21:32 19.06.2025
Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:43 30.01.2018
Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում՝ «Վարկեթիլի»-ում առվոտյան առաստաղի փլուզման հետևանքով 14 քաղաքացի է վիրավորվել: Երկուսի վիճակը ծանր է: Զոհեր չկան: Բոլոր տուժածները գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
19:26 22.01.2018
«Մետրոպոլիտենի նոր կայարաններ ունենալու հարցը չի արծարծվել Երևանի տրանսպորտի բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ»,- ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյան, հավելելով, որ պատճառը անհրաժեշտ գումարների բացակայությունն է: «Ես քաջատեղյակ եմ, քանի որ 15 տարի աշխատել եմ մետրոյի շինարարության վրա և գիտեմ, թե դա ինչպիսի թանկ աշխատանք է: Մեկ կայարան կառուցելու համար մոտավորապես 100, 150 […]