, որ նրանք հրդեհից խույս տալու համար տեղափոխվել էին ծովափնյա հատված: «Մեզ հետ ամեն բան […]
10:45 11.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող փայտե տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:39-ին մարվել՝ 06:20-ին: Այրվել են […]
09:13 11.11.2018
Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածն իրենց տիրապետության տակ առած անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերել են 14 դի։ Դեռևս նոյեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել։ Նահանգի հյուսիսում հրդեհը գրավել է ավելի քան 36 հազար հեկտար […]
16:42 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի դեկորացիաները: Այրվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր նկարահանման հրապարակը: Այս տարածքում նկարահանվում էին սերիալի Main Street-ի տեսարանները: Ավելացնենք, որ ներկա պահին դադարեցվել են սերիալի նկարահանման աշխատանքները: Սերիալի ղեկավարությունը հայտնում է, որ առայժմ պարզ չեն վնասի չափերը, քանի որ տարածքից […]
15:40 10.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայիում անտառային հրդեհների հիմնական մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառն անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է: «Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, բայց մարդիկ շարունակում են մահանալ ու այդ ամենը անտառների վատ կառավարման […]
12:13 10.11.2018
Սանկտ Պետերբուրգի «Лента» անվանումը կրող հիպերմարկետում խոշոր հրդեհ է բռնկվել: Ավելի քան 800 հաճախորդ է տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել առավոտյան՝ ժամը 08.30-ի սահմաններում: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 5 հազ քմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիպերմարկետում մոտ 3.8 հազ քմ տարածքում տանիք […]
10:05 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները 9 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Այն տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորները: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Intense winds fueled the #WoolseyFire overnight. […]
10:28 09.11.2018
Անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Կալիֆոռնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան: Այրվել են հազարավոր տներ: Ամբողջ քաղաքը կրակի մեջ է: Քաղաքային իշխանությունները հայտարարել են 27 հազար բնակչի տարհանման մասին: Խցանումների պատճառով մարդկանց մի մասը քաղաքից հեռանում է ոտքով: Հայտնի է, որ երկու մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: https://twitter.com/thesunbest/status/1060746453646221312?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1060746453646221312&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20181109%2F1532421983.html
08:02 09.11.2018
Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Փարադայս քաղաքում անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 տուն։ Հաղորդվում է մի քանի զոհի մասին։ Այս մասին հայտնում է Paradise Post-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ հրդեհը ծայր է առել նոյեմբերի 8-ին։ Ներկայում կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Տեղի իշխանությունները հայտարարել են քաղաքի բնակչության տարհանում։ Այնտեղ մոտ 27 հազար մարդ […]
08:16 06.11.2018
Կեմերովոյի մարզի Յուրգա քաղաքի առանձնատներից մեկում բռնկված հրդեհը 8 մարդու, այդ թվում 6 երեխայի մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել ծխից թունավորման հետևանքով։ Հրդեհի ընդգրկված մակերեսը կազմել է մոտ 30 քառակուսի մետր։ Նշվում է, որ զոհերը վարձակալած են եղել տունը։ Հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել […]
10:25 05.11.2018
Նոյեմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում՝ մոտ 750 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի հուշարձանի մոտակայքում գտնվող այգիներում այրվել է 3 հա խոտածածկույթ և 10 պտղատու ծառ, Աբովյան քաղաքի նախկին «Հաշվիչ» […]
20:34 04.11.2018
Մադրիդից ոչ հեռու գտնվող Ռոբլեդո-դե-Չավելա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 9 անձինք վնասվածքներ են ստացել։ 90-ամյա մի կին զոհվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Հրդեհը բռնկվել էր շենքի առաջին հարկում։ Այդ պահին շենքում գտնվել է 41 մարդ։ Բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ #SUMMA112 confirma fallecimiento […]
21:55 03.11.2018
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկին կից ավտոտնակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 19:05-ին: Ավտոտնակում այրվել […]
20:38 03.11.2018
Նոյեմբերի 3-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Գայ գյուղի վերջնամասում կայանած «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում և կցորդիչում: Հրդեհը […]
15:36 03.11.2018
Սամարայի մարզում սեփական տանը բռնկված հրդեհից հետո հայտնաբերել են երեք երեխաների մարմիններ: Այս մասին հաղորդում է տարածաշրջանի քննչական կոմիտեն: Մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ առավոտյան Կրասնոյարսկի շրջանի Ստարի Բույան գյուղում: Հայտնի է, որ մահացած երեխաները 2.5-ից 8 տարեկան են եղել: Քրեական գործ է հարուցվել, այժմ ճշտվում են ողբերգական պատահարի հանգամանքները:
14:51 03.11.2018
Ադրբեջանում երեք մարդ է զոհվել այդ երկրի մայրաքաղաքի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԻՆ-ը, տեղեկացնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Հրդեհը տեղի է ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի 4-հարկանի բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող սրճարանում: Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայության ներկայացուցիչները սրճարանում 3 դի են հայտնաբերել»,- ասված է հաղորդագրությունում: Աղբյուրը հայտնում […]
23:35 31.10.2018
Բարսելոնի լողափերից մեկում ուղևորափոխադրող լաստանավը բախվել է ամբարձիչ կռունկին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է La Vanguardia պարբերականը: Լաստանավը ուղևորափոխադրումներ էր իրականացնում: Այն բախվել է կռունկի հենասյուներից մեկին, որից հետո կռունկն ընկել է ու հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան, իսկ հրշեջները մի քանի ժամում կարողացել են հանգցնել կրակը: Կռունկը վնասել է ափին տեղադրված բաքերը, […]
07:57 31.10.2018
Հրդեհը, որը բռնկվել էր տեղատարափ անձրևներից առաջացած կարճ միացման հետևանքով, ոչնչացրել է Maserati մեքենաների խոշոր խմբաքանակը։ Հրդեհը բռնկվել էր իտալական Սավոնա քաղաքի նավահանգստում՝ ոչնչացնելով հարյուրավոր մեքենաներ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Նշվում է, որ ջրի հոսքերը հեղեղել են ավտոմոբիլային երկու կայանատեղիները՝ առաջացնելով կարճ միացում։ Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունի և հրդեհի, որի դեմ պայքարել […]
10:24 29.10.2018
Հոկտեմբերի 28-ին` ժամը 22:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին: Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորված անասնակեր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
09:38 29.10.2018
Հոկտեմբերի 28-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ մոտ 8000 քմ, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աղիտու գյուղից դեպի Նորավան գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
10:21 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:57-ին: Այրվել են մոտ 2000 հակ և 2 տոննա կուտակած անասնակեր, ծխախեղդ են եղել 100 հավ և 20 սագ: Հրդեհաշիջմանը […]
12:16 23.10.2018
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Դովեր քաղաքի շինություններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջներ, սակայն ապարդյուն․ մի քանի ժամ հրդեհի դեմ պայքարելուց հետո շինությունը փլուզվել է: Տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն հրդեհի պատճառով ոչնչացվել է առնվազն 6 ձեռնարկություն: Ոստիկանների նախնական տվյալներով՝ հրդեհը […]
15:48 22.10.2018
The Weather Channel հեռուստաալիքի խմբագրակազմն այս անգամ «կրակին է մատնել» եղանակը ներկայացնող հաղորդավարուհուն՝ եթերային ստուդիայում 3D պատկերով ցուցադրելով առաջիկայում սպասվող հրդեհների մասշտաբը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ եղանակի հաղորդման այդ յուրահատուկ մատուցման ընթացքում արված տեսանյութը թվիթերյան իր էջում տարածել է Ալիսա Բրեզնյակը: Նա այդ տեսանյութի հետ կապված գրել է, որ եթե շատերին […]
10:08 22.10.2018
Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանի հետնամասում, այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ 4-րդ դպրոցի մոտակայքում՝ 5000 քմ, հին գերեզմանատան մոտ՝ 4000 քմ, Կենտրոն թաղամասի […]