TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Մեսսի

Մեսսին երեխա է ունեցել

18:15 10.03.2018

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մեսսիի կինը տղա է ունեցել, որին կոչել են Չիրո:

̰
Հայտնի են Մեսսիի «Բարսելոնայի» հետ կնքված նոր պայմանագրի մանրամասները

18:10 13.01.2018

Football Leaks կայքը հրապարակել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայիի» հետ կնքած նոր պայմանագրի մանրամասները: Ըստ աղբյուրի՝ արգենտինացու աշխատավարձը, առանց հարկերը վճարելու, տարեկան կազմում է 104 մլն եվրո: Հարկերը վճարելուց հետո գումարը կազմում է մոտ 50 մլն եվրո: Ըստ այս պայմանագրի՝ Մեսսին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

̰
Ո՞ր դեպքում Մեսսին «Բարսելոնայից» կհեռանա անվճար

11:14 05.01.2018

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրում, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, ներառված է մի կետ, որը վերաբերում է Կատալոնիայի անկախացմանը: Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը՝ կողմերը համաձայնեցրել են պայմանները, որոնցից մեկի դեպքում արգենտինացին կարող է հեռանալ ակումբից:

El Mundo-ի տվյալերով՝ Կատալոնիայի անկախության դեպքում Մեսսին շարունակելու է խաղալ «Բարսելոնայում» միայն այն դեպքում, եթե ակումբը խաղալ իսպանական, ֆրանսիական, անգլիական կամ գերմանական լիգաներից մեկում: Եթե «Բարսելոնան» միանա Կատալոնիայի լիգային, Մեսսին կկարողանա ակումբից անվճար հեռանալ:

̰
Մեսսին պահանջում է հաշվել իր խփած գոլը

18:43 28.11.2017

Մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղից հետո աղմուկ բարձրացրած դրվագին: Իգնասիո Վիլյանուևայի մրցավարական բրիգադը չի հաշվել Լեոնել Մեսսի գոլը, թեև գնդակը հատել է դարպասային գիծը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Մոմանիի ծաղրանկարում արգենտինացին գլխավոր մրցավարից պահանջում է ուշադրություն դարձնել տեսակրկնությունների օգնական մրցավարին:

̰
Մեսսին աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

15:23 28.11.2017

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ կնքած նոր պայմանագրի համաձայն ֆուտբոլիստ Մեսսին ստացել է 58,6 մլն դոլար բոնուս և ֆուտբոլային ակումբում կխաղա մինչև 2021 թվականը:

Մինչ երկրպագուները այս նորությունից հայտնվել էին 7-րդ երկնքում, այդ ընթացքում Forbes ամսագրը հաշվարկել է ֆուտբոլիստի շաբաթական եկամուտը, որը կազմել է 667 հազար դոլար:

Պայմանագրի կնքումից հետո «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Մեսիի նոր պայմանագիրն արժեցել է 835 մլն դոլար, որը երկու անգամ ավելի է նախորդից՝ 357 մլն դոլար:

Այս ցուցանիշներով Forbes ամսագրը Մեսիին ճանաչել է որպես աշխարհում ամենաբարձր վարձարվող ֆուտբոլիստ:

̰
Բուքմեյքերական գրասենյակն ուղղում է մրցավարի սխալը. Մեսսիի գոլը մաքուր էր

12:14 28.11.2017

Betfair բուքմեյքերական գրասենյակը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Վալենսիա»-«Բարսելոնա» (1:1) խաղից հետո հայտարարել է, որ կվճարի բոլոր նրանց, ովքեր խաղադրույք էին կատարել Լեոնել Մեսսիի՝ գոլ խփելու հվանականության վրա:

Հիշեցնենք, որ 0:0 հաշվի ժամանակ մրցավարը սխալմամբ չէր հաշվել կատալոնական ակումբի հարձակվող Լիո Մեսիի մաքուր գոլը:

̰
BACK_TO_TOP