21:39 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու, […]
20:42 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և […]
23:47 15.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևան-Սևան, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտաշատ քաղաքում և […]
00:06 15.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բերդ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Գեղարոտ-Ալագյազ ավտոճանապարհին, Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում առկա է մերկասառույց։ […]
23:00 11.02.2020
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Բաղդադի բնակիչները շտապել են փողոցներ` լուսանկարվելու, մինչ դեռ երեխաները ձնագնդի են խաղացել: Այսպիսի եղանակն Իրաքում պայմանավորված է Եվրոպայից եկող սառը օդային հոսանքներով: Ձյան տակ են հայտնվել նաև հակակառավարական ցույցերի մասնակիցների վրանները: Բաղդադում վերջին անգամ ձյուն էր տեղացել 2008-ին, […]
12:55 21.01.2020
Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 👉❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]
16:24 18.02.2019
Սաուդյան Արաբիայի Ջեբել ալ-Լաուզ շրջանում ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ տեղացիներն արդեն սկսել են վարձույթով սահնակներ և ինքնաշեն դահուկներ տալ: Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են բեդվիներն ամառային հագուստով սահում ինքնաշեն սահնակներով: Նշվում է, որ Ջեբել ալ-Լաուզում անցած տարի էլ է ձյուն եկել: لقطات لثلوج جبل اللوز […]
13:24 16.02.2019
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում: Այդտեղ տեղացած ձյունն օդի աղտոտվածության պատճառով սև գունավորում է ստացել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղի ունեցածն անհանգստացրել է շրջանի բնակիչներին: Իր հերթին Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել այդ շրջան` պարզելու արդյո՞ք այնդտեղ գործող ածխաարդյունաբերական գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելիի սահմանը:
17:12 30.10.2018
Ֆրանսիան ծածկվել է ձյունով: Ձյան պատճառով մոտ 1400 մարդ արգելափակվել է քաղաքում: Ձյան հաստությունը որոշ շրջաններում հասել 40 սմ-ի: Համաձայն Վերին Լուարա շրջանի վարչության՝ ձյան ուժեղ տեղումների պատճառով RN88 մայրուղում արգելափակվել է ավելի քան 800 մեքենա: Վարչությունից նաև տեղեկացնում են, որ 89A մայրուղու մի հատվածն էլ փակ է, և մոտ 400 մարդ մնացել է քաղաքում: Հաղորդվում […]
15:27 02.04.2018
Առատ ձյունն ու քամին պատուհասել են Ֆինլանդիային՝ Սուրբ Զատկի տոնի արձակուրդների վերջին օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ֆիննական օդերևութաբանական կենտրոնի օդերևութաբան Յարի Տուովինեին:
09:07 09.03.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
09:22 19.02.2018
Փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
09:14 19.02.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Եղվարդի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է:
18:16 10.01.2018
Շուրջ 13 հազար զբոսաշրջիկ ծուղակում է հայտնվել Շվեյցարիայի հայտնի Ցերմատ զբոսավայրում:
10:45 22.11.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ 09.30-ի դրությամբ Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: