23:58 15.03.2025
Առնվազն ինը մարդ է զոհվել և ինը վիրավորվել` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թշնամական հարվածների առաջին զոհերը դարձել են 9 սպանվածները և 9 վիրավորները»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ […]
21:15 28.04.2020
Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը: Այս մասին հայտնել է BBC-ն: Համաձայն վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 բուժաշխատող, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցների և այլ ոլորտի աշխատողներ: