23:51 23.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […]
23:43 23.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […]
20:47 16.05.2025
Միացյալ Նահանգները մտադիր է միակողմանիորեն, առանց բանակցությունների, ներմուծման մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Միաժամանակ մենք ունենք 150 երկիր, որոնք ցանկանում են գործարք կնքել։ Եվ անհնար է հանդիպել այդքան շատ երկրների հետ։ Այսպիսով, հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում (խմբ.ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարներ) Սքոթը (Բեսենթ) և Հովարդը (Լաթնիկ) […]
19:13 11.05.2025
Վաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […]
23:46 03.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […]
16:11 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր չկնքեն: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին: Միացյալ […]
16:30 23.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հիին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկու երկրները մտադիր են վերջ դնել առևտրային պատերազմին, որը, փորձագետների կարծիքով, մեծ վնաս է հասցրել ոչ միայն ամերիկյան և չինական, այլև համաշխարհային տնտեսությանը: Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց […]