23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում:
16:16 26.04.2019
Ամեն տարի Կրկնազատկին՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը, Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի: Այդ օրը աշխարհի բոլոր կողմերից Ավետարանին ուխտի են գալիս հազարավոր հավատացյալներ: Այս տարի Շուրիշկանի Ավետարանը Սուրբ Գևորգ եկեղեցում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին: Հրաշագործի և խնդրակատարի համբավ ունեցող այս Ավետարանը գրվել է 1498 թվականին, Քաջբերունիք գավառի Ասպիսնակ […]
13:01 01.03.2018
«Մատենադարան» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար միայն մեկ դիմում է ներկայացվել. դա արել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
11:39 30.01.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների և երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների և երիտասարդ գիտնականների համար:
15:10 19.01.2018
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: