22:43 16.03.2025
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Մայք Ուոլցը X-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են […]
18:47 16.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […]
22:13 07.03.2025
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կմասնակցի ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններին։ «Պետքարտուղար (խմբ.Մարկո) Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում՝ այս բանակցությունները հունի մեջ գցելու, հրադադարի հասնելու և խաղաղություն ապահովելու համար», – ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։ Ուոլցը հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր […]
01:24 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Վլադիմիր Զելենսկիի հռետորաբանությունը: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են […]
23:59 17.02.2025
Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]